0038 հրամանով հղում է արվում ընտրությունների արդյունքներին, որոնք դեռ չկային

22.08.2018 | 18:29

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, վերջերս խոսելով մարտի 1-ի գործի վերաբերյալ, որոշակի բացահայտումներ է արել գործի հետ առնչություն ունեցող հույժ գաղտնի 0038 հրամանի մասին:

2008 թվականին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանի ստորագրած հրամանում նշված է հետևյալը․ «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները միջազգային հանրության կողմից բաց և թափանցիկ ճանաչելուց հետո որոշ քաղաքական ուժեր այն չեն ընդունում և հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել իրավիճակը:․․․ Սույն թվականի փետրվարի 23-ից զինված ուժերի ողջ անձնակազմը 18:00-ից տեղափոխել զորանոցային վիճակի մինչև հատուկ կարգադրության ստացումը: ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքով․․․»:

Նկատենք, որ հրամանը ստորագրելու պահին նախագահական ընտրությունների արդյունքները դեռևս հայտնի չէին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդյունքները ամփոփել և հրապարակել էր փետրվարի 24-ին՝ հրամանից մեկ օր անց։

Այսինքն` «որոշ քաղաքական ուժերը» չէին կարող ընդունել ընտրությունների արդյունքները, որոնք պետք է լինեին հաջորդ օրը:

Ավելին, ըստ էության, հույժ գաղտնի ռազմական հրամանով կամ ապագայի կանխագուշակում է արվում, կամ էլ` դրա հեղինակներն արդեն գիտեին, թե ԿԸՀ-ն ինչ որոշում է կայացնելու նախագահական ընտրությունների արդյունքերի մասին։






Կարդացեք նաև։

Քոչարյանը դիմել է լոբբիստական ծառայության օգնությանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համագործակցում է բրիտանական լոբբիստական ընկերության հետ: Այս մասին համացանցում ինֆորմացիա տարածեց medium.com կայքը՝ նշելով, որ Մակրոն-Փաշինյան հանդիպումից առաջ երկու  եվրոպական կայքեր հոդվածներ էին հրապարակել, որոնցում…


Վաչագան Ղազարյանի գումարների վերադարձման մասին լուրը կեղծ է

«Հրապարակ» թերթը իր հերթական համարում անդրադարձել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին՝ գրելով, որ վերջինիս գումարները ետ են վերադարձվել։ Հղում անելով անհայտ «տեղեկությունների»՝ թերթը գրում է․ «Օրերս հետ…


ՀՀԿ-ն իշխանություն էր նաև մինչև 2008-ը

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ազգային ժողովի հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ 2002 թվականից Ռուսաստանի քաղաքացի լինելու հանգամանքի մասին, առաջարկեց չհարցնել այդ մասին…


Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը խեղաթյուրվել է

Օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրել է մամուլի ասուլիս, որի ժամանակ խոսել է սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին՝ հայտարարելով քաղաքապետի իր թեկնածության առաջադրման մասին։ Բացի…