Արմեն Սարգսյանը բաց է մամուլի համար՝ ռուսական մամուլի

10.04.2018 | 18:58

Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս հունվարին, երբ վերջինս հանդիպումներ էր անցկացնում կուսակցությունների հետ՝ նախագահ առաջադրվելու մասին որոշում կայացնելու նպատակով, խոսել է իր լրագրողական հանրության հանդեպ ունեցած մեծ հարգանքի մասին։

«Ես, վարչապետ եղած ժամանակ, երևի կհիշեք, մեծ հարգանքով եմ վերաբերվել մամուլին: Եվ իմ վարչապետ եղած ժամանակ, օրինակ՝ լրատվության նախարարությունը փակվեց: Ժուռնալիստական հանրությանը մեծ հարգանքով եմ վերաբերվում: Եվ եթե որոշեմ, ընտրվեմ, շարունակելու եմ նույն ձևով ձեզ հետ աշխատել», – ասել էր Սարգսյանը՝ պատճառաբանելով իր այդ պահին լրագրողների հարցերին չպատասխանելը։

Երեկ Ազգային ժողովի հատուկ նիստում, որն անցկացվեց մարզահամերգային համալիրում, տեղի ունեցավ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը, որին, սակայն, լրագրողներին չթույլատրվեց մասնակցել և լուսաբանել միջոցառումը։ Հրավիրվել էին մի քանի լրատվամիջոցների ղեկավարներ, իսկ լրագրողները արարողությանը հետևեցին Ազգային ժողովից ուղղիղ կապի միջոցով։

Նույն օրը երեկոյան ռուսական ТАСС գործակալությունը ծավալուն հարցազրույց հրապարակեց նորընտիր նախագահի հետ, որտեղ վերջինս հայտնել է նաև, որ իր առաջին արտերկրյա այցը ավանդույթը պահելով լինելու է դեպի Ռուսաստան։

«Բնականաբար, շատ հետաքրքրված եմ լինելու, որպեսզի ամենամոտ ժամանակներս Հայաստանի նախագահի կարգավիճակով այցելեմ Մոսկվա: Ավանդաբար Հայաստանի ղեկավարներն առաջին պաշտոնական այցելությունները կատարում են հենց Մոսկվա», – ասել է նախագահը։

Ստացվում է, որ մի կողմից Արմեն Սարգսյանը հայտարարում է, իր լրագրողների համար միշտ բաց լինելու մասին, սակայն փակում է վերջիններիս մուտքը սեփական ինաուգուրացիային, մյուս կողմից նախապատվություն տալիս արտերկրյա լրատվականներին՝ անտեսելով հայրենականներին։






Կարդացեք նաև։

Խաղաղ հավաքները կարող են սահմանափակել այլոց իրավունքները` ի հեճուկս Արմեն Սարգսյանի

Հայաստանի երրորդ նախագահ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ-ի՝ խորհրդարանական կառավարման անցնելուց հետո վարչապետ դառնալու հավակնություն չունենալու մասին իր խոսքը դրժելու և երրորդ անգամ երկրի կառավարումը ստանձնելու դեմ ՀՀ…


Սահմանադրության ոտնահարումներով դարձած նախագահը

Այսօր՝ ապրիլի 9-ին տեղի ունեցավ նախագահի երդմնակալության արարողությունը, որի ընթացքում Արմեն Սարգսյանը երդվեց «հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»: Սարգսյանի նախագահ դառնալու ճանապարհը, սակայն, լի էր ՀՀ Սահմանադրության ոտնահարումներով: Բրիտանական անձնագիրը…


Քաղբանտարկյալի անուն միջազգային կազմակերպություններից. հատուկ Արմեն Սարգսյանի համար

Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը փետրվարի 22-ին Ազատություն ռադիակայանին տված հարցազրույցի ժամանակ, խոսելով քաղբանտարկյալների մասին, հայտարարել է. «իհարկե, խնդիրը պարզ չէ, որովհետև եթե այսօր հարցում…


Արմեն Սարգսյանը խախտել է Սահմանադրությունն ու «Քաղաքացիության մասին» օրենքը

Ինչպես հայտնել էինք, Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածուի հավակնորդ Արմեն Սարգսյանը եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Նա կնոջ՝ Նունե Սարգսյանի և որդիներ՝ Վարդան և Հայկ Սարգսյանների հետ գրանցված է եղել Լոնդոնի…