ԱԱԾ-ն չի ձերբակալել Սամվել Մարտիրոսյանին

04.04.2018 | 17:00

2017 թվականի դեկտեմբերի 24-ին Ֆեյսբուքի հայկական սպեկտրում հայտնվել է մի էջ, որն իբր ներկայացնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը։ «www.facebook.com/www.sns.am/» դոմեյնը կրող այս ֆեյսբուքյան էջն ունի ավելի քան 48 հազար հետևորդ, հիմնականում հայկական օգտատերեր։ Հետևորդների շարքում են հասարակական գործիչներ, պատգամավորներ, մամուլի ներկայացուցիչներ և այլն։

Էջում այս պահին առկա է միայն 2 հրապարակում։ Առաջինը եղել է մարտի 1-ին՝ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի և ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հանդիպման մասին։ Հաջորդ հրապարակումը եղել է երեկ՝ ապրիլի 3-ին, որտեղ հաղորդվում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի ձերբակալման մասին։

«․․․քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Հայաստանի և օտարերկրյա պետության քաղաքացիներից կազմված խումբ, որը տևական ժամանակ զբաղվել է իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ու իրացմամբ։ Սամվել Մարտիրոսյանը ձերբակալվեց», – մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։

Նկատենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ֆեյսբուքում պաշտոնական էջ չունի։ Լուրի իսկությունը պարզելու նպատակով կապվեցինք անձամբ «ձերբակալվածի»՝ Սամվել Մարտիրոսյանի հետ։

«Տեղյակ եմ իմ ձերբակալության մասին», – կատակեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ամենայն  հավանականությամբ այստեղ առկա է ադրբեջանական գործոնը։ «Ամենայն հավանականությամբ կոտրել են հայկական գործող մի էջ, որն ուներ շատ հետևորդներ, անվանափոխել են և սկսել ապատեղեկատվություն տարածել», – հայտնեց Մարտիրոսյանը։

Նկատենք, որ հաղորդագրությունը մասամբ արտատպված է Հայաստանի ԱԱԾ պաշտնական կայքի մարտի 6-ին տարածած հաղորդագրությունից, ավելացրած է միայն Սամվել Մարտիրոսյանին ձերբակալելու հատվածը։

Ռաֆայել Աֆրիկյան






Կարդացեք նաև։

ԱԱԾ-ի «գաղտնի» ճոխությունները

Հունիսի 22-ին Ազգային անվտանգության ծառայությունը մի շարք ճոխ գնումներ է կատարել։ Վճարելով 764,000 դրամ՝ ծառայությունը 4 հուշանվեր բաժակ է գնել «Ես սիլվեր» ընկերությունից։ Ընկերության խանութ-սրահում մեկ բաժակի գինը տատանվում է…


Գուրգեն Եղիազարյանի սուտը Վլադիմիր Պուտինի մասին

Օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն անդրադառձավ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության խնդիրներին։ Քննադատելով Սերժ Սարգսյանի 10 տարվա գործունեությունը՝ Եղիազարյանը հորդորեց նրան «գոնե վերջին…


Սերժ Սարգսյանի «հատուկ» խորհրդակցության արդյունքները

2012 թվականի օգոստոսի 31-ին, երբ Հունգարիան որոշում կայացրեց ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Բաքու արտահանձնելու վերաբերյալ, Սերժ Սարգսյանը հրավիրեց արտակարգ խորհրդակցություն, որտեղ արվեցին պահի համար անհրաժեշտ հայտարարություններ: Մասնավորապես, Սերժ Սարգսյանն այդ…


Նախագահի չխոսկան խոսնակը

Շուրջ մեկուկես տարի առաջ՝ 2015 թվականի հուլիսի 18-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ աշխատակից Վլադիմիր Հակոբյանը նշանակվեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար։ Այս նշանակումն ուղեկցվեց սկանդալով, որը, թերևս, դարձավ մամուլում Վլադիմիր Հակոբյանի…