Politik.am-ը ապատեղեկատվություն է տարածում

17.08.2018 | 17:33

Politik.am կայքը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասին նյութ է հրապարակել, որտեղ վերջինիս մեղադրում է մարդկային որակներ և մասնագիտական էթիկա չունենալու մեջ։

«360 երեխայի մահը նորմալ երևույթ է»` առողջապահության նախարար Արսեն Թորոսյան վերնագրով և նախարարի լուսանկարով այս նյութը ակտիվ տարածվում է համացանցում։

Նյութի հեղինակը պնդում է, որ Թորոսյանը լրատվամիջոցների հետ զրույցում  հայտարարել էր, որ տարեկան 360 երեխայի մահը նորմալ երևույթ է։ Այնուհետև հավելում՝ նախարարի այս խոսքերը լուրջ դժգոհություններ էին առաջացրել հասարակության շրջանում և նա միջնորդել էր, որպեսզի բոլոր լրատվամիջոցներից հեռացնեն իր խոսքը։ «Փաստորեն նախարարը, ով համարում է ՀՀ-ն «չմո» երկիր, ոչ միայն չունի մասնագիտական էթիկա, այլ նաև չունի պարզ մարդկային որակներ», – եզրափակել է նյութի հեղինակը։

Իրականում, սակայն, նախարարը երբեք նման արտահայտություն չի արել, իսկ հարցազրույցը, որը ըստ հեղինակի իբրև հեռացվել է համացանցից, ազատ տեղադրված է համացանցում։

Նկատենք, որ հարցազրույցը 1 ամիս վաղեմության է, որտեղ նախարարը, խոսելով մանկական մահացությունների մասին վստահեցրել է, որ այդ դեպքերը նախարարության ուշադրության կենտրոնում են։

«Ինչքան էլ որ ցավալի է, համարյա ամեն օր կամ երկու օրը մեկ մի երեխա մահանում է, դրանք հիմնականում, մասնագետների կարծիքով, այն դեպքերն են, որոնք ոչ մի կերպ հնարավոր չի լինում փրկել»,- ասել է նախարարը:

Ռաֆայել Աֆրիկյան






Կարդացեք նաև։

«Արմենիա» հեռուստաընկերությունը թիրախավորել է Արսեն Թորոսյանին

Առողջապահության նախարարը մամուլում ամենաքննարկվող և քննադատվող նախարարներից է: Նրա վերաբերյալ ապատեղեկատվությունները ևս լայնորեն տարածվում են համացանցում՝  հասարակական կարծիքի վրա անմիջական ազդեցություն թողնելու նպատակով: Վերջերս «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդման ժամանակ…


Առողջապահության նախարարի խոսնակն այլ մարդ է. ապատեղեկատվություն է տարածվում

Հուլիսի 18-ից ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերը ակտիվորեն տարածում են «arenanews.am» անվանումով կայքում տեղ գտած մի հրապարակում, որը վերնագրված է այսպես. «Առողջապահության նախարարի խոսնակը պաշտպանում է համասեռամոլությունը»: Հղումով անցնելուց հետո վերնագրից…


«Իրավունք» թերթի ապատեղեկատվությունը նախարարներ Էրիկ Գրիգորյանի և Արսեն Թորոսյանի մասին

«Իրավունք» թերթը «Հեղափոխությամբ ծնված կառավարությունը» խորագրով հրապարակումների շարք է սկսել։ Թերթը ներկայացնում է կառավարության նորանշանակ անդամների կենսագրություններից հատվածներ՝ տարածելով մի շարք ապատեղեկատվություններ։ Թերթի խմբագրությունը, որպես գնահատման չափանիշներ, կարևորում է նախարարների…


Պատվաստումների դեմ թեզերը հիմնավոր չեն. դրանք բազմիցս հերքվել են

Սոցիալական ցանցերում նորանշանակ նախարարներից մեկը, ով քննադատության թիրախում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է: Վերջինիս քննադատում են իր նախկին մտքերի համար, սակայն այդ քննադատություններն արդեն տեղափոխվում են այլ հարթություն: Մասնավորապես,…