ԱԺ-ում քննարկվող օրենքով գաղտնի նկարահանում նախատեսված չէ

17.01.2018 | 19:46

Հունվարի 17-ին Ազգային ժողովում քննարկման ներկայացվեց «Ոստիկանության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Գործող օրենքում առաջարկվող փոփոխություններին բացասական են արձագանքել մի շարք պատգամավորներ, այդ թվում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։  Վերջինս, մեկնաբանելով օրենքի նախագիծը, իրակությանը չհամապատասխանող մի շարք հայտարարություններ է արել դրա վերաբերյալ։

Ցուցանակներ` տեսանելի վայրերում

«Օրենքը նախատեսում է ոչ միայն հանրային, այլև մասնավոր վայրերում [խմբ․ տեսանկարահանումը]։ Կարող են գնալ ձեզնից որևէ մեկի դիմացի հարևանի կամ որևէ մեկի հետ պայմանագիր կնքել և տեսախցիկը տեղադրել, ձեզ պահել ընդհանուր տեսադաշտում: Ընդ որում, շատ հետաքրիքր է՝ խոսքը ինչպես հրապարակային, այնպես էլ գաղտնի նկարահանման մասին է»,-ԱԺ ամբիոնից հայտարարել է Փաշինյանը։

Պատգամավորի հայտարարությունը, սակայն, չի համապատասխանում իրականությանը։ Օրենքի նախագծում սահմանվում է, որ տեխնիկական միջոցներով հսկողություն կարող  է իրականացվել ոչ թե մասնավոր վայրերում, այլ մասնավոր սեփականություն հանդիսացող հանրային վայրերում։

Թյուրըմբռնման տեղիք է տալիս նաև օրենքի նախագծով թույլատրվող տեսանկարահանմանը Փաշինյանի տված «գաղտնի» ձևակերպումը։ Համաձայն նախագծի․ «Հանրային վայրերում տեխնիկական միջոցներով վերահսկողություն իրականացնելիս այդ մասին հրապարակվում է նախազգուշացում»: Մասնավորապես, ոստիկանությունը պարտավորվում է տեսանելի վայրերում ցուցանակներ տեղադրել վերահսկողության մասին, ինչպես նաև տեխնիկական միջոցներով վերահսկվող փողոցների հասցեները կամ վերահսկվող տարածքների նկարագրերը հրապարակել police.am կայքէջում։

Օրենքում, պարզապես հիշատակում կա, որ դրա կարգավորումները չեն վերաբերում գաղտնի օպերատիվ-հետախուզական նկարահանումներին (դրանց մասին՝ ստորև), ինչն էլ, հավանաբար, պատգամավորի կողմից թյուրըմբռնման պատճառ է դարձել:

Դեռևս 2007 թվականից

Փաշինյանի և ԱԺ մի շարք պատգամավորների դժգոհության առիթ հանդիսացող «գաղտնի» նկարահանումը թույլատրված էր մինչ այս ևս՝ «Օպերատիվ հետախուզության գործունեության մասին» ՀՀ օրենքով։ Մասնավորապես, դեռևս 2007 թվականից գործող օրենքի 10-րդ հոդվածը իրավունք է վերապահում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին իրենց խնդիրն իրականացնելիս անցկացնել այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք  արտաքին և ներքին դիտումներն են։ Նույն օրենքի 21-րդ հոդվածով ամրագրվում է անձանց հսկումը բաց տարածությունում կամ հասարակական վայրերում` «հատուկ և այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց, ինչպես նաև դիտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց»։ Օրենքի 22-րդ հոդվածը նույնը սահմանում է «ներքին դիտման»՝ այսինքն, օրինակ բնակարանում հսկողության իրականացման համար։






Կարդացեք նաև։

Քոչարյանը դիմել է լոբբիստական ծառայության օգնությանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համագործակցում է բրիտանական լոբբիստական ընկերության հետ: Այս մասին համացանցում ինֆորմացիա տարածեց medium.com կայքը՝ նշելով, որ Մակրոն-Փաշինյան հանդիպումից առաջ երկու  եվրոպական կայքեր հոդվածներ էին հրապարակել, որոնցում…


«Իրատես» թերթը ապատեղեկատվություն է տարածում

«Իրատես» թերթն իր հերթական համարում անդրադարձել է ոստիկանապետ Վալերի  Օսիպյանին՝ մատնանշելով նրա օրոք ոստիկանությունում տիրող «խնդրահարույց իրավիճակը»։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ոստիկանությունում սկսված կադրային արտահոսքին։ Թերթի տեղեկություններով` ճանապարհային ոստիկանության աշխատակիցների…


Նոր Գյուղում ավելի շատ վարորդական վկայական է տրամադրվել, քան Երևանում (վիճակագրություն)

Վերջին տարիներին Հանրապետությունում աճել է ավտոմեքենաների քանակը։ Դրան զուգահեռ ավելացել են վարորդները, հաճախացել են ճանապարհատրանսպորտային պատահարները։ Դատելով տարեկան արձանագրվող ճանապարհատրասնպորտային պատահարների քանակից, ինչպես նաև արձանագրված տուգանքների քանակից՝ կարելի է եզրակացնել,…


Ապատեղեկատվություն` «Կենտրոն» հեռուստաընկերության տաղավարից

Oգոստոսի 28-ին «Ուրվագիծ» հաղորդման հյուրերն էին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը և ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Արթուր Դանիելյանը։ Վերջիններս մինչ հեղափոխությունը զբաղվում էին Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության քարոզչությամբ,…