Զեյնալյանը օգտագործում է ծառայողական ավտոմեքենան անձնական նպատակներով

06.09.2018 | 13:55

Նախօրեին տեղի ունեցավ «Լույս» դաշինքի նախընտրական շտաբի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցեց դաշինքի ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։

Հատկանշական է, սակայն, որ Զեյնալյանը միջոցառմանը եկել էր նախարարական Toyota Camry  «007LL55» պետհամարանիշները կրող ավտոմեքենայով, ինչի իրավունքը չուներ։

Ծառայողական մեքենաների օգտագործման կարգը սահմանված է կառավարության` 2005 թվականին ընդունած N 194-Ն որոշումով, ըստ որի՝ պետական մարմինների պաշտոնատար անձինք իրենց տրամադրված ծառայողական ավտոմեքենան պետք է օգտագործեն բացառապես ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով։

Պարզ է, որ նախընտրական շտաբի բացումը ոչ մի կերպ չի մտնում արդարադատության նախարարի ծառայողական պարտականությունների մեջ։ Զեյնալյանը նախընտրական շտաբ էր ժամանել հենց քաղաքապետի թեկնածուի կարգավիճակով։

Ի դեպ, տեսանյութում երևում է նաև, որ մեքենան վարում է անձամբ Զեյնալյանը։ Վերջինս կանգառ է կատարում երթևեկելի երկրորդ շարքում, առանց վթարային լուսային ազդանշան միացնելու և դուրս գալիս մեքենայից։ Ստեղծված խոչընդոտի պատճառով մյուս մեքենաները ստիպված էին դուրս գալ հանդիպակաց երթևեկելի գոտի։

Ռաֆայել Աֆրիկյան






Կարդացեք նաև։

Պետական ավտոմեքենաները օտարվել են աբսուրդային ցածր գներով

2016 թվականին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց պետական ավտոպարկի օպտիմալացման մասին։ Օտարվեց ավելի քան 1200 ավտոմեքենա։ Դրանց մեծ մասը 1980-1990թթ․ արտադրության, ոչ սարքին վիճակում գտնվող ավտոմեքենաներ էին, որոնք այսպես թե այնպես…


Նիկոլ Փաշինյանը չի դադարեցրել արագաչափերի գործունեությունը. ԶԼՄ-ները ոչ ճիշտ վերնագրեր են ընտրել

Կառավարության մայիսի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, անդրադարձավ արագաչափ սարքերով և տեսախցիկներով ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտումներ արձանագրելու խնդրին: Նիկոլ Փաշինյանն իր…


Ստեր և ապօրինության արդարացում Արման Սահակյանից

Մայիսի 2–ին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղոդման հյուրն էր Հայաստանի Կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Հանրապետական կուսակցության Աջափնյակի տարածքային կառույցի ղեկավար Արման Սահակյանը այդ ասուլիսի ժամանակ…