Ռուս պաշտոնյայի գաղտնի այցը Երևան

26.04.2018 | 00:33

Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչք կատարեց ռուսական պետական պաշտոնյաներին սպասարկող «Россия» Il-96-300 ինքնաթիռներից մեկը։

Հատուկ փոխադրող «Россия» ստորաբաժանումը նախագահի հրամանագրով անհատական սպասարկում է իրականացնում թվով 10 բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախագահ, վարչապետ, դաշնային խորհրդի նախագահ, պետական դումայի խոսնակ, գերագույն դատարանի նախագահ, սահմանադրական դատարանի նախագահ, գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախագահ, նախագահի աշխատակազմի ղեկավար և ԱԳ նախարարին։

Նկատենք, որ վերոնշյալ պաշտոնյաներից որևէ մեկը այսօր Երևան չի ժամանել, համենայն դեպս այդ մասին պաշտոնական ոչ մի հաղորդագրություն չկա։ «Զվարթնոցից» թռիչք կատարած ինքնաթիռը կրում է RA-96018 սերիան։ Այս ինքնաթիռը թողարկվել է 2007 թվականին և նախատեսված է ՌԴ կառավարության անդամների, կամ նախագահի աշխատակազմի աշխատակիցներին սպասարկելու համար։  

flightradar24.com կայքի տվյալների համաձայն, այս ինքնաթիռը երեկ Մոսկվայից թռիչք է կատարել Սոչի և վերադարձել Մոսկվա։ Մամուլը ուսումնասիրելիս տեսնում ենք՝ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներից Սոչի է այցելել միայն ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, որը հանդիպում է ունեցել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շահմանիի հետ։

Թե, ինչ ռուս պաշտոնյա է այցելել այսօր Երևան, և ովքեր են այժմ ՌԴ կառավարական ինքնաթիռով ուղևորվում Մոսկվա, թեռևս հայտնի կդառնա առաջիկայում։

 






Կարդացեք նաև։

Զվարթնոց-Երևան երկաթգծի ուրվականը

Դեռ 2011 թվականի նոյեմբերի 3-ին կառավարության նիստում ընդունվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի և ազատ տնտեսական գոտու մոտեցման տրանսպորտային ենթակառուցվածքների ռազմավարական ծրագիրը։ Դրանով հիմնավորվել է երկաթուղային…


Սուտ՝ Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման մասին

Սեպտեմբերի 1-ին հայաստանյան ու տարածաշրջանային մի շարք լրատվամիջոցներ միաձայն հանդես եկան հրապարակումներով, որոնց վերնագրերում գրված էր․ «Եթե Արևմուտքն ընդուներ մեր առաջարկները, ԼՂ հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ. Լավրով»: Մենք փորձեցինք պարզել,…


«Russia Today»-ի պրոպագանդիստները կեղծում են «НТВ»-ի ուղիղ եթերում տեղի ունեցածը

Օգոստոսի 2-ին Ռուսաստանում տոնում են ռազմաօդային դեսանտի զորքերի (ВДВ) օրը: Տոնի խորհրդանիշներն այդ զորքերի կապտականաչ դրոշն ու «Փողփողում է կապույտը» երգն են, բայց հասարակության մեջ այս տոնն ավելի հաճախ ասոցացվում…


Ռուսական քարոզչամեքենան կեղծ փաստաթղթեր է տարածել մալազիական ինքնաթիռի խոցման մասին

Ռուսական Sovsekretno.ru և flb.ru կայքերը վերջերս հրապարակեցին «փաստաթղթեր», որոնք իբր պարունակում են Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) կողմից մալազիական Boeing MH17 ինքնաթիռի խոցման հանցանշանները ոչնչացնելու հրահանգներ։ Հատկանշական է, որ բոլորովին վերջերս…