Hraparak.am-ը մանիպուլացնում է

01.06.2018 | 18:28

Հրապարակ կայքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա հետ կապված նյութ է հրապարակել, որտեղ որոշակի մանիպուլատիվ գործիքներ են կիրառվել։ Վիճահարույց է հիմնականում նյութի վերնագիրը և նկարը։

Վերնագիր
«ՄԵՆՔ ԱԶԵՐԻ ՉԵՆՔ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ԾՆՈՒՆԴԸ ՏՈՆ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԾՆՈՒՆԴԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՏՈՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Վերնագրում նշված չէ, թե ում խոսքերն են մեջբերված, մինչդեռ ուղղակի խոսք մեջբերելուց ընդունված է նշել դրա հեղինակին։ Տպավորություն է ստեղծվում, որ ներկայացված է հենց Փաշինյանի խոսքը, ինչն ամրագրում է նաև նյութի նկարը։ Այստեղ  պատկերված է Փաշինյանը, այլ ոչ այն անձը ում խոսքերը մեջբերել է հեղինակը։

Լրատվական առիթ
Նյութի ստեղծման համար լրատվական առիթ է հանդիսացել այն, որ «համացանցում ակտիվորեն շրջանառվում է [խմբ․՝ պետք է լինի «են»] վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը հրապարակում նշելու առաջարկներ», խոսքը հավանաբար գնում է Հանրապետության հրապարակի մասին։

Այնուհետև կայքը հայտնում է, որ  գրեթե բոլորը պատրաստ են Նիկոլ Փաշինյանի համաձայնության դեպքում հավաքվել Հանրապետության հրապարակում՝ տոնելու նրա ծննդյան տարեդարձը։ Թե ինչի հիման վրա է արված այս պնդումը (սոցիալական հարցում, ուսումնասիրություններ, մոնիթորինգ), հայտնի չէ, համենայնդեպս որևէ հղում առկա չէ։

Հարցազրույց  Իսպանիայի Վալենսիա համայնքի հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանի հետ։
Նյութը շարունակվում է արդեն Արարատ Ղուկասյանի հարցազրույցով։ Այստեղ վերջինս խոսում է շարժմանը՝ իր և սփյուռքի աջակցության մասին։ Միության նախագահը հայտնում է նաև, որ հայերը երբեք չեն նշել իրենց ղեկավարների ծննդյան օրերը, այլ նշել են այն մեծերի ծննդյան օրերը, ովքեր իրենց գործերով դարձել են արժեք, օրինակ  «Անդրանիկի, Նժդեհի, Մոնթեի»։ Հատկանշական է, որ Ղուկասյանի բավականին ծավալուն խոսքից հեղինակը առանձնացրել և վերնագրում է տեղադրել հենց ատելություն պարունակող խոսքի հատվածը՝ «մենք ազերի չենք, որի համար Հեյդար Ալիևի ծնունդը տոն է համարվում», այն էլ Փաշինյանի նկարով։

Այսօրվա լրատվական հսկայական հոսքի մեջ, երբ լրատվամիջոցները հիմնականում մրցակցում են դիտումների քանակով, արդիական է (Clickbait) եզրույթը։ Clickbait-ը լրատվական նյութի վերնագիր է, որում առկա է սենսացիոն, 18+, ատելություն սերմանող, վիրավորական կամ այլ տեսակի արտահայտություններ։ Նպատակը ընթերցողի հետաքրքրությունը գրգռելով՝ ստիպել վերջինիս սեղմել (Click) նյութի վրա

Սոցիալական ցանցերը, օրինակ՝ Facebook-ը արդեն սկսել է ֆիլտրել և արգելափակել Clickbait վերնագրերով նյութերը։ Միայն այս տարի սոցցանցում աշխատանքի են անցել մոտ 3000 փորձագետներ, ովքեր հետևելու են կեղծ լրատվության տարածմանը։ Բացի այս, Facebook-ում գործում է անկախ Stopclickbait նախագիծը, որտեղ գեներացվում են Clickbait-ի ամենավառ օրինակները։ Այն առայժմ գործում է միայն անգլալեզու հարթակում։ Ի վերջո այսօրվա քաղաքացին զբաղված է և տեղեկություն է ստանում միայն լրահոսի վերնագրերը կարդալով, ինչի արդյունքում հաճախ խաբված է մնում։

Ռաֆայել Աֆրիկյան






Կարդացեք նաև։

Ռուսական մեդիայի արձագանքը ՀՔԾ-ի գործողություններին

Վերջին շրջանում ռուսական ԶԼՄ-երում ակտիվորեն քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը։ Այս առնչությամբ ռուսական մեդիադաշտում ապատեղեկատվության կամ փաստերի կամայական մեկնաբանության հաճախ կարող ենք հանդիպել: ԱՄՆ դեսպանատունը՝ փոստատա՞ր…


Առողջապահության նախարարի խոսնակն այլ մարդ է. ապատեղեկատվություն է տարածվում

Հուլիսի 18-ից ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերը ակտիվորեն տարածում են «arenanews.am» անվանումով կայքում տեղ գտած մի հրապարակում, որը վերնագրված է այսպես. «Առողջապահության նախարարի խոսնակը պաշտպանում է համասեռամոլությունը»: Հղումով անցնելուց հետո վերնագրից…


«Տուշոնկաները» ՊՆ-ին կրկնակի թանկ չեն մատակարարվել

Օրերս հետաքննող լրագրողների «Հետք» պարբերականը բանակին մատակարարվող մսի պահածոների վերաբերյալ ուշագրավ թվեր է ներկայացրել։ «Ո՞ւմ արտադրած զինվորի բաժին պահածոն էր հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ. ՊՆ-ի խոշոր մատակարարը» վերնագրով նյութում ներկայացված…


Նիկոլ Փաշինյանը չի դադարեցրել արագաչափերի գործունեությունը. ԶԼՄ-ները ոչ ճիշտ վերնագրեր են ընտրել

Կառավարության մայիսի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, անդրադարձավ արագաչափ սարքերով և տեսախցիկներով ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտումներ արձանագրելու խնդրին: Նիկոլ Փաշինյանն իր…