ՀՔԾ-ի տարօրինակ մեղադրանքը Արմեն Գրիգորյանին

22.04.2018 | 00:02

«Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է անօրինական հավաքներ անցկացնելու, կազմակերպելու և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով։ Այդ մասին հաղորդագրությամբ հայտնում է Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը։

Ուշագրավ է Արմեն Գրիգորյանին ներկայացված բազմաթիվ մեղադրանքներից հատկապես մեկը՝ ապօրինի ներխուժման փորձ Ազգային ժողովի շենք։

«Այնուհետև, անտեսելով ոստիկանության օրինական պահանջը և շարունակելով անօրինական հավաքն ու զանգվածային անկարգությունները, 16.04.2018թ.-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ա.Գ.-ն հավաքի մասնակիցներին Բաղրամյան պողոտայով ուղղորդել է դեպի ՀՀ Ազգային ժողովի շենք` փորձելով ապօրինի ներխուժել այնտեղ», – մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ։

Մի կողմ թողնելով «զանգվածային անկարգություններ» եզրույթի վիճարկումը, ինչպես նաև գնահատականը, թե որքանով են ոստիկանության պահանջը և ընդհանրապես գործողությունները համարժեք և օրինական՝ նկատենք, որ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ինքը՝ Արմեն Գրիգորյանը, բազմիցս հայտարարել էին, որ իրենց նպատակն է շրջափակել Ազգային ժողովի շենքը և թույլ չտալ պատգամավորների մուտքը, իսկ այնուհետև մասնակցությունը ՀՀ վարչապետի ընտրություններին։ ԱԺ-ի շենք ներխուժելու որևէ հայտարարություն ո՛չ Արմեն Գրիգորյանը, ո՛չ էլ «Իմ քայը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների այլ անդմաներ երբևէ չեն հնչեցրել։

Բացի այս, հատուկ քննչական ծառայությունը հայտնել է այդ օրը բռնության արդյունքում տուժած ոստիկանների մասին։ Հիշեցնենք՝ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների արդյունքում տարբեր վնասվածքներով բուժ․ հաստատություն են դիմել 46 քաղաքացի։ Հատկանշական է, որ ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակներից տուժել են նաև ոստիկանները։






Կարդացեք նաև։

SUT.am-ի հետաքննության արդյունքում չեղարկվել են 103 մլն դրամի անօրինական պայմանագրեր

Ամիսներ առաջ անդրադարձանք Երևանի քաղաքապետարանի կատարած բյուջետային գնումներից մեկին։ Պարզվել էր՝ քաղաքապետարանը, գնման ընթացակարգերը չպահպանելով և խախտելով, միլիոնավոր դրամների պայմանագրեր է կնքել։ Այսպես, քաղաքապետարանը մայրաքաղաքի թվով 5 մանկապարտեզների վերանորոգման նպատակով…


Քոչարյանը դիմել է լոբբիստական ծառայության օգնությանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համագործակցում է բրիտանական լոբբիստական ընկերության հետ: Այս մասին համացանցում ինֆորմացիա տարածեց medium.com կայքը՝ նշելով, որ Մակրոն-Փաշինյան հանդիպումից առաջ երկու  եվրոպական կայքեր հոդվածներ էին հրապարակել, որոնցում…


Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորն աշխատել է երկրորդ նախագահի աշխատակազմում

Այսօր` օգոստոսի 13-ին, Վերաքննիչ դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը, ինչից հետո ՀՀ երկրորդ նախագահը ազատ արձակվեց: Գործը քննել է …


Ռուսական մեդիայի արձագանքը ՀՔԾ-ի գործողություններին

Վերջին շրջանում ռուսական ԶԼՄ-երում ակտիվորեն քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը։ Այս առնչությամբ ռուսական մեդիադաշտում ապատեղեկատվության կամ փաստերի կամայական մեկնաբանության հաճախ կարող ենք հանդիպել: ԱՄՆ դեսպանատունը՝ փոստատա՞ր…