Իսրայելի Քնեսեթում ապատեղեկատվություն է հնչել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

15.02.2018 | 16:14

Փետրվարի 14-ին Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, մերժեց Հայոց ցեղասպանության օրը նշելու վերաբերյալ Յեշ Աթիդ կուսակցության ներկայացրած նախագիծը։ Դրա ներկայացումից հետո Իսրայելի փոխարգործնախարար Ցիպի Խոտովելին Քնեսեթի պատգամավորներին ԱԳՆ անունից առաջարկել էր դեմ քվերակել դրան։

«2015 թվականին Հայաստանի կառավարությունը նպատակ էր դրել, որպեսզի ԱՄՆ-ն, Եվրամիությունը և Իսրայելը պաշտոնապես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Երեքն էլ չընդունեցին», – «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ հայտարարել է Խոտովելին։

Իսրայելի փոխարտգործնախարարի կողմից՝ Եվրամիությանը Հայոց ցեղասպանությունը չճանաչած երկրների հետ նույն շարքում դասելը, սակայն, իրականության աղավաղում է։ Եվրոպական միությունն իր օրենսդիր մարմնի՝ Եվրոպական խորհրդարանի միջոցով, Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված գործողությունները «ցեղասպանություն» է ճանաչել դեռևս 2015-ին։

Հայոց ցեղասպանության 100-ամյակից օրեր առաջ ընդունած բանաձևով խորհրդարանը Թուրքիային ևս կոչ էր արել այդ առիթն օգտագործել ցեղասպանությունը ճանաչելու համար։ Այս բանաձևով Եվրախորհրդարանը վերահաստատել էր նաև 1987-ին խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որով  1915-1917 թվականներին հայերի նկատմամբ իրականացվածը կրկին որակվել էր ցեղասպանություն։

Եվրամիության օրենսդիր մարմնից բացի Հայոց ցեղասպանությունը միության անդամ 28 երկրներից 14-ը [Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Կիպրոս, Հունաստան, Նիդերլանդներ, Շվեդիա, Չեխիայի հանրապետություն, Սլովակիա, Ֆրանսիա] ճանաչել են նաև սեփական օրենսդիր մարմինների միջոցով։

Ի դեպ, Հայոց ցեղասպանության օրը նշելու վերաբերյալ օրինագիծն Իսրայելի Քնեսեթը քննարկում էր առաջին անգամ։ Փոխարտգործնախարար Խոտովելին օրինագծին դեմ քվեարկելու իր կոչից հետո հավելել էր, որ «շատ կարևոր է ճանաչել հայ ժողովրդի ողբերգությունը», սակայն Իսրայելը չի կարող փոխել իր արտաքին քաղաքականությունը, «քանզի առկա են դիվանագիտական մեծ խնդիրներ»։






Կարդացեք նաև։

Նժդեհի արձանի դեմ ստորագրահավաքը լի է ստերով

Ռուսական որոշ շրջանակներում տեղ գտած աղմուկը (կամ, անգամ հիստերիան)՝ Գարեգին Տեր-Հարությունյանի (Նժդեհի) անձի ու գործունեության նկատմամբ, չի դադարում: Այդ երկրում անգամ ստորագրահավաք են սկսել, որպեսզի պահանջեն հայկական իշխանություններից՝ հանել Նժդեհի…


«Միասնական Ռուսաստանի» երևանյան սուտը

Նոյեմբերի 28-ին Երևանում կայացավ ՌԴ իշխող կուսակցության՝ «Միասնական Ռուսաստանի» («Единая Россия») պատվիրակության և Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Միասնական Ռուսաստանի» գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Ժելեզնյակը…


Ռուսական «Զվեզդայի» կեղծ «Կանխատեսումները» Հայաստանի մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության «Զվեզդա» դաշնային հեռուստաընկերությունը  «Կանխատեսումներ» («Прогнозы») հաղորդման նոյեմբերի 19-ի թողարկման շրջանակներում անդրադարձել է նոյեմբերի վերջին ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը՝ հայտարարելով, թե Հայաստանը պատրաստվում է մտնել Եվրամիություն։ «Եվրամիություն է պատրաստվում…


Սերժ Սարգսյանի ու ռուսական ռադիոկայանի համատեղ ապատեղեկատվությունը

Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական Business FM ռադիոկայանին: Պատասխանելով Հայաստան-Ռուսաստան ներկա հարաբերությունների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն քաղաքականության վերաբերյալ հարցերին՝ Սարգսյանը խոսել է նաև այս ամիս Եվրամիության հետ…