Դատախազի սուտը քաղբանտարկյալների ու միջազգային կառույցների դիրքորոշման մասին

22.05.2018 | 14:30

Օրեր առաջ լրատվամիջոցների հետ զրույցում Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ «Ամեն դեպքում որևէ միջազգային կառույցի կողմից մինչ այսօր ինձ հայտնի չի փաստ, որ որևէ մեկը ճանաչված լինի քաղբանտարկյալ՝ միջազգային ձևակերպմանը համապատասխան»։  Սակայն այդպիսի միջազգային կառույց ոչ միայն կա, այլև այն քաղբանտարկյալի մասին նամակ է հղել գլխավոր դատախազին:

Մասնավորապես, 2016 թվականի հունվարի 8-ին աշխարհահռչակ իրավապաշտպան կազմապերություն Human Rights Watch-ը նամակ է հղել Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝  կոչ անելով դատախազությանը քայլեր ձեռնարկել Գևորգ Սաֆարյանի իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: Իրավապաշտպան կառույցը մատնանշել է Սաֆարյանի կալանքի չհիմնավորվածությունը և նրա նկատմամբ անհիմն հետապնդումների անընդունելիությունը:

Ինչու՞ է լռում ԵՄ-ն

Սակայն, ինչպես հայտնի է, Եվրոպական Միությունը, որը տարածաշրջանում ժողովրդավարության տարածման հիմնական օջախն է, երբեք հրապարակավ չի հայտարարել Հայաստանում քաղբանտարկյալների մասին (ի տարբերություն Ադրբեջանի, Ուկրաինայի և Ռուսաստանի):

Բանն այն է, որ Եվրոպական Միությանը, այս կամ այն անձին քաղբանտարկյալ համարելու համար անհրաժեշտ է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի որոշումը՝ տվյալ անձին քաղբանտարկյալ ճանաչելու մասին: Այդ որոշումն, իր հերթին, ըստ էության կայանում է ՄԻԵԴ-ի կողմից Մարդու Իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտումն արձանագրելու մեջ:

ՄԻԵԴ-ի պատմության մեջ ընդամենը 5 անգամ է արձանագրվել 18-րդ հոդվածով իրավունքի խախտումը՝ Տիմեշենկոն և Լուցենկոն Ուկրաինայում, Գուսինսկին Ռուսաստանում, Չեբոտարին Մոլդովայում և Մամեդովը Ադրբեջանում: Հայաստանից Անդրեաս Ղուկասյանի գործով ՄԻԵԴ-ը 2018 թվականի ապրիլին վարույթ էր ընդունել 18-րդ հոդվածով դիմումը, սակայն դրանով դեռևս որոշում չի կայացվել (իսկ Ղուկասյանն արդեն ազատ է արձակվել):

ՄԻԵԴ-ը բավականին դանդաղ գործող կառույց է և այդտեղ սովորաբար գործերը քննվում են միայն ներպետական դատական ատյանները սպառելուց հետո: Դա երբեմն տևում է 10 տարուց ավել:

Եվ հենց սա է պատճառը, որ եվրոպական կառույցները դեռևս լռում են քաղբանտարկյալների մասով, ինչը գլխավոր դատախազի և նախկին իշխանությունների կողմից հաճախ մեկնաբանվում էր որպես «ԵՄ-ի կողմից Հայաստանում քաղբանտարկյալների առկայության հերքում» – ինչը չի համապատասխանում իրականությանը, քանի որ քաղբանտարկյալների մասին չխոսելը բնավ չի նշանակում նրանց առկայությունը հերքել:






Կարդացեք նաև։

Ասյա Խաչատրյանը Ադրբեջանում չի եղել՝ հակառակ Գառնիկ Իսագուլյանի

Փետրվարի 1-ից 3-ը Արցախի ոստիկանների կողմից բռնության և անհարգալից վերաբերմունքի արժանացած ՀՀ քաղաքացի, 19-ամյա Ասյա Խաչատրյանի մասին Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը կեղծ տեղեկություն է ներկայացրել ԶԼՄ-ներին: Իսագուլյանը…


Մարտի 1-ի մասին Գևորգ Կոստանյանի խոսքը հակասում է փաստերին

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ տեղի են ունեցել «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի խորհրդարանական լսումներ: Լսումների ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ…


Քաղբանտարկյալի անուն միջազգային կազմակերպություններից. հատուկ Արմեն Սարգսյանի համար

Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը փետրվարի 22-ին Ազատություն ռադիակայանին տված հարցազրույցի ժամանակ, խոսելով քաղբանտարկյալների մասին, հայտարարել է. «իհարկե, խնդիրը պարզ չէ, որովհետև եթե այսօր հարցում…


«Արարատը» շփոթեցնող տեսանյութ է հեռարձակել աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ

«Արարատ» հեռուստաընկերությունը հունվարի 24-ին տեսանյութ է հրապարակել աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։ Հեռուստաընկերությունը, հիմնվելով Freedom House միջազգային կազմակերպության այս ամիս հրապարակած «Ազատությունն աշխարհում 2018» թվականի զեկույցի վրա, ներկայացրել է դրա…