Պուտինի հրթիռները 2007թ.-ին էլ էին «նորագույն զենք»

07.03.2018 | 17:48

Կրեմլյան ապատեղեկատվության դեմ պայքարող EU vs Disinformation-ը անդրադարձ է կատարել ռուսական մեդիայում նախագահ Պուտինի` մարտի 1-ին ՌԴ Դաշնային խորհրդին ուղղված իր ուղերձում կատարած հայտարարությունների լուսաբանմանը։

Համաձայն կայքի, ռուսական փաստերի ստուգմամբ զբաղվող անկախ The Insider լրատվամիջոցը հրապարակել է 9 կետից բաղկացած հոդված, որում նկարագրվում է, թե ինչպիսի ստերի միջոցով է Պուտինը խաբել ներկաներին։

Չնայած նրան, որ Պուտինը խոսել է դեմոգրաֆիայի, առողջապահության, կենսաթոշակների և շատ այլ հարցերի շուրջ, այնուամենայնիվ ռուսական և միջազգային մամուլում ավելի մեծ ուշադրություն գրավեցին ռուսական «նորագույն» սպառազինությունների մասին Պուտինի արած հայտարարությունները։

Պուտինը անիմացիոն տեսանյութերի միջոցով ցուցադրում էր ռուսական նոր սպառազինությունները։ Դրանցից մեկի՝ «Սարմատ» միջմայրցամաքային հրթիռի ցուցադրման համար պատրաստված անիմացոն տեսանյութում ներկայացվում է, որ հրթիռը կարող է Ռուսաստանից հասնել աշխարհի ցանկացած կետ։ Պուտինը նաև նշում է, որ այս զենքը անօգուտ է դարձնում ցանկացած հակահրթիռային պաշտպանության համակարգ։

Այս անիմացիոն հոլովակում «նորագույն» հրթիռները «խոցում են» ԱՄՆ Ֆլորիդա նահանգը: Սակայն հետագայում պարզվեց, որ Պուտինի ելույթի ժամանակ ցուցադրված Ֆլորիդայի ռմբակոծման անիմացիոն կադրերը կրկնում են 11 տարի առաջ ռուսական պետական Առաջին ալիքի եթերում ցուցադրված անիմացիան։ Այս 11 տարվա վաղեմություն ունեցող տեսահոլովակը ներկայացնում էր այն ժամանակների ռուսական հզոր զենքը, զենք, որին, Պուտինի խոսքերով, պետք է փոխարինի Սարմատը։

Անհասկանալի է թերևս ինչո՞ւ են ռուսական սպառազինության հզորության ցուցադրման համար ստեղծված անիմացիաներում 11 տարի շարունակ նույն կադրերով նույն հրթիռները «ռմբակոծում» հենց ԱՄՆ Ֆլորիդա նահանգը։ Հայտնի է, որ ռուսական էստրադայի բազմաթիվ աստղեր, ինչպես նաև պաշտոնյաներ ունեն սեփականություն Մայամիում և փաստացի, առանց որևէ կասկածի, հաճախ իրենց հանգիստը անց են կանցնում Ռուսաստանի կողմից «ռմբակոծման համար մեկ թիրախ» հանդիսացող Ֆլորիդայում։

Նշենք նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ Պուտինը ցուցադրում, իսկ Կրեմլյան պրոպոգանդան տարածում է կեղծ տեսանյութեր։






Կարդացեք նաև։

Լրատվամիջոցը պարբերաբար թիրախավորում է նույն մարդկանց

Վերջին օրերին մի շարք լրատվական կայքեր հանդես են գալիս ուշագրավ հրապարակումներով։ Տարածվող նյութերը պարունակում են ոչ միայն բացահայտ ապատեղեկատվություն, այլև լրատվական էթիկայի խախտումներ։ Այսպես, politik.am-ը, առանց որևէ լրատվական առիթի, անդրադարձավ…


Ինչպես է ռուսական պրոպագանդան լուսաբանում Հայաստանում ընթացող գործընթացները

Ռուսական «Взгляд» թերթը այս օրերին ակտիվորեն լուսաբանում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։ Կայքն իր լուսաբանումը իրականացնում է բավականին կողմնակալ՝ չխորշելով գնահատականներ, իսկ երբեմն նաև վիրավորանքներ հնչեցնելուց։ Մայիսի 2-ին՝ երեկոյան, թերթը…


Պուտինի խոստումները և իրականությունը ՌԴ տնտեսության հզորացման մասին

Ինչպես հայտնի է, կիրակի Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում չորրորդ անգամ հաղթեց գործող նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա հավաքեց ռեկորդային՝ մոտ 76% քվե։ 18 տարի իշխանության ղեկին լինելով՝  Պուտինը բազմիցս տնտեսական…


Հայաստանյան TV-ները միակողմանի են լուսաբանել ՌԴ ընտրությունները

Մարտի 18-ին կայացած ՌԴ նախագահի ընտրություններում վերընտրվեց գործող նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով քվեների մոտ 76 տոկոսը։          Պատմելով Վլադիմիր Պուտինի ընտրություններում գրանցած հաղթանակի մասին՝ հայաստանյան հեռուստաընկերությունները միակողմանի են լուսաբանել այդ…