Քաղբանտարկյալի անուն միջազգային կազմակերպություններից. հատուկ Արմեն Սարգսյանի համար

26.02.2018 | 18:50

Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը փետրվարի 22-ին Ազատություն ռադիակայանին տված հարցազրույցի ժամանակ, խոսելով քաղբանտարկյալների մասին, հայտարարել է. «իհարկե, խնդիրը պարզ չէ, որովհետև եթե այսօր հարցում անեք, որևէ միջազգային կազմակերպություն, դեռևս ես չեմ տեսել, որ հայտարարի, որ այո, Հայաստանում այսինչ անհատը քաղբանտարկյալ է»:

2016 թվականի դեկտեմբերի 31-ին Ազատության հրապարակում Նոր Հայաստան շարժման կազմակերպած միջոցառման ժամանակ ոստիկանության և շարժման անդամների միջև տեղի ունեցած միջադեպից հետո քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը և շարժման մի քանի անդամներ ձերբակալվեցին: Ավելի ուշ Սաֆարյանը մեղադրվեց ոստիկանության ՊՊԾ 4-րդ հատուկ գումարտակի (Հրեշտակներ) հրամանատար Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Մոտ մեկ տարի տևած դատական պրոցեսից հետո 2017 թվականի հունվարի 16-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռեց Սաֆարյանին դատապարտել 2 տարվա ազատազրկման, որից արդեն մեկ տարին վերջինս անցկացրել էր ճաղերի հետևում:

«Human Rights Watch»-ը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ հանձին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Հյու Ուիլիամսոնի, Սաֆարյանի ձերբակալումից օրեր անց`հունվարի 8-ին, նամակով էր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝  կոչ անելով դատախազությանը քայլեր ձեռնարկել Գևորգ Սաֆարյանի իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր դիմումի մեջ պարզ և հստակ շարադրել էր, որ իրենք մտահոգված են, որ Գևորգ Սաֆարյանը իր ընդդիմադիր քաղաքական հայացքների համար է թիրախավորվել: Իսկ քաղբանտարկյալ, ըստ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և «Ամնեսթի Ինթերնեշնլի» անվանում են այն մարդկանց, ովքեր ազատազրկվել են գործող իշխանություններին քննադատելու, ընդդիմանալու համար:

Ըստ ԵԽԽՎ սահմանման՝ քաղբանտարկյալներ են համարվում այն անձինք, ովքեր ազատազրկվել են «ակնհայտ քաղաքական պատճառներով` առանց որևէ իրավախախտում կատարելու»: 2012 թ. Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը 1900 բանաձևով տվեց քաղաքական բանտարկյալների շատ ավելի կոշտ սահմանում, համաձայն որի անձնական ազատությունից զրկված անձը, պետք է դիտարկվի որպես քաղաքական բանտարկյալ՝ եթե կալանավորումը կատարվել է մարդու հիմնարար իրավունքների խախտմամբ, եթե խախտվել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, մասնավորապես, հավաքների ազատության իրավունքը, եթե տվյալ անձը կալանավորվել է զուտ քաղաքական հայացքների համար առանց հանցանքի կապի և այլն:

Այլ կերպ ասած, ի հեճուկս Արմեն Սարգսյանի, միջազգային կազմակերպությունները Հայաստանում քաղբանտարկյալների անուններ տվել են:






Կարդացեք նաև։

Դատախազի սուտը քաղբանտարկյալների ու միջազգային կառույցների դիրքորոշման մասին

Օրեր առաջ լրատվամիջոցների հետ զրույցում Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ «Ամեն դեպքում որևէ միջազգային կառույցի կողմից մինչ այսօր ինձ հայտնի չի փաստ, որ որևէ մեկը ճանաչված լինի քաղբանտարկյալ՝…


Խաղաղ հավաքները կարող են սահմանափակել այլոց իրավունքները` ի հեճուկս Արմեն Սարգսյանի

Հայաստանի երրորդ նախագահ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ-ի՝ խորհրդարանական կառավարման անցնելուց հետո վարչապետ դառնալու հավակնություն չունենալու մասին իր խոսքը դրժելու և երրորդ անգամ երկրի կառավարումը ստանձնելու դեմ ՀՀ…


Արմեն Սարգսյանը բաց է մամուլի համար՝ ռուսական մամուլի

Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս հունվարին, երբ վերջինս հանդիպումներ էր անցկացնում կուսակցությունների հետ՝ նախագահ առաջադրվելու մասին որոշում կայացնելու նպատակով, խոսել է իր լրագրողական հանրության հանդեպ ունեցած մեծ հարգանքի մասին։ «Ես,…


Սահմանադրության ոտնահարումներով դարձած նախագահը

Այսօր՝ ապրիլի 9-ին տեղի ունեցավ նախագահի երդմնակալության արարողությունը, որի ընթացքում Արմեն Սարգսյանը երդվեց «հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»: Սարգսյանի նախագահ դառնալու ճանապարհը, սակայն, լի էր ՀՀ Սահմանադրության ոտնահարումներով: Բրիտանական անձնագիրը…