Ովքե՞ր են ամենաշատը ստի վրա բռնվել 2017-ին

29.12.2017 | 18:21

Sut.am-ը, մշտապես հետևելով պաշտոնյաների ելույթներին, պաշտոնական մարմինների կողմից տարածված հայտարարություններին և լրատվական դաշտում տեղ գտած հրապարակումներին, անցնող տարվա ընթացքում հասցրել է բացահայտել ապատեղեկատվության տարածման բազմաթիվ դրվագներ:

Մենք փորձեցինք առանձնացնել 2017-ի ընթացքում ամենաշատ ստեր տարածած աղբյուրներն ու պաշտոնյաներին:

1-ին հորիզոնական – Ռուսական պրոպագանդա

Սուտ լուրերի տարածմամբ ռեկորդակիրը ռուսական քարոզչամեքենան է, մասնավորապես` կրեմլյան առաջատար լրատվամիջոցները, որոնց մենք 22 անգամ բռնել ենք ստի վրա: Ահա դրանցից ամենաուշագրավները.

Ադրբեջանի սպառազինումը ձեռնտու է Հայաստանին․ կրեմլյան քարոզիչներ

Մարտի 6-ին Երևանում գտնվող «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Россия Сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը և ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը փորձում էին համոզել, որ Ադրբեջանին ՌԴ-ի կողմից զենքի վաճառքը ձեռնտու է Հայաստանին :

Gazeta.ru-ի պատկերային մանիպուլյացիան

Ապրիլին արված Gazeta.ru-ի այս հրապարակումը հերթական հաստատումն է այն բանի, որ ռուսական ԶԼՄ-ները չեն խորշում քարոզչական և ոչ մի մեխանիզմից, այդ թվում` վիզուալ մանիպուլյացիաներից:

Կենսաբանական զենքի մասին անհեթեթ տեղեկությունը հասավ Regnum

Գիտական լաբորատորիաները որպես կենսաբանական զենքի «արտադրամասեր» ներկայացնող Regnum-ի`մայիսին տարածած այս ապատեղեկատվությունը դեռևս 2016թ. նոյեմբերից էր սկսել տարածվել ռուսական և պրոռուսական մի շարք ԶԼՄ-ների և հետագայում նաև`պրոռուսական համբավ չունեցող որոշ հայկական ԶԼՄ-ների կողմից:

Ինչպե՞ս է Russia Today-ը խաբում Facebook-ի հայաստանցի օգտատերերին

Twitter սոցիալական ցանցի կողմից գովազդներ տեղադրելու արգելք ստանալուց հետո Russia Today-ը չհապաղեց օգտագործել Facebook-ի գովազդը` մոլորեցնող բավանդակությամբ շփոթեցնելով հայ օգտատերերին: Նման «մարքեթինգային» քայլը վկայում է այս լրատվամիջոցի առնվազն ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճի մասին:

Էստոնիայում հայազգի ընտանիքի պատմությունը՝ ռուսական պրոպագանդայի թիրախում

Հուլիս ամսին ռուսական որոշ լրատվամիջոցներ քաղաքական ենթատեքստ հաղորդեցին մի իրավիճակի, որում դրա հիմքերն ամենևին չկային` տեղի ունեցածը ներկայացնելով որպես Էստոնիայում բնակվող ռուսների դեմ ուղղված «ահաբեկչություն»:

«Russia Today»-ի պրոպագանդիստները կեղծում են «НТВ»-ի ուղիղ եթերում տեղի ունեցածը

Օգոստոսի 2-ին Ռուսաստանում ռազմաօդային դեսանտի զորքերի օրվան նվիրված միջոցառման ժամանակ լրագրողի վրա հարձակում գործած, անհասցե հայհոյանքներ և Ուկրաինան գրավելու կոչեր հնչեցրած տղամարդուն Russia Today-ը չվարանեց ներկայացնել որպես ուկրաինացի «անջատողական»: Այդ նպատակով համապատասխան գրաքննություն անցած տեսանյութն, ի դեպ, ավելի ուշ հեռացվել է համացանցից:

Ռուսաստանին չի բավարարում Հայաստանում առկա ռուսական ռեսուրսը

Կրեմլյան ԶԼՄ-ները ռուսաց լեզվի մասին Հայաստանում և Ուկրաինայում

24 նյութ մեկ օրում․ Regnum-ը գրոհում է Լիտվան

Ռուսական «Առաջին ալիքի» ստերը Հայաստանի մասին

Ռուսական պրոպագանդայի ժամանակի մեքենան

Ռուսական «Զվեզդայի» կեղծ «Կանխատեսումները» Հայաստանի մասին

2-րդ հորիզոնական – Սերժ Սարգսյան

Մեր կողմից բացահայտված ամենաշատ ստերն ու ապատեղեկությունները հնչեցրած անձը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է, ում մասին անցնող տարում մենք ունեցանք 15 հրապարակում:

