Ընտրախախտումների համեստ ժողովածու

14.04.2017 | 18:05

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից շատերը հայտարարում են համատարած կեղծիքների ու խախտումների բացակայության մասին:

SUT.am-ի թիմը որոշեց հավաքել խախտումների մասին վկայող տեսանյութերի մի համեստ ժողովածու: Հավաքել ենք, թե այլ լրատվամիջոցների արձանագրած խախտումները, թե ընտրական տեղամասերում դրված տեսախցիկների միջոցով մեր լրագրողների ու դիտորդների կողմից ֆիքսված խախտումները:

Նշենք, որ սա խախտումների մի փոքր ծավալն է: Մենք դեռևս չունենք բոլոր ընտրական տեղամասերի տեսախցիկների տեսանյութերը և կարողացել ենք ստանալ, ուսումնասիրել միմիայն դրանց մի փոքր մասը:

Այսպիսով՝

  1. Վերահսկվող և բաց քվեարկությունների մի ամբողջ բազմություն Գեղարքունիքի Զոլաքար գյուղում

    Նույն Զոլաքարում տեղամասում միաժամանակ 55-60 հոգի է գտնվում, որոնց մի մասը վերահսկում է քվեախցիկները

  1. Նույն Զոլաքարի մեկ այլ տեղամասում քվեարկում են միանգամից 3 հոգով
  2. Քվեարկության գաղտնիության խախտում նաև Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում
  3. Վերահսկվող քվեարկություն (քվեարկության գաղտնիության խախտում) Տավուշի մարզի Սարի գյուղում
  4. Քվեարկության կարգի խախտում, ուղղորդումներ և գաղտնիության խախտում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

  1. Վերահսկվող քվեարկություն Տավուշի մարզի Այրում գյուղում
  2. Քվեարկության գաղտնիության խախտում և քվեախցիկների շուրջ այլ անձինք Տավուշի մարզի Կողբ գյուղում
  3. Արտաշատում այլ անձի փոխարեն քվեարկության վերածվող «օգնություն» ընտրողին
  1. Ճամբարակի տեղամասերից մեկի նախագահը մասնակցում է ՀՀԿ-ի քարոզարշավին
  2. Սևան քաղաքում քվեախցիկում երկուական ընտրող են (1:20)
  3. Ճամբարակում վստահված անձը մուտք է գործում քվեախցիկ (2:00): Սևանում անհայտ անձինք համատարած հսկում են այլ քաղաքացիների քվեարկությունը (2:55-ից), իսկ Ճամբարակում անհայտ անձը քվեախցիկի վերևից հետևում է ընտրողին և ասում, որ «լավ է արել», իսկ ոստիկանները՝ տեսնելով այս ամենը ոչ մի քայլ չեն ձեռնարկում (3:30-ից)
  4. Արտաշատում բաց քվեարկություններ, որոնք չեն արձանագրվում
  5. Վերահսկվող քվեարկություն և այլ խախտումներ Երևանում, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի մարզերում։
  6. «6-ի 2-րդը կընտրես»՝ ուղղորդում Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում
  7. Քվեախցիկի հետևում տեսախցիկ Երևանի Կենտրոն վարչական շրջանում
  8. Վստահված անձը «օգնել» և ուղղորդել է ընտրողին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
  9. Բաց քվեարկություն Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում
  10. Երևանի կենտրոնում խոչընդոտում են լրագրողի աշխատանքը
  11. Վերահսկվող քվեարկություններ Էջմիածնում
  12. Նույն Էջմիածնում չսահմանված նմուշի 104 քվեաթերթիկ «վավեր» են դարձվել
  1. Ճամբարակում քվեախցիկների հետևում դռներ, անցուդարձ, ոստիկաններ, բայց ոչ պատ (1:45-ից), իսկ դա արձանագրած «Ազատության» լրագրողի աշխատանքին խոչընդոտում են և հայհոյում (5:00-ից)
  2. Երևանի Արաբկիր վարչական շրջանում քվեախցիկի վերևում տեսախցիկ (1:05)





Կարդացեք նաև։

Նալբանդյանը լռում է խնդիրների մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար ն.գ. պարոն Էդվարդ Նալբանդյանը հունիսի 19-ին Լյուքսեմբուրգում մասնակցեց ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը: Այս հանդիպման շրջանակներում ունեցած իր ելույթում նա նշել էր. «Ապրիլին…


Տարոն Մարգարյանը և իրենից նոր պաշտոն ստացած կեղծ դիտորդը

Հունիսի 9-ին կայացավ Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Նիստի ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձ կատարեց իր կողմից նշանակված հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի շուրջ տեղի ունեցած միջադեպին։ Քաղաքապետը…


Տարոն Մարգարյանը կրկնում է չիրականացված խոստումը

2013 թվականի Երևանի ավագանու ընտրություններին Հանրապետական կուսակցությունը և իր քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը ներկայացրեցին «Ավելի լավ Երևան» կոչվող ծրագիրը՝ ամրագրելով այնտեղ բազմաթիվ խոստումներ: Դրանցից շատերը սակայն չեն իրագործվել: Այդպիսի խոստումներից…


Հանրային հեռուստատեսության «աղավաղված թարգմանությունը»

Ապրիլի 3-ին Հայաստանի հանրային հեռուստաալիքը, լուրերի հիմնական Օրակարգի ժամը 21:00-ի թողարկման ընթացքում, լուսաբանելով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության գնահատականը ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ` աղավաղել է առաքելության ղեկավար Յան Պետերսենի գնահատականը:…