Ոստիկանությունը հիմնվում է գոյություն չունեցող վիճակագրության վրա

16.02.2018 | 15:33

Ինչպես հայտնի է փետրվարի 8-ից ոստիկանությունը սկսել է կիրառել շարժական լուսանկարահանող արագաչափը: Այն տեղադրված է առանց տարբերանշանների ավտոմեքենայի մեջ, կայանում է տարբեր ճանապարհահատվածներում և տուգանում կարգազանց վարորդներին։

Որպես փաստարկ Ճանապարհային ոստիկանությունը ներկայացրել էր զոհերով ճանապարհային պատահարների վիճակագրություն, որոնց «զգալի մասը» տեղի են ունենում արագության ռեժիմի խախտման հետևանքով։

«Միայն այս տարվա հունվարի տվյալներով, 36 զոհ է եղել 28 ճանապարհատրանսպորային վթարի հետևանքով: Նախնական ուսումասիրությունները, փաստում են, որ 11 դեպքով չի պահպանվել առավելագույն երթևեկության ռեժիմը», – ասել էր Ճանապարհային Ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը։

Սակայն ճանապարհային ոստիկանությունը չունի ոչ իրավական և ոչ էլ տեխնիկական հնարավորություն պարզելու, թե արդյոք մահվան ելքով վթարում առկա է եղել սահմանված արագության խախտում: Մահվան պատճառ դարձած բոլոր վթարներով հարուցվում են քերական գործեր, որոնք քննում է Քննչական կոմիտեն: Հենց նախաքննության սահմաններում են քննիչները (որպես կանոն՝ փորձագետների օգնությամբ) որոշում, թե որ հանգամանքների արդյունքում և ում մեղավորությամբ են զոհվել մարդիկ:

Մեր հարցմանը ի պատասխան, սակայն, Քննչական կոմիտեից հայտնեցին, որ սահմանված արագության գերազանցմամբ կատարված մահվան ելքով  ճանապարհատրանսպորտային  պատահարների դեպքերի առանձին վիճակագրություն չի իրականացվում։

Մենք կապվեցինք ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանի հետ հավելյալ  պարզաբանումներ ստանալու նպատակով։ Ըստ Խաչատրյանի՝ իր ներկայացրած վիճակագրությունը նախնական է, որը հիմնված է դեպքի վայր ժամանած ՃՈ տեսուչների ենթադրությունների վրա։

Հավելենք, որ 2016 թվականին Ռուսաստանում (որտեղ վիճակագրությունը վարվում է) մահվան ելքով վթարների ընդամենը 2 տոկոսի դեպքում է պատճառը սահմանված եղել արագության խախտումը: Իսկ ահա դեպքերի 32 տոկոսում պատճառը եղել է մեքենայի արագության անհամատեղելիությունը ճանապարհային և եղանակային պայմանների հետ:

Հիշեցնենք նաև, որ առանց նախազգուշացնող նշանների շարժական արագաչափերի տեղադրումը հակասում է նաև Ազգային ժողովին տրված ոստիկանության խոստմանը, որի մասին կարող եք կարդալ այստեղ:






Կարդացեք նաև։

«Իրատես» թերթը ապատեղեկատվություն է տարածում

«Իրատես» թերթն իր հերթական համարում անդրադարձել է ոստիկանապետ Վալերի  Օսիպյանին՝ մատնանշելով նրա օրոք ոստիկանությունում տիրող «խնդրահարույց իրավիճակը»։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ոստիկանությունում սկսված կադրային արտահոսքին։ Թերթի տեղեկություններով` ճանապարհային ոստիկանության աշխատակիցների…


Նոր Գյուղում ավելի շատ վարորդական վկայական է տրամադրվել, քան Երևանում (վիճակագրություն)

Վերջին տարիներին Հանրապետությունում աճել է ավտոմեքենաների քանակը։ Դրան զուգահեռ ավելացել են վարորդները, հաճախացել են ճանապարհատրանսպորտային պատահարները։ Դատելով տարեկան արձանագրվող ճանապարհատրասնպորտային պատահարների քանակից, ինչպես նաև արձանագրված տուգանքների քանակից՝ կարելի է եզրակացնել,…


Ինչպես են գործել կոռուպցիոն սխեմաները Վլադիմիր Գասպարյանի պաշտոնավարման տարիներին

Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցների հատման մասում արդեն կառուցվել է հերթական բազմահարկ բնակելի շենքը: Խորհրդային միության տարիներին տվյալ տարածքում կառուցվել էր կարի ֆաբրիկա, որը հետագայում դարձավ ՀՀ ոստիկանության…


Հերացիում, Էրեբունիում և Փարաքարում անգործությամբ աչքի ընկած ոստիկանները (լուսանկարներ)

Ապրիլի 13-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում և Հանրապետության մյուս համայնքներում տեղի ուենցած զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիների նկատմամբ բռնության մի շարք դեպքեր են տեղի ունեցել, որտեղ ոստիկաններն անգործություն…