Կառավարությունը չի առաջարկել ԱԺ-ում կանանց քվոտան սահմանել 25 տոկոս

09.07.2018 | 11:04

Կառավարության նիստերի դահլիճում այսօր կայացավ վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը։ Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը քննարկում անցկացրեց կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ, որոնք բազմաթիվ առաջարկներ ներկայացրեցին։

Քննարկումը լուսաբանող կայքերի նյութերում, սակայն որոշ անճշտություն կա, ինչը տարընթերցման տեղիք է տալիս։

Խոսքը մասնավորապես խորհրդարանում 25 տոկոս կանանց մասնակցությունն ապահովելու մասին է։ Ինչպես գիտենք, այժմ գործող օրենսդրությամբ (բայց մի քանի տարի անց ուժի մեջ մտնող դրույթներով) նախատեսված է, որ խորհրդարան անցած համամասնական ցուցակի առնվազն 25 տոկոսը պետք է կին լինի։

Լրատվականները, սակայն, հղում անելով Իոաննիսյանին, գրել են․ «Կառավարությունն առաջարկում է Խորհրդարանում 25 տոկոս կանանց մասնակցություն ապահովել», ինչը իրականությանը չի համապատասխանում։

Իոաննիսյանը հերքել է իրեն վերագրվող այդ բառերը: Թե քննարկմանը և թե դրանից հետո նա նշել է, որ Կառավարությունը դեռևս քննարկումներ է անցկացնում և այս հարցի շուրջ որևէ որոշում չկա։






Կարդացեք նաև։

ՕԵԿ-ը ապօրինի ազդեցություն է ունենում ընտրական հանձնաժողովների վրա

Ընտրական հանձնաժողովում աշխատանքը պետական ծառայություն է, որի համար վճարում է պետությունը: Ավելին, ընտրական հանձնաժողովի անդամը անկախ է և չի գործում որևէ կուսակցության շահերից և անգամ իրավունք չունի զբաղվել քարոզչությամբ: Սակայն…


Ընտրակաշառք վերցնելու համար ազատազրկումը նոր չէ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հրապարակվել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը, սակայն, սխալ է ներկայացվել մամուլում։ Օրենսդրական փոփոխությունը հիմնականում ենթադրում է ընտրական գործընթացում բարեգործության արգելքի խախտման…


2016-ին ընտրական օրենսգրքի քննարկումները իրականում և ըստ Արփինե Հովհաննիսյանի (լրացված)

ՀՀ Ազգային Ժողովում հունիսի 7-ին կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ Արփինե Հովհաննիսյանը: Վերջինս իր ելույթում անրադարձավ նաև Ընտրական օրենսգրքի շուրջ ծավալված քննարկումներին…


ՀՀԿ-ն գիտակցված ողջունում է այն, ինչ անիրագործելի է

2018թ. մայիսի 31-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն թե Ընտրական օրենսգրքում փոփոխությունների, թե արտահերթ ընտրությունների վերաբերյալ պատրաստ է քննարկումների:…