Գերմանիայի դեսպանի խոսքը մամուլում սխալ է մեկնաբանվել

15.06.2018 | 16:06

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի հունիսի 14-ին կազմակերպած «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» խորագրով սեմինարի ժամանակ ելույթ է ունեցել Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպան Մաթիաս Քիսլերը, ում խոսքերը մամուլում սխալ էին մեկնաբանվել։

Դեսպանը, մասնավորապես խոսելով Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների մասին, ասել էր հետևյալը «2017թ. կառավարության ծրագրում Եվրամիությունը թվարկվում էր որպես վերջիններից մեկը այն պետությունների և կազմակերպությունների շարքում, որոնց հետ կառավարությունը համագործակցում է: Նոր կառավարության ծրագրում արդեն Եվրամիությունը թվարկվում է առաջին շարքերում՝ անմիջապես Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո»:

Այս խոսքերը, սակայն, մեկնաբանվել են բոլորովին այլ կերպ «Երբ նայում ենք կառավարության ծրագրին, մեկ տարի առաջ Եվրամիության հետ խորը համագործակցության ցանկություն կար, իսկ հիմա Եվրամիությունը Ռուսաստանից ու ԱՄՆ-ից հետո երրորդն է: Այնինչ, ԵՄ-ն միակ գործընկերն է, որը կոնկրետ առաջարկություններ ու ծրագրեր ունի»։

Քիսլերի սխալ ներկայացրած խոսքերի հիման վրա Hraparak.am կայքը «ԵՎՐՈՊԱՆ ԱՆՀԱՆԳԻՍՏ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԴԵԳՐԱԾ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԻՑ» վերնագրով վերլուծություն ներկայացրեց, իսկ երբ դեսպանատունը կայքից հերքում պահանջեց, նշեց, որ մեղավորը թարգմանիչն է, և վերլուծությունը գրել են tert.am-ի ռեպորտաժի վրա հիմնվելով։ Նկատենք, սակայն, որ չնայած ընդունված էթիկայի նորմերին, վերլուծությունում չկա որևէ հղում Tert.am-ին։

Հատկանշական է , որ դեսպանատան տարածած հերքման մեջ նշված են միայն Hraparak.am և Lragir.am կայքերը, մինչդեռ ապատեղեկատվությունը ավելի լայն տարածում էր գտել։ Իր հերթին Lragir.am-ը ևս տեղադրել է հերքում, որտեղ չի մեղադրել, ոչ թարգմանչին, ոչ էլ գործընկեր Tert.am-ին։ Հերքումը տեղադրել է նաև հենց Tert.am-ը։

Ռաֆայել Աֆրիկյան

 






Կարդացեք նաև։

Ռուսական «Զվեզդայի» կեղծ «Կանխատեսումները» Հայաստանի մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության «Զվեզդա» դաշնային հեռուստաընկերությունը  «Կանխատեսումներ» («Прогнозы») հաղորդման նոյեմբերի 19-ի թողարկման շրջանակներում անդրադարձել է նոյեմբերի վերջին ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը՝ հայտարարելով, թե Հայաստանը պատրաստվում է մտնել Եվրամիություն։ «Եվրամիություն է պատրաստվում…


Սերժ Սարգսյանի ու ռուսական ռադիոկայանի համատեղ ապատեղեկատվությունը

Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական Business FM ռադիոկայանին: Պատասխանելով Հայաստան-Ռուսաստան ներկա հարաբերությունների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն քաղաքականության վերաբերյալ հարցերին՝ Սարգսյանը խոսել է նաև այս ամիս Եվրամիության հետ…


Նալբանդյանը լռում է խնդիրների մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար ն.գ. պարոն Էդվարդ Նալբանդյանը հունիսի 19-ին Լյուքսեմբուրգում մասնակցեց ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը: Այս հանդիպման շրջանակներում ունեցած իր ելույթում նա նշել էր. «Ապրիլին…


1941-1945 թթ ԽՍՀՄ ղեկավարության ապաշնորհությունը թվերով

Ժամանակակից ռուսական պրոպագանդան պնդում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը հաղթել է միայն Խորհրդային միությունը ինչը Իոսիֆ (Ջուգաշվիլիի) Ստալինի շնորհիվ էր։ Փորձենք փաստերով պարզել, թե որքանո՞վ է այդպես: ԽՍՀՄ-ն ավելի ուժեղ էր…