Տարոն Մարգարյանի օգնականը, գազանանոցի փոխտնօրենը և այլք. Ավանի հանցախումբը (Մաս 2)

03.05.2018 | 22:15

 

 

 

 

 

 

 

Նախորդ շաբաթ գրել էինք, որ Երևանի Ավան վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցները, համատիրությունների նախագահները և երիտհանրապետականները ուղղակի դիտավորությամբ վնասել են քաղաքացիների մեքենաները, որոնք ուղևորվում էին դեպի Երևանի կենտրոն հիմանակնում «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքին մասնակցելու համար: Մեզ հաջոցվեց պարզել այդ խմբի կազմում գործած որոշ այլ անձանց ինքնությունները:

Արման Մակարյան: Արման Մակարյանը Երևանի գազանանոցի տնօրենի տեղակալն է, վերջինս մինչև միջադեպը ցանկանում է գրկել  Տարոն Մարգարյանի առանձնատան դիմաց իր աշխատանքը կատարող լրագրողներից մեկին: Տեղեկանալով, որ վերջինս լրագրող է, տարածքից արագ հեռանում է: Մեզ հայտնի դարձավ, որ Արման Մակարյանը նույն օրը Տարոն Մարգարյանի առանձնատան մոտ է հասել իր Տոյոտա մեքենայով, որի պետհամարանիշները հանված էին:

 

 

Գրիգոր Ղումաշյան: Գրիգոր Ղումաշյանը Երևանքի քաղաքապատարանի աշխատակազմի աշխատակից է, առաջատար մասնագետ: Վերջինս Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանի որդին է: Հայր և որդի Ղումաշյանները միասին եղել են Տարոն Մարգարյանի առանձնատան դիմաց: Մեր նախորդ հրապարակման մեջ գրել էինք Սամվել Ղումաշյանի դերակատարության մասին: Ի դեպ, Գրիգոր Ղումաշյանը Արման Մակարյանի օրինակով կրկին ցանկացել է գրկել լրագրողին:

 

Արթուր Աղաջանյան: Արթուր Աղաջանյանը ով Հանրապետական կուսակցության անդամ է զբաղեցնում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնականը պաշտոնը։

 

 

 

 

 

Տարոն Մարգարյանի առանձնատան դիմաց հավաքվածների մեջ մեծ թիվ էին կազմում նաև երիտասարդները, որոնց հավաքագրման գործընթացը կազմերպել էր երիտհանրապետական Սերգեյ Հայրապետյանը: Երիտասարդների մեջ մենք գտանք ոմն Վրուլ Սարգսյանը: Վերջինս Տարոն Մարգարյանի ավագ որդու ընկերների շրջապատից է:

Շարունակելի…

 






Կարդացեք նաև։

Ոստիկանությունը «կարողացել է պարզել» վաղուց պարզվածը

Ոստիկանությունը մայիսի 17-ին կարճ զեկույցով հանդես եկավ՝ նշելով Երևանի Ավան վարչական շրջանում ապրիլ ամսին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հնարավոր մասնակիցների անուն ազգանունների առաջին տառերը: Հակիրճ ներկայացվեց նաև միջադեպի նկարագիրը: Ոստիկանության…


Առաքել Մովսիսյանի հրահանգով ճանապարհ փակողների ինքնությունը հայտնի է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Իմ քայլը» նախաձեռնության կողմից ապրիլի 13-ից Երևան քաղաքում սկսված զանգվածային հավաքների մասնակիցների իրավունքները սահմանափակելու փորձեր արվել են ոչ միայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմակիցների կողմից, այլ նաև մեկ այլ ՀՀԿ-ական,…


Տնօրեն Ազիզյանի 170 հոգանոց ցուցակը (ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

Քիչ առաջ բողոքի ակցիա մեկնարկեց Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում։ Ակտիվիստները և աշակերտների ծնողները բողոքում են տնօրենից՝ Ռուզաննա Ազիզյանից, որը ճնշում է գործադրել ուսուցչական կազմի նկատմամբ և…


Ավանում մեքենաներ ջարդած և մարդկանց ծեծի ենթարկած խումբը կապված է Տարոն Մարգարյանի հետ (լուսանկարներ)

Ապրիլի 22-ին կեսօրից հետո Երևանի Ավան վարչական շրջանում՝ Աճառյան փողոցի վրա, մի խումբ դիմակավորված անձինք նախ փակել են Երևանի կենտրոն տանող ճանապարհը, իսկ դիմադրություն ցույց տված անձանց մեքենաները մահակներով, քարերով…