Հերացիում, Էրեբունիում և Փարաքարում անգործությամբ աչքի ընկած ոստիկանները (լուսանկարներ)

05.06.2018 | 11:20

Ապրիլի 13-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում և Հանրապետության մյուս համայնքներում տեղի ուենցած զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիների նկատմամբ բռնության մի շարք դեպքեր են տեղի ունեցել, որտեղ ոստիկաններն անգործություն են ցուցաբերել:

Մենք փորձել ենք հնարավոր բոլոր դեպքերը նկարագրող տեսանյութերի և լուսանկարների ուսումնասիրությամբ առանձնացնել բոլոր այն ոստիկաններին, ովքեր անգործություն են ցուցաբերել՝ անուղղակիորեն աջակցելով բռնարարներին:

Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների հատման մասում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանն իր ընկերների հետ ոստիկանների ներկայությամբ ապրիլի 16-ի առավոտյան ծեծի էր ենթարկել մի շարք անձանց: Տվյալ միջադեպի ժամանակ անգործություն են ցուցաբերել ստորև ներկայացված լուսնակարում պատկերված ոստիկանները:

 

 

Երևան քաղաքի Էրբունի վարչական շրջանում էլ ապրիլի 22-ին բժշկական դիմակներով դեմքերը փակած հարյուրավոր քաղաքացիներ մահակներով ծեծի են ենթարկել խաղաղ ցուցարարների, էլեկտրահարել նրանց: Տարածքում ոստիկանության ծառայողների  բացակայության և ներկայության պայմաններում դիմակավորված անձանց վարքագիծը չի փոխվել, քանի որ ոստիկանությունը միայն փորձում էր բաժանողի դեր կատարել, հաճախ էլ՝ դիտորդի: Ստորև ներկայացված լուսնակարներում էլ պատկերված են Էրեբունիում անգործությամբ աչքի ընկած ոստիկանության ծառայողները: Էրեբունու միջադեպի ժամանակ ոստիկանության ծառայողներ գրեթե չկային հետևաբար մենք ընդամենը մի քանի ոստիկանի անգործություն ենք արձանագրել, և լրացուցիչ պարզաբանման կարիք ունի այն հարցը, թե որտե՞ղ էին ոստիկանները, երբ հարյուրից ավել հոգուց բաղկացած հանցախումբ էր ձևավորվել և բռնություն գործադրել խաղաղ ցույցի մասնակիցների հանդեպ:

Ապրիլի 21-ին Երևան-Էջմիածին ճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի կողմնակիցներն են բռնություն գործադրել դեպի Երևան երթով շարժվող ցուցարարների նկատմամբ: Մինչ բռնություն գործադրելը ոստիկանների լուռ աջակցության արդյուքնում Առաքել Մովսիսյանի կողմնակիցները խոչընդտում էին երթի մասնակիցների ազատ տեղաշարժը: Ստորև ներկայացված լուսանկարներում առանձնացրել ենք այդ օրը անգործության մատնված ոստիկաններին:






Կարդացեք նաև։

Ինչպես են գործել կոռուպցիոն սխեմաները Վլադիմիր Գասպարյանի պաշտոնավարման տարիներին

Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցների հատման մասում արդեն կառուցվել է հերթական բազմահարկ բնակելի շենքը: Խորհրդային միության տարիներին տվյալ տարածքում կառուցվել էր կարի ֆաբրիկա, որը հետագայում դարձավ ՀՀ ոստիկանության…


Առաքել Մովսիսյանի հրահանգով ճանապարհ փակողների ինքնությունը հայտնի է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Իմ քայլը» նախաձեռնության կողմից ապրիլի 13-ից Երևան քաղաքում սկսված զանգվածային հավաքների մասնակիցների իրավունքները սահմանափակելու փորձեր արվել են ոչ միայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմակիցների կողմից, այլ նաև մեկ այլ ՀՀԿ-ական,…


Տարոն Մարգարյանի օգնականը, գազանանոցի փոխտնօրենը և այլք. Ավանի հանցախումբը (Մաս 2)

              Նախորդ շաբաթ գրել էինք, որ Երևանի Ավան վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցները, համատիրությունների նախագահները և երիտհանրապետականները ուղղակի դիտավորությամբ վնասել են քաղաքացիների մեքենաները, որոնք ուղևորվում…


Ավանում մեքենաներ ջարդած և մարդկանց ծեծի ենթարկած խումբը կապված է Տարոն Մարգարյանի հետ (լուսանկարներ)

Ապրիլի 22-ին կեսօրից հետո Երևանի Ավան վարչական շրջանում՝ Աճառյան փողոցի վրա, մի խումբ դիմակավորված անձինք նախ փակել են Երևանի կենտրոն տանող ճանապարհը, իսկ դիմադրություն ցույց տված անձանց մեքենաները մահակներով, քարերով…