Երևանի քաղաքապետարանն ու չվերանորոգված տանիքները. յուրացրած 10 մլն դրամի հետքերով

08.06.2018 | 18:09

Դեռևս նախորդ տարվա փետրվարի 12-ին Երևանի քաղաքապետարանի և «Աննա 80» ՍՊ ընկերության միջև ստորագրվել են 61,200,000 դրամ արժողությամբ պայմանագրեր, որոնց համաձայն՝ ընկերությունը պարտավոր էր վերանորոգել մայրաքաղաքի մի շարք շենքերի տանիքները։

Վարչական շրջանների կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի բաժինների աշխատակիցները, սակայն, պատշաճ չեն կատարել վերը նշված պայմանագրերով նախատեսված ծառայությունների մատուցման տեխնիկական հսկողությունը: Իսկ «Աննա 80» ընկերությունը, օգտվելով ստեղծված իրավիճակից, կազմել է աշխատանքներն ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կեղծ կատարողականներ, որոնք հաստատվել են վարչական շրջանների վերոնշյալ աշխատակիցների կողմից։ Արդյունքում, ինչպես հաղորդում է Ոստիկանությունը, յուրացվել է 9, 200,000 դրամ:

Նկատենք, որ «Աննա 80» ընկերությունը քաղաքապետարանի «մշտական» գործընկերներից է։ Միայն 2018 թվականի 5 ամիսների ընթացքում ընկերությունը և քաղաքապետարանը կնքել են ավելի քան 143,700,000 դրամ արժողությամբ պայմանագրեր։ Ընդ որում, պետական գնումների էլեկտրոնային armeps հարթակի համաձայն՝ վերջին 2 տարվա ընթացքում այս ընկերությունը շահում է միմիայն քաղաքապետարանի հայտարարած մրցույթները։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում որպես «Աննա 80» ՍՊ ընկերության սեփականատերեր նշված են Ռազմիկ և Սեդա Վարդերեսյանները։ Ուսումնասիրելով այս անձանց կապը պետական պաշտոնյաների հետ՝ նկատեցինք, որ Ռազմիկ Վարդերեսյանը ազգակցական կապ ունի Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Արմեն Մատինյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, սակայն պնդեց, որ մի քանի տարի է՝ իրար չեն տեսել։

Ռաֆայել Աֆրիկյան






Կարդացեք նաև։

Քաղաքապետարանի մրցույթում հաղթել է «սև ցուցակում» գտնվող ընկերությունը, գինը՝ 103 մլն դրամ

Երևանի քաղաքապետարանը 2018 թվականի մարտ ամսին  «Մեծ հիմք»  շինարարական ընկերության հետ 4 պայմանագիր* է կնքել՝ Երևանի թիվ 9, 13, 134,  57  և 96 մանկապարտեզների վերանորոգման նպատակով։ Այս պայմանագրերի ընդհանուր արժեքը…


Քաղաքապետարանում աղավաղում են օրենքը, իսկ «ներքին կանոնակարգ» գոյություն չունի

Փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում խոչընդոտվել էր լրագրողների գործունեությունը: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը պահանջում էր «Ա1+» հեռուստաընկերության և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին լքել շենքը և դա…


Գոռ Վարդանյանը փրկում է «ահաբեկչի»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական, կարատեսիտ Գոռ Վարդանյանը, ծավալուն հարցազրույց է տվել վերջերս մեծ աղմուկ բարձրացրած ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որում բավականին իրարամերժ և անգամ սյուռ պնդումներ է…


Ապատեղակտվություն քաղաքապետարանում լրագրողների աշխատանքի խոչընդոտման վերաբերյալ

«Սպուտնիկ» լրատվական գործակալության հայկական ծառայությունը փետրվարի 20-ին հրապարակել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» ԳՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանի մեկնաբանությունը Երևանի քաղաքապետարանում լրագրողների աշխատանքի խոչընդոտման վերաբերյալ, որում ապատեղեկատվական հայտարարություններ են արվել։  …