Գևորգ Պետրոսյանի խոսքը հակասում է Ծառուկյանի հայտարարությանը

06.09.2018 | 12:41

Սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվել են «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների  նախագծերը:

Հարցի շուրջ ելույթ ունեցավ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ում խոսքը, սակայն, անճշտությունների տեղիք է տվել։ Մասնավորապես, Պետրոսյանը հայտարարել է, որ օրինագծով քրեական պատասխանատվություն է նախատեսվում ընտրողի կողմից որևէ թեկնածուին կողմ քվեարկելու խոստում տալու համար։

« …Մի՞թե սա ճիշտ վարչարարություն է պետության կողմից․․․․ Մարդուն տանել, երեք տարի ազատազրկել նրա համար, որ խոստացել է կողմ քվեարկել: Ընդհանրապես  քրեական իրավունքի գիտությունը թույլ չի տալիս, որ մարդկանց իրենց մտքերի համար ենթարկեն քրեական պատասխանատվության, և նաև խոստումը հավասարեցված է կաշառք ստանալուն, էստեղ նույնպես խախտված է արարքի նկատմամբ համարժեք պետաիրավական մոտեցում ցուցաբերելու սկզբունքը»:

Այս հայտարարությունը, սակայն, իրականությանը չի համապատասխանում։ Նախագծով  սահմանված է ոչ թե քվեարկելու խոստում տալը, ինչպես պնդում է պատգամավորը, այլ ընտրակաշառք վերցնելու խոստումը։

Հատկանշական է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը օրերս լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ «Ծառուկյան» դաշինքը կողմ է քվեարկելու նախագծին, մինչդեռ Պետրոսյանը պետաիրավական հանձնաժողովի նիստին կոչ արեց խմբակցության ներկայացուցիչներին ձեռնպահ քվեարկել։

 

Կարինե Կիրակոսյան






Կարդացեք նաև։

Ֆեյսբուքյան «տեղեկատվական տեռոր» իրականացնողների մեջ կան նաև հանձնաժողովի անդամներ

Ինչպես արդեն հայտնել ենք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու թեկնածու Աշոտ Անդրեասյանը, ֆեյսբուքում ստեղծած հատուկ խմբի միջոցով ապատեղեկատվություն է տարածել ողջ քարոզարշավի ընթացքում։ Դրանք հիմնականում դրսևորվել են մրցակից թեկնածուների վերաբերյալ ծաղրող և…


ԵրիտԲՀԿ-ականի կազմակերպած «տեղեկատվական տեռորը» (լուսանկարներ)

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը անցավ բավականին թեժ մթնոլորտում։ Եղան փոխադարձ մեղադրանքներ, բանավեճի հրավերներ, քաղաքական մանիպուլյացիաներ և մեդիա կեղծիքներ։ Նախօրեին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննսիայնը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում…


Համացանցում տարածվում են ԲՀԿ-ի մասին կեղծ տեսանյութեր

Հեղափոխությունից հետո համացանցում կեղծ օգտատերերի և լրատվական էջերի կտրուկ աճ արձանագրվեց։ Դրանք մեծամասամբ կրում են լրատվական և/կամ քաղաքական բնույթ։ Վերջիններս որևէ կերպ սահմանափակված չեն ո՛չ ԶԼՄ-ների մասին օրենքով և ո՛չ…


«Կենտրոն»-ի մանիպուլյացիան՝ ավագանու ընտրությունների մասին

Ընտրական քարոզարշավի շրջանակներում «Կենտրոն» հեռուսատընկերության ռեպորտաժներից մեկում լրագրողը ներկայացրեց «Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիա»-ի հարցումների արդյունքները։ Դրանք վերաբերում էին Երևանի ավագանու ընտրություններին։ Հատկանշանական է, թե ինչպես են մեկնաբանվում հարցման արդյունքները հեռուստաընկերության և…