Հրապարակվել են ԱԱԾ «չափազանց» կեղծ փաստաթղթեր

22.08.2018 | 12:13

Արդեն մի քանի օր է` համացանցում ակտիվորեն շրջանառվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի` իբր Ազգային անվտանգության ծառայության գործակալ լինելու մասին տեղեկություններ։ Ու թեև առաջին իսկ հայացքից երևում է, որ հրապարակված փաստաթղթերը կեղծ են, այդուհանդերձ, որոշ շրջանակներում դրանք թյուրըմբռնման տեղիք են տվել։

Ներկայացնում ենք հրապարակված փաստաթղթի անճշտությունները։

1 Փաստաթուղթը կրում է «Չապազանց գաղտնի» պիտակը։ Նախ նշենք, որ «չափազանց» բառի արմատն է «չափ» բառը, որը գրվում է «փ»-ով և ոչ «պ»-ով։ Եվ որ առավել կարևոր է, նմանօրինակ փաստաթղթերը ոչ թե «չափազանց գաղտնի» են այլ՝ «հույժ գաղտնի»։

2Սխալ է գրված նաև «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառը։  Նշված է «ԾԱՌԱՅՈԹՅՈՒՆ»։

3 Փաստաթուղթը կրում է «Գործակալային գործ» անվանումը։ Նախ, ոչ թե «գործակալային» այլ «գործակալական» և երկրորդը՝ իրական փաստաթղթերում այս երկու բառերից և ոչ մեկը չի օգտագործվում։

Այս, մեղմ ասած, վրիպակները ուղղակիորեն նշանակում են, որ վերը նշված «փաստաթղթերն» իրականության հետ որևէ կապ չունեն:

Ռաֆայել Աֆրիկյան






Կարդացեք նաև։

Համացանցում տարածվում են ԲՀԿ-ի մասին կեղծ տեսանյութեր

Հեղափոխությունից հետո համացանցում կեղծ օգտատերերի և լրատվական էջերի կտրուկ աճ արձանագրվեց։ Դրանք մեծամասամբ կրում են լրատվական և/կամ քաղաքական բնույթ։ Վերջիններս որևէ կերպ սահմանափակված չեն ո՛չ ԶԼՄ-ների մասին օրենքով և ո՛չ…


SUT.am-ի հետաքննության արդյունքում չեղարկվել են 103 մլն դրամի անօրինական պայմանագրեր

Ամիսներ առաջ անդրադարձանք Երևանի քաղաքապետարանի կատարած բյուջետային գնումներից մեկին։ Պարզվել էր՝ քաղաքապետարանը, գնման ընթացակարգերը չպահպանելով և խախտելով, միլիոնավոր դրամների պայմանագրեր է կնքել։ Այսպես, քաղաքապետարանը մայրաքաղաքի թվով 5 մանկապարտեզների վերանորոգման նպատակով…


Քոչարյանը դիմել է լոբբիստական ծառայության օգնությանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համագործակցում է բրիտանական լոբբիստական ընկերության հետ: Այս մասին համացանցում ինֆորմացիա տարածեց medium.com կայքը՝ նշելով, որ Մակրոն-Փաշինյան հանդիպումից առաջ երկու  եվրոպական կայքեր հոդվածներ էին հրապարակել, որոնցում…


Ոչ թե Հրաչ, այլ Վաչե․ Վանեցյանը խոսել է դատավորի հետ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակումից քիչ անց Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը մամուլի ասուլիս հրավիրեցին։ Բացման խոսքում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը…