Ընտրակաշառք վերցնելու համար ազատազրկումը նոր չէ

20.08.2018 | 19:07

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հրապարակվել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը, սակայն, սխալ է ներկայացվել մամուլում։

Օրենսդրական փոփոխությունը հիմնականում ենթադրում է ընտրական գործընթացում բարեգործության արգելքի խախտման քրեականացում (նախկինում այն եղել է վարչական իրավախախտում, այժմ առաջարկվում է քրեական պատասխանատվություն)։

ԶԼՄ-ները, սակայն, սխալ են ընկալել օրենքի նախագիծը` գրելով, որ այսուհետև ընտրակաշառքի համար կազատազրկեն։

Հարկ է նշել, որ այժմ գործող օրենսդրությամբ ընտրակաշառք վերցնելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի (500-ից 700 հազար դրամի) չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով (Հոդված 154.2, մաս 1)։

Նոր նախագծում այս մասով որևէ փոփոխություն չի կատարվել, պատժաչափը նույնն է՝ նույնքան տուգանք, կամ նույնքան ազատազրկում։ Այլ կերպ ասած, ընտրակաշառք վերցնելու համար ազատազրկման պատիժը նոր չէ, այն ընդունվել է դեռևս 2006 թվականին։

 






Կարդացեք նաև։

Համացանցում տարածվում են ԲՀԿ-ի մասին կեղծ տեսանյութեր

Հեղափոխությունից հետո համացանցում կեղծ օգտատերերի և լրատվական էջերի կտրուկ աճ արձանագրվեց։ Դրանք մեծամասամբ կրում են լրատվական և/կամ քաղաքական բնույթ։ Վերջիններս որևէ կերպ սահմանափակված չեն ո՛չ ԶԼՄ-ների մասին օրենքով և ո՛չ…


ՕԵԿ-ը ապօրինի ազդեցություն է ունենում ընտրական հանձնաժողովների վրա

Ընտրական հանձնաժողովում աշխատանքը պետական ծառայություն է, որի համար վճարում է պետությունը: Ավելին, ընտրական հանձնաժողովի անդամը անկախ է և չի գործում որևէ կուսակցության շահերից և անգամ իրավունք չունի զբաղվել քարոզչությամբ: Սակայն…


Լրատվամիջոցը պարբերաբար թիրախավորում է նույն մարդկանց

Վերջին օրերին մի շարք լրատվական կայքեր հանդես են գալիս ուշագրավ հրապարակումներով։ Տարածվող նյութերը պարունակում են ոչ միայն բացահայտ ապատեղեկատվություն, այլև լրատվական էթիկայի խախտումներ։ Այսպես, politik.am-ը, առանց որևէ լրատվական առիթի, անդրադարձավ…


«Իրատես» թերթը ապատեղեկատվություն է տարածում

«Իրատես» թերթն իր հերթական համարում անդրադարձել է ոստիկանապետ Վալերի  Օսիպյանին՝ մատնանշելով նրա օրոք ոստիկանությունում տիրող «խնդրահարույց իրավիճակը»։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ոստիկանությունում սկսված կադրային արտահոսքին։ Թերթի տեղեկություններով` ճանապարհային ոստիկանության աշխատակիցների…