«Արարատը» շփոթեցնող տեսանյութ է հեռարձակել աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ

25.01.2018 | 19:05

«Արարատ» հեռուստաընկերությունը հունվարի 24-ին տեսանյութ է հրապարակել աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։ Հեռուստաընկերությունը, հիմնվելով Freedom House միջազգային կազմակերպության այս ամիս հրապարակած «Ազատությունն աշխարհում 2018» թվականի զեկույցի վրա, ներկայացրել է դրա ուսումնասիրության արդյունքները, սակայն որոշ անճշտություններով։

Տարածաշրջանում ազատության մակարդակի վերաբերյալ հեռուստաընկերության տեսանյութում Վրաստանը ներկայացվել է Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի հետ նույն շարքում։ Տեսանյութի տեքստային հատվածում երկրների անունները տրոհված են ստորակետերով, ինչի արդյուքնում դժվար է տարբերակել Վրաստանը «մասամբ ազատ» թե «ոչ ազատ» երկրների շարքում է։ Ուստի հարկ ենք համարում նշել, որ համաձայն զեկույցի՝ Վրաստանը գտնվում է  «մասամբ ազատ» երկրների շարքում՝ հավաքելով 100 հնարավոր միավորից 64-ը։

Ի դեպ, Հայաստանի միավորները 45-ն են։

Բացի այս, հեռուստաընկերությունը «ոչ ազատ» երկրների անունները թվարկելիս նշել է միայն Սիրիան, Հարավային Սուդանը, Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը, Սաուդիան Արաբիան, Սոմալին, Ուզբեկստանը և Լիբիան՝ չհիշատակելով Եվրասիական տնտեսական միության անդամ «ոչ ազատ» երկրները՝ այդ թվում Ռուսաստանը։

ԵԱՏՄ անդամ հինգ երկրներից, Հայաստանից բացի միայն Ղրղզստանն է, որին շնորհվել է «մասամբ ազատ» երկրի կարգավիճակ․ այն ունի 37 միավոր։  Մյուս երեք երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը որակվել են որպես «ոչ ազատ» երկրներ՝ ստանալով համապատասխանաբար 20, 21 և 22 միավոր։

Freedom house-ն ԱՄՆ-ում հիմնադրված միջազգային կազմակերպություն է, որը զբաղվում է աշխարհում ժողովրդավարության, մարդու իրավունքների իրավիճակի, քաղաքական և քաղաքացիական ազատությունների մակարդակի ուսումնասիրությամբ։

Զեկույցի Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների և ազատությունների իրավիճակի վերաբերյալ անդրադարձին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հղմամբ։






Կարդացեք նաև։

Դատախազի սուտը քաղբանտարկյալների ու միջազգային կառույցների դիրքորոշման մասին

Օրեր առաջ լրատվամիջոցների հետ զրույցում Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ «Ամեն դեպքում որևէ միջազգային կառույցի կողմից մինչ այսօր ինձ հայտնի չի փաստ, որ որևէ մեկը ճանաչված լինի քաղբանտարկյալ՝…


Ասյա Խաչատրյանը Ադրբեջանում չի եղել՝ հակառակ Գառնիկ Իսագուլյանի

Փետրվարի 1-ից 3-ը Արցախի ոստիկանների կողմից բռնության և անհարգալից վերաբերմունքի արժանացած ՀՀ քաղաքացի, 19-ամյա Ասյա Խաչատրյանի մասին Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը կեղծ տեղեկություն է ներկայացրել ԶԼՄ-ներին: Իսագուլյանը…


Ժողովրդավարությունն` ըստ Էդուարդ Շարմազանովի և իրականում

Մարտի 29-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարությունը առ այն, որ եթե Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի…


«Խորհրդարանական» կոչվող վարչապետական կառավարումը

Մոտենում է Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ և վերջին ժամկետի ավարտը։ Ուժի մեջ են մտնում 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության՝ երկրի կառավարման համակարգը փոփոխող դրույթները։ Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից անցնում…