Կարեն Կարապետյանը «սխալմամբ» մեծ աճ է գրանցել

08.05.2018 | 10:47

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում սկսել է հրապարակել կառավարության գրանցած ցուցանիշները՝ անդրադառնալով նաև նախորդ տարվա ցուցանիշներին: Դրանցից ինֆոգրաֆիկայի միջոցով պատկերված է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված աճը:

Նկարի աջ ստորին անկյունում գրված է. «2016-2017թթ արձանագրված արդյուքնները: Անասնապահություն 2.2% աճ, մսամթերքի արտադրություն 46.1% աճ, պահածոների արտադրություն 63.5% աճ, կոնյակի արտադրություն 39.4% աճ, գինու արտադրություն 29.2% աճ»: Հրապարակված թվերի արժանահավատությունը ստուգելու համար ուսումնասիրեցինք Ազգային վիճակագրական ծառայության նույն ժամանակահատվածի համար հրապարակված տվյալները: Պարզվեց, որ ԱՎԾ-ի և Գյուղատնտեսության նախարարության հրապարակած տվյալների մեջ կան տարբերություններ: Այսպես, ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ գինու արտադրության ծավալները 29․2 %-ի փոխարեն 30 % են, իսկ պահածոների արտադրության աճը իրականում 31․6 % է՝  63.5%-ի փոխարեն:

Գյուղատնտեսության նախարարությունից փորձեցինք պարզաբանում ստանալ առաջացած հակասության վերաբերյալ: Նախարարությունից փոխանցեցին, որ ներկայացված թվերից մեկում՝ գինու արտադրության ծավալների անվան տակ ներառվել են նաև շամպայնի արտադրության ծավալները և երկու արտադրատեսակների թվերի միջինացվածության արդյունքում է ստացվել 29,2 %, իսկ պահածոների արտադրության 63.5%-ը աճն արձանագրվել է վրիպակի հետևանքով: Ըստ գյուղատնտեսության նախարարության՝ 63․5 % աճը պահածոյացված պտուղ-բանջարեղենի աճն է, որը վերագրվել է ընդհանուր պահածոներին:

Առայժմ միայն գյուղատնտեսության ոլորտին վերաբերող ցուցանիշների ստուգմամբ կարող ենք արձանագրել, որ Կարեն Կարապետյանի կառավարության արձանագրած հաջողությունները «սխալմամբ» մեծ են ներկայացվում:






Կարդացեք նաև։

Կառավարությունը ԱՄՆ դեսպանի խոսքը աղավաղել է

Ապրիլի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնական՝ primeminister.am կայքում հաղորդագրություն հրապարակվեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հանդիպման մասին: Կառավարության կայքում ԱՄՆ դեսպանի խոսքը գրել, հետո ջնջել…


Վարչապետի հետաքրքիր պատկերացումները ակցիզային հարկի մասին

Խոսելով վերջին ամիսներին Հայաստանում արձանագրված բարձր գնաճի մասին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ուշագրավ մի հայտարարություն է արել։ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի կարագի գնի բարձրացման մասին հարցին ի պատասխան վարչապետն…


Գիշերային ակումբների մասին Կարեն Կարապետյանի հանձնարարականը մինչ օրս կատարված չէ

2016 թվականի նոյեմբերի 10-ին վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նաև քաղաքաշինության կոմիտեի ղեկավարներին  հանձնարարեց բազմաբնակարան շենքերում և նրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային…


Նոր էլեկտրագնացքը չեն վերադարձնում Ռուսաստանին

Երեկ Hraparak.am կայքը գրել է․ «Ռուսաստանից Հայաստան բերված նոր էլեկտրագնացքը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն պատրաստվում է վերադարձնել Ռուսաստանին»։ Սակայն այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և  հարմարավետ էլեկտրագնացք Հայաստանում այնուամենայինիվ լինելու է։…