Դավիթ Հարությունյանի վերանշանակման մասին լուրը կեղծ է

10.05.2018 | 16:36

Մայիսի 9-ին մի քանի լրատվական կայքեր տեղեկություն տարածեցին այն մասին, որ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը վերանշանակվել է այդ պաշտոնում։

Տեղեկության մեջ մասնավորապես նշված է․ «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Դավիթ Հարությունյանին Արդարադատության նախարար նշանակելու մասին»: Նախագահի հրամանագրում մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ Դավիթ Էդոնիսի Հարությունյանին նշանակել արդարադատության նախարար»։

Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, որը հաստատեց նաև նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։ Ըստ Պետրոսյանի՝  նախագահի պաշտոնական կայքն այս պահին գտնվում է անվտանգության հետ կապված տեխնիկական աշխատանքների փուլում, ուստի տեղի է ունեցել թյուրիմացություն։

 






Կարդացեք նաև։

Նիկոլ Փաշինյանը չի դադարեցրել արագաչափերի գործունեությունը. ԶԼՄ-ները ոչ ճիշտ վերնագրեր են ընտրել

Կառավարության մայիսի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, անդրադարձավ արագաչափ սարքերով և տեսախցիկներով ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտումներ արձանագրելու խնդրին: Նիկոլ Փաշինյանն իր…


Վերջին շրջանի ամենատարածված ապատեղեկատվությունները

Ապրիլի 13-ից Երևանում մեկնարկած բողոքի շարժումը ընդդեմ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության պաշտոնավարման արդեն երկու շաբաթ է զուգորդվում է դեզինֆորմացիայով և մանիպուլյատիվ հրապարակումներով։ Կեղծ տեղեկություններ տարածվում են ինչպես համացանցում՝ ֆեյք…


Երևանի ավագանու նիստն ու ԱԺ նիստը չեն կարող լուսաբանվել նույն կերպ

Մարտի 23-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Երևան քաղաքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը: Այն խորհրդարանին ներկայացրեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, իսկ ներկայացնելուց ժամեր անց օրենքի նախագիծն…


Ինչպե՞ս ստուգել լուրի իսկությունը

Վերջին տարիներին լրատվական սեգմենտում հաճախ կարելի է հանդիպել կեղծ տեղեկություների (Fake news), որոնց զոհը դառնում են ոչ միայն շարքային քաղաքացիները (սպառողները), այլև լրագրողները։ Լրագրողները, հաճախ ցանկանալով ավելի արագ հրապարակել այս…