Առաքել Մովսիսյանի հրահանգով ճանապարհ փակողների ինքնությունը հայտնի է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

16.05.2018 | 10:30

«Իմ քայլը» նախաձեռնության կողմից ապրիլի 13-ից Երևան քաղաքում սկսված զանգվածային հավաքների մասնակիցների իրավունքները սահմանափակելու փորձեր արվել են ոչ միայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմակիցների կողմից, այլ նաև մեկ այլ ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի:

Ապրիլի 21-ին Արմավիրի մարզից դեպի Երևան եկող ճանապարհը փակել և «Իմ քայլը» նախաձեռնության հավաքների մասնակցողների համար խոչընդոտներ է ստեղծել Առաքել Մովսիսյանն իր թիմով: Նախկին պատգամավորի հորդորներով Փարաքար համայնքի վարչական տարածքում՝ Ճանապարհային ոստիկանության հենակետի դիմաց, նրա համակիրները մեքենաներով փակել էին Երևան-Էջմիածին ճանապարհը: Տեղում աշխատող լրագրողների հարցերին ի պատասխան Առաքել Մովսիսյանն ասել էր, որ ճանապարհը փակել են, որպեսզի մարդիկ կարողանան աշխատանքի գնալ:

Մեզ հաջողվել է պարզել Առաքել Մովսիսյանի աջակիցներից մի քանիսի ինքնությունը, ովքեր մասնակցել են խաղաղ երթի մասնակիցների տեղաշարժը խոչընդոտելու գործողությանը: Նրանք են՝ Վարդան Հայրապետյանը Արմավիրի մարզի Մերձավան գյուղից, ով hայտնի է նաև «Ծուռ» մականունով, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավար Գոռ Միրզոյանի եղբայր Մարատ Միրզոյանը, ինչպես նաև նույն համայնքի բնակիչներ Գագիկ Հովսեփյանը և Էդմոն Հարությունյանը:

Նշենք, որ հավաքի մասնակիցների տեղաշարժը խոչընդոտելու ողջ գործընթացը տեղի է ունեցել ոստիկանության ծառայողների ներկայությամբ, իսկ Առաքել Մովսիսյանի կողմնակիցների գործողությունները զուգորդվել են սեռական բնույթի հայհոյանքների օգտագործմամբ, որոնք լսվում են տեսանյութում:






Կարդացեք նաև։

ՀՀԿ-ն իշխանություն էր նաև մինչև 2008-ը

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ազգային ժողովի հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ 2002 թվականից Ռուսաստանի քաղաքացի լինելու հանգամանքի մասին, առաջարկեց չհարցնել այդ մասին…


Դուխով, Nikol’s, Նիկոլ արքա. թավշյա հեղափոխության խորհրդանիշերը սեփականաշնորհվում են

2018 թվականի մարտ ամսից մեկնարկած «Իմ քայլը» նախաձեռնությունը վերաճեց մեծ շարժման, որի արդյունքում Հայաստանում մայիս ամսին իշխանափոխություն տեղի ունեցավ: Այդ ողջ գործընթացում շարժման մի քանի խորհրդանիշ ստեղծվեց՝ «դուխով», «քայլ արա»…


Հերացիում, Էրեբունիում և Փարաքարում անգործությամբ աչքի ընկած ոստիկանները (լուսանկարներ)

Ապրիլի 13-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում և Հանրապետության մյուս համայնքներում տեղի ուենցած զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիների նկատմամբ բռնության մի շարք դեպքեր են տեղի ունեցել, որտեղ ոստիկաններն անգործություն…


Տարոն Մարգարյանի օգնականը, գազանանոցի փոխտնօրենը և այլք. Ավանի հանցախումբը (Մաս 2)

              Նախորդ շաբաթ գրել էինք, որ Երևանի Ավան վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցները, համատիրությունների նախագահները և երիտհանրապետականները ուղղակի դիտավորությամբ վնասել են քաղաքացիների մեքենաները, որոնք ուղևորվում…