Լրագրողների մուտքը կառավարության շենք չի արգելվել

09.08.2018 | 14:20

Այսօր՝ օգոստոսի 9-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ շենքի անվտանգության ծառայությունը լրագրողներին արգելեց բարձրանալ 5-րդ հարկ, որտեղ գտնվում է նիստերի դահլիճը։

Լրատվականների կողմից միջադեպը մեկնաբանվեց որպես բռնություն՝ լրագրողների ազատ տեղաշարժի նկատմամբ։ Սակայն տարածվեցին նաև կեղծ տեղեկություններ։

Analitik.am-ը հրապարակեց՝ «Լրագրողներին թույլ չեն տալիս բարձրանալ կառավարության շենք. Իրավիճակ է փոխվել» վերտառությամբ նյութը, իսկ News.am-ը, անդրադառնալով այս միջադեպին, գրել է՝ «Կառավարությունը լրագրողներին արգելեց բարձրանալ նիստերի դահլիճ»՝ ընդգծելով, որ լրագրողները այսօրվանից հնարավորություն չեն ունենա մուտք գործելու նիստերի դահլիճ։

Հակառակ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ պետք է նշել, որ լրագրողների մուտքը կառավարության շենք չի արգելվել։ Հավատարմագրված լրագրողները` ինչպես նախկինում, հիմա էլ կարող են ազատորեն մուտք գործել գործադիրի շենք։ Արման Եղոյանի հետ զրույցում էլ լրագրողները գտնվում էին հենց կառավարության շենքում։ Ինչ վերաբերում է լրագրողների՝  նիստերի դահլիճ այսուհետ մուտք գործելու արգելքին, պետք է ընդգծել, որ մինչ այս դեպքը ևս լրագրողների մուտքը նիստերի դահլիճ արգելվում էր։ Վերջիններս այնտեղ մուտք էին գործում միայն նիստից առաջ մի քանի րոպեով, իսկ բուն նիստը հեռարձակվում էր կառավարության պաշտոնական կայքից:

Օֆելյա Սիմոնյան






Կարդացեք նաև։

Վարչապետի առաջին հանձնարարականը մինչ օրս չի կատարվել

Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելուց հետո, 2018 թվականի մայիսի 11-ին տեղի  ունեցավ Կառավարության առաջին նիստը։ Օրակարգային առաջին հարցը Սերժ Սարգսյանին, որպես պաշտոնաթող նախագահի, բնակության վայրով ապահովելու մասին հարցն էր։ Հնչեց վարչապետի…


Կառավարությունը հաստատել է գոյություն չունեցող ներդրումային ծրագիր

Մարտի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը և հողամաս օտարելու մասին հարցը: Սակայն, ինչպես պարզվեց, հավանության արժանացած ներդրումային ծրագիրը փաստացի գոյություն չունի,…


«Լավագույն կրթություն» խոստացող Կարեն Կարապետյանը կրճատում է կրթության ֆինանսավորումը

Հուլիսի 29-ին Վայոց Ձորի մարզում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին մարզի կրթության ոլորտի պատասխանատուները հայտնել են, որ «օպտիմալացման արդյունքում» կրթության ոլորտում տնտեսվել է 56 մլն դրամ, ինչին ի…


Մամուլին շփոթեցրել է ռազմական ու արտակարգ դրության մասին օրենքի նախագիծը

Այսօր մամուլը ի թիվս կառավարության այլ որոշումների անդրադարձավ նաև ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի մասին և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ…