Շուտով՝ «Փաստերի ստուգման հարթակ»

03.09.2018 | 15:46

SUT.am-ի հարգելի՛ ընթերցողներ, տեղեկացնում ենք, որ շուտով տեղի է ունենալու կայքի վերանվանում։ Փոփոխությունը, որը պայմանավորված է մեր նոր բրենդային քաղաքականությամբ, չի ենթադրում կայքի գործունեության և բնույթի փոփոխություն։ Կայքի գործունեության նպատակը շարունակելու է լինել ապատեղեկատվության դեմ պայքարը և փաստերի ստուգումը (fact checking): SUT.am-ն այսուհետ հանդես կգա նոր՝ «Փաստերի ստուգման հարթակ» կամ FIP (անգլ․՝ Fact Investigation Platform) անվանմամբ։ Մինչև վերջնական վերաբրենդավորումը, SUT.am-ի հղումներին հետևելով, դուք կհայտնվեք FIP.am-ում, որը կպարունակի կայքի բոլոր հին ու նոր հոդվածները։

Մենք բարձր ենք գնահատում յուրաքանչյուր ընթերցողի ներկայությունը, և հուսով ենք, որ այս տեխնիկական փոփոխությունները տարակուսանքի մեջ չեն գցի մեր ընթերցողին։

 

Հարգանքով՝

FIP (SUT.am) թիմ






Կարդացեք նաև։

Ապատեղեկատվություն՝ սփյուռքի նախարարի մասին

Վերջին ամիսներին հայկական մեդիատիրույթում բացված բազմաթիվ անհայտ ծագմամբ լրատվական կայքեր շարունակում են ապատեղեկատվություն տարածել՝ պարբերաբար թիրախավորելով հանրային ճանաչում ունեցող տարբեր անձնանց։ Թիրախներից մեկը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն է։ Նախ, սեպտեմբերի…


Համացանցում տարածվում են ԲՀԿ-ի մասին կեղծ տեսանյութեր

Հեղափոխությունից հետո համացանցում կեղծ օգտատերերի և լրատվական էջերի կտրուկ աճ արձանագրվեց։ Դրանք մեծամասամբ կրում են լրատվական և/կամ քաղաքական բնույթ։ Վերջիններս որևէ կերպ սահմանափակված չեն ո՛չ ԶԼՄ-ների մասին օրենքով և ո՛չ…


Վաչագան Ղազարյանի գումարների վերադարձման մասին լուրը կեղծ է

«Հրապարակ» թերթը իր հերթական համարում անդրադարձել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին՝ գրելով, որ վերջինիս գումարները ետ են վերադարձվել։ Հղում անելով անհայտ «տեղեկությունների»՝ թերթը գրում է․ «Օրերս հետ…


Լրատվամիջոցը պարբերաբար թիրախավորում է նույն մարդկանց

Վերջին օրերին մի շարք լրատվական կայքեր հանդես են գալիս ուշագրավ հրապարակումներով։ Տարածվող նյութերը պարունակում են ոչ միայն բացահայտ ապատեղեկատվություն, այլև լրատվական էթիկայի խախտումներ։ Այսպես, politik.am-ը, առանց որևէ լրատվական առիթի, անդրադարձավ…