ՀՀԿ անդամների քանակը և թվաբանությունը

Դեռևս 2017-ի հունվարին ՀՀԿ անդամների քանակի մասին արած իր հայտարարությամբ Ս. Սարգսյանը հասցրեց հայտնվել sut.am-ի տեսադաշտում: Նրա պնդմամբ «վերջին մի քանի ամիսներին 11 հազար քաղաքացի է անդամագրվել ՀՀԿ-ին»: Այնինչ, մեր ստացած պաշտոնական գրությունները ցույց տվեցին, որ այդ հայտարարությանը նախորդած 1.5 ամսվա ընթացքում ՀՀԿ-ին անդամագրվել էր 895 մարդ:

Երկրապահի համագումարին տված խոստումների զավեշտը

Փետրվար ամսին Երկրապահ կամավորականների համագումարին Սարգսյանը խոստացավ սուտ նախընտրական խոստումներ չտալ: Իսկ մենք վերհիշեցինք նախորդ` 10-րդ համագումարը և դրա ժամանակ տված խոստումները:

Սարգսյանի տնտեսական խոստումներն ու իրականությունը

Այդուհանդերձ, մայիսին կայացած 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստին նախագահը տվեց խոստումներ` ներկայացնելով Հայաստանի երկարաժամկետ զարգացման ծավալուն ծրագիր` անդրադառնալով 2040 թվականի համար նախատեսված մի շարք թիրախային ցուցանիշների: Սակայն փաստացի այդ ցուցանիշները հեռու են իրականությունից:

Սերժ Սարգսյանի Top 10 ստերը

Հունիսի 30-ին` Սարգսյանի` Հայաստանի ղեկավարի պաշտոնում վերջին ծննդյան օրը, sut.am-ը որոշեց հավաքել նրա պաշտոնավարման շուրջ 9 տարիների ընթացքում արված ամենագլխավոր 10 ստերը:

3-րդ հորիզոնական – Էդուարդ Շարմազանով, Տարոն Մարգարյան, Վլադիմիր Պուտին և Ադրբեջանական պրոպագանդա

Չափազանց դժվար է որոշել, թե ով է մեր բացահայտած ստերով զբաղեցնում 3-րդ հորիզոնականը, քանի որ  Էդուարդ Շարմազանովը, Տարոն Մարգարյանը, Վլադիմիր Պուտինը և ադրբեջանական պրոպագանդան համարյա հավասար են՝ 4-ից 5-ական բացահայտում: Ստորև իրենց ստերից մի քանիսը՝

• Շարմազանովի սուտը ռուսական զենքի վնասի մասին

Էդուարդ Շարմազանովի սուտը Ղարաքիլիսայի ճակատամարտի մասին

Շարմազանովի սուտը ԵԱՏՄ-ից օգուտների մասին

Տարոն Մարգարյանի 2013թ․-ի չիրականացած խոստումները

Տարոն Մարգարյանը և իրենից նոր պաշտոն ստացած կեղծ դիտորդը

Քաղաքապետարանը ստում է, Հ1-ը «կուլ է տալիս», իսկ հաշմանդամություն ունեցողները զարմանում են

Պուտինի «Ոչ մանկական զրույց»-ի ստերը

Ի՞նչ տեսանյութ է ներկայացրել Պուտինը որպես ռուսական օդուժի աշխատանք

Պուտինը «բացահայտել» է սպառազինությունների մատակարարման վտանգը

Ադրբեջանում ստում են Բաքվում բնակվող 20 հազար հայերի մասին

Բաքուն «կրկնակի գրավեց» Ջոջուկ Մարջալու գյուղը

Ադրբեջանը ցույց տվեց իր որսած «դիվերսանտին»






Կարդացեք նաև։

Ի հեճուկս Շարմազանովի՝ գնաճը իշխանությունն է «բերել»

Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով վերջին օրերին գրանցված մի շարք ապրանքների թանկացմանը, ուշագրավ մի հայտարարություն է արել. «Գնաճն իշխանությունն իր տնից չի բերել: Կա օբյեկտիվ և սուբյեկտիվ գնաճ: Այնտեղ,…


Կրեմլյան լրատվամիջոցները փորձում են վարկաբեկել ընդդիմությանը

Ռուսաստանի Պերմ քաղաքի թիվ 127 դպրոցում այսօր տեղի ունեցած վիճաբանության արդյունքում առնվազն 15 մարդ է տուժել, որից 12-ը տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչպես հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն, երկու աշակերտ վեճի…


Հետաքրքիր ստեր, որ բացահայտեցինք 2017-ին

Ամփոփոլեով 2017 թվականը  Sut.am-ն առանձնացրել է տարվա առավել հետաքրքիր հրապարակումներն ու որոշել առավելագույնս հակիրճ պատմել դրանց մասին: Այսպիսով, մենք փաստացի մի առանձին շարք ունեցանք չիրականացված խոստումների և ծրագրերի մասին։ Հանրապետական…


Գիշերային ակումբների մասին Կարեն Կարապետյանի հանձնարարականը մինչ օրս կատարված չէ

2016 թվականի նոյեմբերի 10-ին վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նաև քաղաքաշինության կոմիտեի ղեկավարներին  հանձնարարեց բազմաբնակարան շենքերում և նրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային…