Երևանյան չկայացած համերգներ

28.02.2017 | 15:06

Այսօր հայտնի դարձավ, որ ռուս երգչուհի Իրինա Ալլեգրովայի մարտի 5-ին Երևանում նախատեսված համերգը չի կայանալու: Դրա մասին տեղեկացրեց համերգի կազմակերպիչ հանդիսացող «Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերությունը։

«Հարգելի հանդիսատես, ս/թ մարտի 5-ին Երևանում կայանալիք` Իրինա Ալլեգրովայի համերգը տեխնիկական պատճառներով չեղարկվում է: Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առաջացած հանգամանքերին, և հույս ունենք, որ Ալլեգրովայի հանդիպումը երևանյան հանդիսատեսի հետ մոտ ժամանակներս կկայանա», – ասված է հաղորդագրության մեջ։

Հատկանշական է, որ սա առաջին դեպքը չէ, երբ այս ընկերությունը չեղարկում է իր իսկ կազմակերպած համերգը։

Այսպես, դեռ 2016 թվականի հոկտեմբերին Երևանում պետք է կայանար ռուսական Լենինգրադ ռոք խմբի համերգը, որը չկայացավ «տոմսերի վաճառքի անբավարար քանակի պատճառով»։

Այդ ժամանակ «Ֆորպոստարտ պրոդաքշնը» հաղորդագրություն տարածեց,  որ գնված տոմսերի գումարները վերադարձվելու են։ Սա այն պարագայում, երբ ընկերությունը դեռ ամբողջությամբ չէր վերադարձրել ևս մեկ՝ Էրոս Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի գումարները:

Մասնավորապես, 2016 թվականին Երևանում պետք է կայանար աշխարհահռչակ երգիչ Էրոս Ռամազոտիի մասնակցությամբ համերգ, որը սակայն չկայացավ՝ այս անգամ կազմակերպիչի կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման պատճառով։ Արդյունքում իրենց գումարների վերադարձման պահանջով ավելի քան  60 քաղաքացի դիմեցին դատարան։

Ըստ ընկերության պաշտոնական կայքի 1997 թվականից նրանք հանդիսանում են հայկական շոու բիզնեսի կայացման հոմանիշ։ Սակայն, կարող ենք փաստել, որ Հայաստանում վերջին ժամանակների ամենաաղմկահարույց չկայացած համերգները կարելի է կապել հենց այս ընկերության անվան հետ։

Հիշեցնենք, որ «Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին և նրա կենտրոնական գրասենյակը գտնվում է Մոսկվայում։ Հայաստանում ընկերությունը ներկայացնում է Զառա Մխեյանը։






Կարդացեք նաև։

ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)

Շատերն են խոսում, որ ընտրություններից առաջ իշխանությունները դիմել են վարչական ռեսուրսի լայնամասշտաբ կիրառման, բայց երբեք չեն եղել փաստական ապացույցներ: SUT.am-ը որոշեց ստուգել կրթության ոլորտում վարչական ռեսուրսի կիրառման մասին լուրերը և…


Պուտինը ստում է Սիրիայում ՌԴ առաքելության մասին

Փետրվարի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել ՌԴ Հյուսիսային նավատորմի սպաների հետ, որի ընթացքում հայտնել է Սիրիայում ռուսաստանյան ռազմական գործողությունների նպատակների մասին: «Դուք կատարել են ձեր առջև դրված…


ՊԵԿ-ի բանանային սուտը

Շաբաթներ առաջ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում էր, որ «անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է…


Բաղրամյանի խցանումների լուծման սուտ խոստումը

Դեռևս 13 ամիս առաջ՝ 2015 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ ԿԱ ոստիկանության «Ճանապարհային Ոստիկանություն» ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով խոստացավ  Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում կատարել երթևեկության կազմակեպման…