Վարչապետի առաջին հանձնարարականը մինչ օրս չի կատարվել

18.06.2018 | 17:02

Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելուց հետո, 2018 թվականի մայիսի 11-ին տեղի  ունեցավ Կառավարության առաջին նիստը։ Օրակարգային առաջին հարցը Սերժ Սարգսյանին, որպես պաշտոնաթող նախագահի, բնակության վայրով ապահովելու մասին հարցն էր։ Հնչեց վարչապետի առաջին հանձնարարականը՝ մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու մասին։

Հանձնարարականը, որն ուղղված էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, մինչ օրս, սակայն, չի կատարվել, թեև անցել են դրա համար նախատեսված ժամկետները։ Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հանձնարարականը այս պահին գտնվում է կատարման փուլում՝ փնտրվում է բնակարան։ Նկատենք, որ Սերժ Սարգսյանը այժմ էլ բնակվում է կառավարական ամառանոցում, ինչը, սակայն, անօրինական է, քանի որ վերջինս գործող պաշտոնյա չէ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ձորափի կառավարական առանձնատներից մեկում է բնակվում նաև բարձրագույն դատական խորհուրդի նախագահ Գագիկ Հարությունյանը։ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանվում է այն անձանց ցանկը, որոնց տրամադրվում է պետական ամառանոց։ Այդ ցանկում ԲԴԽ նախագահը չկա։ Այստեղ է բնակվում նաև նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչը ևս հակաօրինական է։

Ռաֆայել Աֆրիկյան






Կարդացեք նաև։

Արթուր Բաղդասարյանի կենսագրությունը և այսօրվա պահանջները

«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը նախօրեին «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում մի շարք վիճահարույց հայտարարություններ է արել, որոնցից առավել քննարկվողը դարձավ մարտի 1-ի բացահայտման պահանջը։ «Ես, իմ 300 հազարից ավելի ընտրողների…


Նիկոլ Փաշինյանը չի դադարեցրել արագաչափերի գործունեությունը. ԶԼՄ-ները ոչ ճիշտ վերնագրեր են ընտրել

Կառավարության մայիսի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, անդրադարձավ արագաչափ սարքերով և տեսախցիկներով ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտումներ արձանագրելու խնդրին: Նիկոլ Փաշինյանն իր…


Ա. Սաղաթելյանը Ս. Սարգսյանի հայտարարությունները թողած՝ Փաշինյանի հոդվածն է աղավաղում

Ազգային ժողովի մայիսի 1-ի հատուկ նիստում, որտեղ քննարկվում էր վարչապետի թեկնածուի ընտրության հարցը, Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը հարց ուղղեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Արման Սաղաթելյանի հարցը վերաբերում էր Փաշինյանի…


Մեքենաների համարանիշերը հանելու «մոդան» ոստիկանությունից է սկսվել

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ ապրիլի 25-ի գիշերը ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել և հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշների երթևեկող 18 ավտոմեքենա, որոնց վարորդների նկատմամբ կազմվել է վարչական…