Ռուսական պրոպագանդան անգամ ռոբոտի մասին սուտ տարածեց

26.01.2018 | 18:55

Աշխարհում ամենահայտնի մարդանման կին ռոբոտը՝ Սոֆիան, հայտնվել է ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում։ Նշենք, որ այս օրերին շվեյցարական Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումին ներկա է նաև Սոֆիան, որը բազմաթիվ հանդիպումների է մասնակցում։

Դավոսի «ուկրաինական տուն» տաղավարում հանդիպման ժամանակ, որտեղ ներկայացվում էր նաև Սոֆիա ռոբոտը, ուկրաինական «1+1» հեռուստաալիքի լրագրողը հարցի իրավունք խնդրեց և ուղղեց այն ոչ թե միջոցառման կազմակերպիչներին, այլ հենց Սոֆիային։ Հարցը վերաբերում էր Ուկրաինայում տիրող կոռուպցիային (տես 40-րդ րոպեից) որին Սոֆիան չպատասխանեց։

Կազմակերպիչներից մեկը բացատրեց, որ Սոֆիան կարող է աշխատել երկխոսության (conversational mode) ռեժիմով և պատասխանել ցանկացած հարցի, սակայն այդ պահին գործում էր այլ ռեժիմ։ Նշենք, որ հանդիպման ողջ ընթացքում ռոբոտը լուռ էր ։

Սակայն ռուսական մամուլը միջադեպը մեկնաբանեց բոլորովին այլ կերպ։

Այսպես, «Россия 24» հեռուստաալիքը պատմում է, որ ռոբոտ Սոֆիայի մշակիչը (Processor) և սկրիպտը շարքից դուրս են եկել՝ ուկրաինական կոռուպցիայի մասին հարցը լսելուց հետո։ Մեկ այլ լրատվականի կարծիքով էլ՝ ռոբոտն ամբողջովին է շարքից դուրս եկել, մեկ ուրիշի կարծիքով՝ ռոբոտին «կախել» է և այսպես շարունակ։

Իրականում, ինչպես երևում է տեսանյութում, Սոֆիային ոչինչ էլ չի պատահում, այն շարունակում է գործել անխափան։

Նշենք, որ այս կեղծիքը համացանցում շատ լայն տարածում է գտել։ Սոֆիայի «շարքից դուրս գալու» մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նույնիսկ ուկրաինացի պատգամավոր Ալյոնա Շկրումը։ Գրառման մեկնաբանություններում, սակայն, տեղեկությունը հերքվել է։






Կարդացեք նաև։

Ռուսական ԶԼՄ-ները պատմել են հորինված ակցիայի մասին

Ռուսական մի շարք ԶԼՄ-ներ պատմել են Եվրոպայում «Ների՛ր ինձ» խորագրով ֆլեշմոբի մեկնարկի մասին, որով ներգաղթյալների կողմից բռնաբարության ենթարկված զոհերը, իբր, ներողություն են խնդրում իրենց բռնաբարողներից։ «Եվրոպայում հանդուրժողականության մակարդակն անցնում է…


Նժդեհի արձանի դեմ ստորագրահավաքը լի է ստերով

Ռուսական որոշ շրջանակներում տեղ գտած աղմուկը (կամ, անգամ հիստերիան)՝ Գարեգին Տեր-Հարությունյանի (Նժդեհի) անձի ու գործունեության նկատմամբ, չի դադարում: Այդ երկրում անգամ ստորագրահավաք են սկսել, որպեսզի պահանջեն հայկական իշխանություններից՝ հանել Նժդեհի…


Լավրովը ստում է Բուդապեշտի հուշագրի մասին

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինային մեղադրել է Բուդապեշտի հուշագիրը խախտելու մեջ։ Պատասխանելով լրագրողների հարցրերին` պաշտոնյան հրաժարվել է ընդունել Ռուսաստանի կողմից հուշագրի խախտման հնարավորությունը և հայտարարել, որ Ուկրաինան է այն…


Կրեմլյան լրատվամիջոցները փորձում են վարկաբեկել ընդդիմությանը

Ռուսաստանի Պերմ քաղաքի թիվ 127 դպրոցում այսօր տեղի ունեցած վիճաբանության արդյունքում առնվազն 15 մարդ է տուժել, որից 12-ը տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչպես հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն, երկու աշակերտ վեճի…