Նիկոլ Փաշինյանը չի դադարեցրել արագաչափերի գործունեությունը. ԶԼՄ-ները ոչ ճիշտ վերնագրեր են ընտրել

19.05.2018 | 12:38

Կառավարության մայիսի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, անդրադարձավ արագաչափ սարքերով և տեսախցիկներով ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտումներ արձանագրելու խնդրին:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում բառացիորեն ասաց. «Նախ ես կարծում եմ, որ այնտեղ հսկայական տուգանքներ կան կուտակված, տույժ-տուգանքներով, որոնք մարդիկ չեն վճարել. ենթադրվում է դրա հնարավորությունը չունենալու պատճառով, և մենք պետք է մեխանիզմներ մտածենք այդ պարտքը ներելու մասին: Եվ երկրորդը՝ պետք է մտածել արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության մասին: Կարծում եմ նպատակահարմար կլինի ինչ-որ մի ժամանակաշրջանով, եթե կա այդպիսի օրենսդրական հնարավորություն, եթե չկա, մտածել այդ օրենսդրական հնարավորության մասին, դրանց գործունեությունը դադարեցնելու կամ կասեցնելու մասին կամ առնվազն պետք է մենք այդ պրակտիկան շատ արագ՝ հենց այսօրվանից, դադարեցնենք: Երբ որ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են, այսինքն՝ ես դա նախկինում էլ ասել եմ, պարոն Օսիպյան, որ մարդկանց անընդհատ տուգանելու մոլուցքի քաղաքականությունը պետք է շատ արագ կանգնեցնել: Մենք պետք է փոխենք ընդհանրապես մեր վերաբերմունքն այդ հարցի կապակցությամբ»

Դրանից հետո դիմելով Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ վարչապետը խնդրեց հնարավորինս արագ ոստիկանության հետ համատեղ կոնկրետ առաջարկ ներկայացնել, և պայամնավորվեցին երկուշաբթի ոստիկանապետի և արդարադատության նախարարի հետ քննարկում ունենալ:

Վարչապետի հնչեցրած մտահոգությունը և առաջարկը ԶԼՄ-ներում բոլորովին այլ տրամաբանությամբ ներկայացվեց ու ստացվեց, թե իբր հանձնարարվել է կասեցնել արագաչափերի և տեսանկարահանող սարքերի գործունեությունը:

«Tert.am» կայքը հնչած առաջարկի վերաբերյալ իր գլխավոր լուրը վերնագրեց այսպես. «Վարչապետը հանձնարարեց ժամանակավոր կասեցնել արագաչափերի ու տեսախցիկների գործունեությունը», «Aysor.am» կայքը գրեց. «Պետք է ինչ-որ մի ժամանակաշրջանում կասեցնել արագաչափերի ու տեսախցիկների գործունեությունը. Նիկոլ Փաշինյան», «News.am»-ը վերնագրեց հետևյալ կերպ. «Պետք է ինչ-որ մի ժամանակ կասեցնել արագաչափերի ու տեսախցիկների գործունեությունը. Փաշինյան», «1in.am»-ն էլ ներկայացրեց որպես գրեթե ավարտված գործողություն. «Նիկոլ Փաշինյանը ժամանակավորապես դադարեցնում է արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը»: Հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայքի ֆեյսբուքյան էջում այս վերնագրով նյութը նույնիսկ գովազդվում է.«Արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը կդադարեցվի»:

Միտումնավոր են լրատվականները ոչ ճիշտ ձևով վերնագրել իրենց հրապարակումները՝ կդժվարանանք ասել, բայց փաստ է, որ այդ հրապարակումներից հետո մասնավորապես ֆեյսբուք սոցիալական ցանցում, Նիոլ Փաշինյանի առաջարկ մտահոգությունների դեմ արդեն քննադատություններ են հնչում:

 






Կարդացեք նաև։

Վարչապետի առաջին հանձնարարականը մինչ օրս չի կատարվել

Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելուց հետո, 2018 թվականի մայիսի 11-ին տեղի  ունեցավ Կառավարության առաջին նիստը։ Օրակարգային առաջին հարցը Սերժ Սարգսյանին, որպես պաշտոնաթող նախագահի, բնակության վայրով ապահովելու մասին հարցն էր։ Հնչեց վարչապետի…


Hraparak.am-ը մանիպուլացնում է

Հրապարակ կայքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա հետ կապված նյութ է հրապարակել, որտեղ որոշակի մանիպուլատիվ գործիքներ են կիրառվել։ Վիճահարույց է հիմնականում նյութի վերնագիրը և նկարը։ Վերնագիր «ՄԵՆՔ ԱԶԵՐԻ ՉԵՆՔ, ՈՐԻ…


Արթուր Բաղդասարյանի կենսագրությունը և այսօրվա պահանջները

«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը նախօրեին «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում մի շարք վիճահարույց հայտարարություններ է արել, որոնցից առավել քննարկվողը դարձավ մարտի 1-ի բացահայտման պահանջը։ «Ես, իմ 300 հազարից ավելի ընտրողների…


Դավիթ Հարությունյանի վերանշանակման մասին լուրը կեղծ է

Մայիսի 9-ին մի քանի լրատվական կայքեր տեղեկություն տարածեցին այն մասին, որ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը վերանշանակվել է այդ պաշտոնում։ Տեղեկության մեջ մասնավորապես նշված է․ «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր…