Սպաների աշխատավարձների իջեցման մասին տեղեկությունը կեղծ է  

24.08.2018 | 18:11

«Իրավունք» թերթը այսօրվա համարում  «Փող չկա նույնիսկ բանակի համար, սպաների աշխատավարձերը կրճատվել են» վերնագրով հոդված է հրապարակել: Նյութում ասվում է՝ նոր իշխանությունները կրճատել են պետծառայողների և բանակի սպաների աշխատավարձերը։

«Պարզվում է, որ իշխանությունները որոշել են ոչ թե կրճատումների ճանապարհով լուծել պետական հիմնարկների ֆինանսավորման՝ իրենց գլխին կախված խնդիրը, այլ կրճատել պետծառայողների աշխատավարձերը: Ընդ որում, կրճատումները կարող են հասնել 40 տոկոսի: Նշենք, որ կրճատվել են նաև բանակի սպաների աշխատավարձերը՝ դրանք նվազեցնելով մինչև պետծառայողների դրույքաչափերը», – ասված է նյութում։

Տեղեկությունը ստուգելու նպատակով կապ հաստատեցինք պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում հերքեց դա. «Անհիմն տեղեկություններ են», – լակոնիկ ասաց Հովհաննիսյանը։

Հատկանշական է, որ նոր կառավարությունը, ձևավորման առաջին օրվանից, հայտարարել է պետական համակարգի օպտիմալացման և ուռճացված հաստիքների կրճատման մասին։ Հենց այս քայլերով էր նախատեսվում բարձրացնել քաղծառայողների աշխատավարձերը։

Ավելին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ իր այսօրվա հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում կրկնել է  հենց այս միտքը՝ «նախատեսվում է քաղծառայողների աշխատավարձերի բարձրացում»:

Կարինե Կիրակոսյան






Կարդացեք նաև։

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը խեղաթյուրվել է

Օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրել է մամուլի ասուլիս, որի ժամանակ խոսել է սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին՝ հայտարարելով քաղաքապետի իր թեկնածության առաջադրման մասին։ Բացի…


Փոխվարչապետի խորհրդականի՝ թմրանյութ օգտագործած լինելը չի ապացուցվել (խմբագրված և լրացված)

Թավշյա հեղափոխությունից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իրեն խորհրդական է նշանակել Գեորգի Մուրադյանին, ում վերաբերյալ տարիներ առաջ մամուլում ուշագրավ տեղեկություններ էին հրապարկվել: Մասնավորապես, «Հրապարակ» օրաթերթին դեռևս 2012 թվականին պատմել էին, որ…


«Իրավունք» թերթի ապատեղեկատվությունը նախարարներ Էրիկ Գրիգորյանի և Արսեն Թորոսյանի մասին

«Իրավունք» թերթը «Հեղափոխությամբ ծնված կառավարությունը» խորագրով հրապարակումների շարք է սկսել։ Թերթը ներկայացնում է կառավարության նորանշանակ անդամների կենսագրություններից հատվածներ՝ տարածելով մի շարք ապատեղեկատվություններ։ Թերթի խմբագրությունը, որպես գնահատման չափանիշներ, կարևորում է նախարարների…


ԵԱՏՄ ազատ շուկայի միֆը և մաքսային կաշառակերությունը Վերին Լարսում

Վերջերս հրապարակվել է ԵԱՏՄ-ի մասին պատմող գովազդային հոլովակ, որում, ի թիվս այլ ձեռքբերումների, նշվում է, որ, օրինակ, 2011թ․-ին բելառուսական Բրեստ քաղաքից մինչև ղրղզական Նարին կար թվով վեց մաքսային անցակետ, իսկ…