Սարգսյանի ինքնաբացառման սուտը՝ ՀՀԿ-ականների կատարմամբ (տեսանյութ)

12.04.2018 | 18:41

Շուրջ 4 տարի առաջ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը երաշխիքներ տվեց հանձնաժողովականներին, որ վերջիններս Սահմանադրության նոր նախագիծը գրելիս անկախ գործեն: Որպես գլխավոր երաշխիք՝ Սարգսյանը վստահեցրեց, թե չի հավակնում երկրի վարչապետի պաշտոնին, եթե հանձնաժողովը որոշի, որ երկրի կառավարման համակարգը պետք է դառնա խորհրդարանական: «Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Սարգսյանի հայտարարությունից հետո ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պարզաբանեց. «Ամենաուշագրավ կողմն այն է, որ Սերժ Սարգսյանը բացառում է իր առաջադրումը: Դա Սերժ Սարգսյանի ինքնաբացառումն է»:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն էլ 2015 թվականին հայտարարեց, որ սահմանադրական փոփոխություններով հիմք է ստեղծվել խաղաղ իշխանափոխության համար: «Նա, ով չի ստեղծում հիմք խաղաղ իշխանափոխության համար, և դա իմ խոսքը չէ, դա հայտնի խոսք է, նա իր կյանքն ավարտում է բռնի իշխանափոխությամբ»,- ասել էր նախարար Հարությունյանը:

Այդ ամենից հետո ՀՀԿ-ական գործիչները սկսեցին լեզվաբանական վերլուծություններ անել և պնդել, որ Սերժ Սարգսյանը չի ասել, որ չի առաջադրվելու, այլ ասել է, որ չի հավակնում առաջադրվել, և որ դրանք տարբեր բաներ են: Իսկ արդեն այս տարի ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով հարցին, թե վարչապետի թեկնածուների վերաբերյալ քննարկումներն ո՞ւմ շուրջ են տեղի ունենում, ասել է, որ «բացի Սերժ Սարգսյանից որևէ այլ անուն չի էլ քննարկվել, այլ կարծիք չի էլ եղել»:






Կարդացեք նաև։

ՀՔԾ-ի տարօրինակ մեղադրանքը Արմեն Գրիգորյանին

«Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է անօրինական հավաքներ անցկացնելու, կազմակերպելու և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով։ Այդ մասին հաղորդագրությամբ հայտնում է Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը։ Ուշագրավ է Արմեն Գրիգորյանին…


Խաղաղ հավաքները կարող են սահմանափակել այլոց իրավունքները` ի հեճուկս Արմեն Սարգսյանի

Հայաստանի երրորդ նախագահ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ-ի՝ խորհրդարանական կառավարման անցնելուց հետո վարչապետ դառնալու հավակնություն չունենալու մասին իր խոսքը դրժելու և երրորդ անգամ երկրի կառավարումը ստանձնելու դեմ ՀՀ…


Ոստիկանությունը խախտում է օրենքները և մեղադրում ցուցարարներին (տեսանյութ)

Ապրիլի 10-ին ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որով մեղադրել է վերջին օրերի ցույցերի կազմակերպիչներին օրենքը խախտելու մեջ ու կոչ արել «ձեռնպահ մնալ հասարակական կարգը խախտող գործողություններ կատարելուց»: Մի կողմ թողնելով ցուցարարների…


Ժողովրդավարությունն` ըստ Էդուարդ Շարմազանովի և իրականում

Մարտի 29-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարությունը առ այն, որ եթե Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի…