Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը խեղաթյուրվել է

22.08.2018 | 16:31

Օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրել է մամուլի ասուլիս, որի ժամանակ խոսել է սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին՝ հայտարարելով քաղաքապետի իր թեկնածության առաջադրման մասին։

Բացի այս, վերջինս անդրադարձ է կատարել ներքաղաքական վերջին զարգացումներին, կապված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Լրագրողներից մեկի հարցին ի պտասխան, թե ինչպե՞ս է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի, քաղաքականություն վերադառնալու հայտարարությանը, Հովհաննիսյանը նշել է՝ «Ռոբերտ Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ որտեղ ուզում է և որտեղ արժանի է՝ դա լինի քաղաքականություն, թե բանտ, թե ուրիշ տեղ, դա իմ որոշելիքը չէ»։

Մամուլում առավել շատ լուսաբանվեց հենց այս հայտարարությունը՝ որոշ տեղեր, սակայն, խեղաթյուրված ձևով։ Օրինակ, iravunk.am կայքը «Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ այնտեղ, որտեղ ինքն ուզում է» գլխագրով նյութ հրապարակեց՝ կցելով դրան Հովհաննիսյանի լուսանկարը։

Նմանօրինակ վերնագիրը, դատելով համացանցում տեղ գտած  մեկնաբանություններից, մոլորեցրել է շատերին։ Այն կտրված է ենթատեքստից և աղավաղում է Հովհաննիսյանի հնչեցրած միտքը։

Կարինե Կիրակոսյան

 






Կարդացեք նաև։

Քոչարյանը դիմել է լոբբիստական ծառայության օգնությանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համագործակցում է բրիտանական լոբբիստական ընկերության հետ: Այս մասին համացանցում ինֆորմացիա տարածեց medium.com կայքը՝ նշելով, որ Մակրոն-Փաշինյան հանդիպումից առաջ երկու  եվրոպական կայքեր հոդվածներ էին հրապարակել, որոնցում…


Վաչագան Ղազարյանի գումարների վերադարձման մասին լուրը կեղծ է

«Հրապարակ» թերթը իր հերթական համարում անդրադարձել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին՝ գրելով, որ վերջինիս գումարները ետ են վերադարձվել։ Հղում անելով անհայտ «տեղեկությունների»՝ թերթը գրում է․ «Օրերս հետ…


Սպաների աշխատավարձների իջեցման մասին տեղեկությունը կեղծ է  

«Իրավունք» թերթը այսօրվա համարում  «Փող չկա նույնիսկ բանակի համար, սպաների աշխատավարձերը կրճատվել են» վերնագրով հոդված է հրապարակել: Նյութում ասվում է՝ նոր իշխանությունները կրճատել են պետծառայողների և բանակի սպաների աշխատավարձերը։ «Պարզվում…


0038 հրամանով հղում է արվում ընտրությունների արդյունքներին, որոնք դեռ չկային

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, վերջերս խոսելով մարտի 1-ի գործի վերաբերյալ, որոշակի բացահայտումներ է արել գործի հետ առնչություն ունեցող հույժ գաղտնի 0038 հրամանի մասին: 2008 թվականին պաշտպանության նախարարի պաշտոնը…