Խաչատուրովի անձեռնմխելիությունը Հայաստանում չի գործում

30.07.2018 | 15:58

Ինչպես հայտնի է, 2018 թվականի հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայության միջնորդությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քննեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կալանավորման հարցը և որոշեց նրան նկատմամբ խափանման միջոց ընտրել 5 միլիոն դրամ գրավը: Դրան ի պատասխան բազում հրապարակումներ եղան, որտեղ Հայաստանի իշանությունները մեղադրվում էին Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիությունը խախտելու մեջ: Այնինչ, Յուրի Խաչատուրովը Հայաստանում դիվանագիտական անձեռնմխելիություն չունի:

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Գլխավոր քարտուղարի անձեռնմխելիության հարցը կարգավորվում է Հավաքական անվտանգության մասին կազմակերպության իրավական կարգավիճակի վերաբերյալ 2002թ. հոկտեմբերի 7-ի Համաձայնագրով:

Համաձայն նշված Համաձայնագրի 11-րդ հոդվածի, Գլխավոր քարտուղարը և նրա ընտանիքի անդամները գտնվելու պետության տարածքում օժտված են անձեռնմխելիությամբ 1961թ. «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայով սահմանված ծավալով, եթե չեն հանդիսանում գտնվելու պետության քաղաքացի: Միաժամանակ, ըստ Համաձայնագրի 1-ին հոդվածի «գտնվելու պետություն» նշանակում է այն անդամ պետությունը, որի տարածքում գտնվում է Կազմակերպության քարտուղարությունը կամ անցկացվում է Կազմակերպության միջոցառումը:

Յուրի Խաչատուրովը, ինչպես հայտնի է, Հայաստանի քաղաքացի է և կալանավորման իր նկատմամաբ քրեական հետապնդումը սկսելու ժամանակ Հայաստան չի եկել գործուղմամբ, ՀԱՊԿ որևէ մջոցառմանը մասնակցելու համար: Ուստի, նրա վրա չի կարող տարածվել դիվանագիտական անձեռնմխելիությունը:

Հիշեցնենք, որ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը մի խումբ անձանց հետ (այդ թվում՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի) մեղադրվում էր Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու մեջ, որը կայանում էր Զինված ուժերի քաղաքական չեզոքության խախտման, դրանք խաղաղ ցուցարարների դեմ օգտագործելու մեջ, ինչի միջոցով խախտվել են Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով և 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված նորմերը (սահմանադրական կարգը):






Կարդացեք նաև։

SUT.am-ի հետաքննության արդյունքում չեղարկվել են 103 մլն դրամի անօրինական պայմանագրեր

Ամիսներ առաջ անդրադարձանք Երևանի քաղաքապետարանի կատարած բյուջետային գնումներից մեկին։ Պարզվել էր՝ քաղաքապետարանը, գնման ընթացակարգերը չպահպանելով և խախտելով, միլիոնավոր դրամների պայմանագրեր է կնքել։ Այսպես, քաղաքապետարանը մայրաքաղաքի թվով 5 մանկապարտեզների վերանորոգման նպատակով…


Քոչարյանը դիմել է լոբբիստական ծառայության օգնությանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համագործակցում է բրիտանական լոբբիստական ընկերության հետ: Այս մասին համացանցում ինֆորմացիա տարածեց medium.com կայքը՝ նշելով, որ Մակրոն-Փաշինյան հանդիպումից առաջ երկու  եվրոպական կայքեր հոդվածներ էին հրապարակել, որոնցում…


Վաչագան Ղազարյանի գումարների վերադարձման մասին լուրը կեղծ է

«Հրապարակ» թերթը իր հերթական համարում անդրադարձել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին՝ գրելով, որ վերջինիս գումարները ետ են վերադարձվել։ Հղում անելով անհայտ «տեղեկությունների»՝ թերթը գրում է․ «Օրերս հետ…


ՀՀԿ-ն իշխանություն էր նաև մինչև 2008-ը

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ազգային ժողովի հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ 2002 թվականից Ռուսաստանի քաղաքացի լինելու հանգամանքի մասին, առաջարկեց չհարցնել այդ մասին…