Թուրքիան Ռուսաստանից և Իրանից հետ չի կանչել իր դեսպաններին

10.01.2018 | 18:12

Հայկական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են Անկարայի կողմից Ռուսաստանում և Իրանում Թուրքիայի դեսպանների հետ կանչման մասին, ինչը չի համապատասխանում իրականությանը։

«Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հետ է կանչել Իրանում և Ռուսաստանում իր դեսպաններին: Այս քայլով Թուրքիան բողոք է արտահայտում սիրիական բանակի կողմից Իդլիբի շրջանի չեզոք գոտին խախտելու դեմ», – գրում է armtimes.com-ը՝ թուրքական Daily Sabah պարբերականին ակտիվ հղմումով։

Ապատեղեկատվություն հանդիսացող այս լուրը armtimes-ին հղում անելով, վերահրապարկել է նաև blognews.am-ը։ Բացի այս, լուր հրապարակել է hayeli.am-ը՝ հայտնելով, թե Անկարան հետ է կանչել Իրանում և ՌԴ-ում իր դեսպաններին։ Ռուսաստանի և Իրանի դեսպաններին «հետ կանչելու» մասին իրականությանը չհամապատասխանող լուրը հրապարակել է նաև operativ.am-ը։

Իրականում, առանց մեծ ջանքեր գործադրելու, կարող ենք տեսնել, որ այս տարածում գտած լուրը ոչ այլ ինչ է, քան պարզապես հայերեն սխալ թարգմանության արդյունք։ Թուրքական լրատվամիջոցին արված հղմամբ սկզբնաղբյուր տեղափոխվելիս պարզ է դառնում, որ Մոսկվայից և Թեհրանից Թուրքիայի դեսպանները հետ չեն կանչվել։ Համաձայն թուրքական Daily Sabah-ի՝ Թուրքիայի ԱԳՆ-ն հրավիրել է Անկարայում  Ռուսաստանի Դաշնության և Իրանի դեսպաններին՝ իր բողոքն արտահայտելու վերջին օրերին թուրք-սիրիական սահմանի մոտակայքում գտնվող Իդլիբ քաղաքում իրավիճակի լարման աճի կապակցությամբ։ Հունվարի 10-ին, հանդես գալով հայտարարությամբ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն պահանջել էր Իրանից և Ռուսաստանից կատարել իրենց՝ որպես Սիրիայի հարցով երաշխավոր երկրներ ստանձնած պարտավորությունները։

Հիշեցնենք, որ նախկինում ևս անդրադարձել ենք անփույթ թարգմանությունների պատճառով մեծ աղմուկ հանած մի քանի լուրերի։






Կարդացեք նաև։

Ապատեղեկատվություն Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին

Դեկտեմբերի 28-ին Իրանում սկսվեցին բողոքի ակցիաներ, որոնք շարունակվում են մինչ օրս։ Ցուցարարների  պահանջները սկզբնական շրջանում կրում էին սոցիալական բնույթ, այնուհետև, սակայն, սկսեցին հնչել նաև քաղաքական կարգախոսներ։ Ցույցերը սկիզբ առան Մաշհեդ…


Չավուշօղլուի սուտը հայ-թուրքական արձանագրությունների մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 20-ին հայտարարել է, որ Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները ստորագրել է Հայաստանի կողմից «Ադրբեջանի տարածքների» լքման պայմանով։ «Մենք պայման ենք դրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, որ…


Մեղրիի և Ագարակի գազամատակարարումը շարունակ ձգձգվում է

Իրանի և Հայաստանի կառավարությունները դեռևս 2011թ. դեկտեմբերին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանին օժանդակություն հատկացնելու վերաբերյալ։ Հուշագրի շրջանակներում Իրանի կառավարությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին (այժմ՝ «Գազպրոմ Արմենիա») տրամադրել է 2 միլիոն դոլարի դրամաշնորհ՝…


Թուրքիայի ԵԱՏՄ-ին միանալու հնարավորության մասին (լրացված)

Օգոստոսի 18-ին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարեց, որ Թուրքիան մտադիր է մաքսային համաձայնագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության հետ: «Մենք առաջարկ ունենք, որպեսզի Թուրքիան մաքսային համաձայնագրի ստորագրման վերաբերյալ բանակցություններ սկսի…