Կրեմլյան պրոպագանդայի աշխատանքը մալայզիական ինքնաթիռի կործանման օրինակով

29.05.2018 | 16:11

2014 թվականին մալայզիական ավիաուղիների խփված MH17 ինքնաթիռի աղետի հետևանքով զոհվեց 298 մարդ։ Այս տարիների ընթացքում MH17-ի դեպքի մասին ռուսական պրոպագանդան տարածում էր տարբեր ապատեղեկատվություններ։

Մասնավորապես ըստ կրեմլյան ԶԼՄ-ների՝ մալայզիական ինքնաթիռը խոցվել էր Ուկրաինայի կողմից, քանի որ այն շփոթել էին Պուտինի նախագահական ինքնաթիռի հետ։ Հաջորդ ապատեղեկատվությունը, որ լայնորեն տարածվում էր ռուսական կրեմլյան լրատվամիջոցների կողմից վերաբերում էր ԲՈՒԿ զենիթահրթիռային համալիրին, որից արձակվել էր կրակոցը: Ռուսական կողմը պնդում էր, որ այն պատկանել է Ուկրաինային։ Պրոպագանդան նաև ուներ ինքնաթիռի խոցման այլ տարբերակ, համաձայն որի MH17-ը խոցվել է ուկրաինական ռազմական ՄԻԳ-29 ինքնաթիռից և «Բուկ»-ից։

Վերջերս միջազգային քննչական խումբը հայտնեց, որ «Բուկ» զենիթահրթիռային համալիրը, որից Դոնբասում խոցվել էր մալայզիական ինքնաթիռը, պատկանել է ռուսական զինված ուժերին: Ըստ մասնագետների՝ ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի զինված ուժերի զենիթահրթիռային 53-րդ բրիգադին պատկանող «Բուկ» համալիրից։

Հետաքննող խումբը պնդում է, որ 2014-ի հունիսի վերջերին Կուրսկի շրջանից ռազմական տեխնիկա է դուրս բերվել: Ռազմաշարասյան մեջ «Բուկ» հրթիռների առնվազն 6 համակարգ է եղել: Դրանցից մեկը՝ 332 համարի համակարգը, ուղարկվել է սահմանից այն կողմ, Ուկրաինայի արևելք, ռուսամետ անջատականների հսկողության տակ գտնվող տարածք: Նրանց պնդմամբ՝ իրենց հաջողվել է պարզել, որ հենց այդ համակարգից է խոցվել մալայզիական օդանավը։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ Boeing MH17-ի կործանման գործով կասկածյալների շրջանակը փոքրացել է՝ հասնելով մի քանի տասնյակ մարդու:

Նշենք նաև, որ չնայած միջազգային քննչական խմբի հայտարարությանը՝ Ռուսաստանը շարունակում է հերքել իր ցանկացած ներգրավվածությունը ինքնաթիռի կործանմանը։






Կարդացեք նաև։

Ինչպես է ռուսական պրոպագանդան լուսաբանում Հայաստանում ընթացող գործընթացները

Ռուսական «Взгляд» թերթը այս օրերին ակտիվորեն լուսաբանում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։ Կայքն իր լուսաբանումը իրականացնում է բավականին կողմնակալ՝ չխորշելով գնահատականներ, իսկ երբեմն նաև վիրավորանքներ հնչեցնելուց։ Մայիսի 2-ին՝ երեկոյան, թերթը…


Ռուսական ԶԼՄ-ները պատմել են հորինված ակցիայի մասին

Ռուսական մի շարք ԶԼՄ-ներ պատմել են Եվրոպայում «Ների՛ր ինձ» խորագրով ֆլեշմոբի մեկնարկի մասին, որով ներգաղթյալների կողմից բռնաբարության ենթարկված զոհերը, իբր, ներողություն են խնդրում իրենց բռնաբարողներից։ «Եվրոպայում հանդուրժողականության մակարդակն անցնում է…


Նժդեհի արձանի դեմ ստորագրահավաքը լի է ստերով

Ռուսական որոշ շրջանակներում տեղ գտած աղմուկը (կամ, անգամ հիստերիան)՝ Գարեգին Տեր-Հարությունյանի (Նժդեհի) անձի ու գործունեության նկատմամբ, չի դադարում: Այդ երկրում անգամ ստորագրահավաք են սկսել, որպեսզի պահանջեն հայկական իշխանություններից՝ հանել Նժդեհի…


Ռուսական պրոպագանդան անգամ ռոբոտի մասին սուտ տարածեց

Աշխարհում ամենահայտնի մարդանման կին ռոբոտը՝ Սոֆիան, հայտնվել է ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում։ Նշենք, որ այս օրերին շվեյցարական Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումին ներկա է նաև Սոֆիան, որը բազմաթիվ հանդիպումների…