«Իրատես» թերթը ապատեղեկատվություն է տարածում

07.09.2018 | 14:36

«Իրատես» թերթն իր հերթական համարում անդրադարձել է ոստիկանապետ Վալերի  Օսիպյանին՝ մատնանշելով նրա օրոք ոստիկանությունում տիրող «խնդրահարույց իրավիճակը»։

Խոսքը մասնավորապես վերաբերում է ոստիկանությունում սկսված կադրային արտահոսքին։ Թերթի տեղեկություններով` ճանապարհային ոստիկանության աշխատակիցների թիվը բավականին պակասել է։

«․․․Այդ պատճառով էլ, մեր տեղեկություններով, մոտակա մարզերի ոստիկաններն են հաճախ ծառայություն իրականացնում մայրաքաղաքում», – հիմնավորում է հեղինակը։

Նկատենք, որ մայիսի 10-ից, երբ Օսիպյանը նշանակվեց ոստիկանապետ, մինչ օրս ճանապարհային ոստիկանությունը լքել է ընդամենը 9 աշխատակից, այն էլ սեփական դիմումների համաձայն։ Նույն ժամանակահատվածում համակարգում ծառայության է անցել 28 մարդ։

Ավելին, օրեր առաջ հայտարարություն էր տարածվել ճանապարհային ոստիկանություն ընդունելության վերաբերյալ։ Արդյունքում դիմել է 124 անձ, որոնցից 75-ը այժմ քննական փուլում են։

Ինչ վերաբերում է մարզերից եկած ոստիկաններին, ապա նկատենք, որ ամեն տարվա սեպտեմբերին ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում դպրոցներին հարող ճանապարհներին։ Այդ նպատակով ներգրավվում են նաև մարզային ստորաբաժանումները։

Ռաֆայել Աֆրիկյան






Կարդացեք նաև։

Ապատեղեկատվություն՝ սփյուռքի նախարարի մասին

Վերջին ամիսներին հայկական մեդիատիրույթում բացված բազմաթիվ անհայտ ծագմամբ լրատվական կայքեր շարունակում են ապատեղեկատվություն տարածել՝ պարբերաբար թիրախավորելով հանրային ճանաչում ունեցող տարբեր անձնանց։ Թիրախներից մեկը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն է։ Նախ, սեպտեմբերի…


Համացանցում տարածվում են ԲՀԿ-ի մասին կեղծ տեսանյութեր

Հեղափոխությունից հետո համացանցում կեղծ օգտատերերի և լրատվական էջերի կտրուկ աճ արձանագրվեց։ Դրանք մեծամասամբ կրում են լրատվական և/կամ քաղաքական բնույթ։ Վերջիններս որևէ կերպ սահմանափակված չեն ո՛չ ԶԼՄ-ների մասին օրենքով և ո՛չ…


Վաչագան Ղազարյանի գումարների վերադարձման մասին լուրը կեղծ է

«Հրապարակ» թերթը իր հերթական համարում անդրադարձել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին՝ գրելով, որ վերջինիս գումարները ետ են վերադարձվել։ Հղում անելով անհայտ «տեղեկությունների»՝ թերթը գրում է․ «Օրերս հետ…


Լրատվամիջոցը պարբերաբար թիրախավորում է նույն մարդկանց

Վերջին օրերին մի շարք լրատվական կայքեր հանդես են գալիս ուշագրավ հրապարակումներով։ Տարածվող նյութերը պարունակում են ոչ միայն բացահայտ ապատեղեկատվություն, այլև լրատվական էթիկայի խախտումներ։ Այսպես, politik.am-ը, առանց որևէ լրատվական առիթի, անդրադարձավ…