Հետաքրքիր ստեր, որ բացահայտեցինք 2017-ին

30.12.2017 | 17:46

Ամփոփոլեով 2017 թվականը  Sut.am-ն առանձնացրել է տարվա առավել հետաքրքիր հրապարակումներն ու որոշել առավելագույնս հակիրճ պատմել դրանց մասին:

Այսպիսով, մենք փաստացի մի առանձին շարք ունեցանք չիրականացված խոստումների և ծրագրերի մասին։ Հանրապետական կուսակցությունը ոչ միայն 9 տարում չիրականացրեց իր 5 տարվա ծրագիրը, այլև չկատարեց իր 2012-ի խոստումները (օրինակ) կրթական ոլորտում։ Անդրադառնալով քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին՝ Sut.am-ն առանձնացրեց Դաշնակցության չիրականացած ծրագիրը, ՕԵԿ-ի 2012-ի չիրագործված խոստումները,  «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի անիրատեսությունը և Նիկոլ Փաշինյանի խոստման անիրականանալիությունը: Գրեցինք նաև, թե ինչ արագությամբ է ՀՀԿ-ն մոռացել թոշակների բարձրացման սեփական խոստումը:

Այս տարի ֆիքսեցինք, թե ինչպես ասֆալտը լցվեց ջրի մեջ, ավտոբուսներ և բեռնատարներ չարտադրվեցին, լրացավ Կոնդի բնակիչների անբնակարան կյանքի 10-ամյակը,  Ծարավ Աղբյուր փողոցի շինհրապարակն այդպես էլ պուրակ չդարձավ, ջերմոցային տնտեսություններում ստեղծվեց խոստացվածից երեք անգամ քիչ աշխատատեղ, Երևանի գետնանցումները չբարեկարգվեցին, չկառուցվեց Հյուսիս-Հարավի մաս կազմող Շիրակի փողոց – Արգավանդ ճանապարհային հանգույցը, իսկ Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգիծը դարձավ առասպել։

Լրատվական ապատեղեկատվությանն անդրադառնալով՝ Sut.am-ը ներկայացրեց, թե ինչպես են ԶԼՄ-ներն ու Ռուսաստանի դեսպանատունը թուրքական զենքը ներկայացնում իբրև ամերիկյան, ինչպես է միևնույն «Սպուտնիկ» գործակալությունը իրարամերժ նյութեր հրապարակում Հայաստանում և Ադրբեջանում, ինչպես են ԶԼՄ-ները լռում Սերժ Սարգսյանի 10%-ոց վարկանիշի մասին և մասնակցում նրա հնչեցրած ապատեղեկատվությանը: Ուշագրավ էր նաև հայրենի ԶԼՄ-ների կողմից Մոլդովայում «նոր նախագահի» հռչակումը:

Պակաս չէին ստերը Եվրոպական Միության մասին: Ամենազավեշտալին, թերևս, ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու կողմից «թմրանյութերի օգտագործման օրինականացման կոչի» մասին հրապաարկումների շարքն էր: Ֆիքսեցինք նաև, որ ատոմակայանի փակվելը կախված չէ ԵՄ-Հայաստան համաձայնագրից: Եվ անգամ ստիպված եղանք գրել այն մասին, որ մեր իսկ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը սխալ է հասկացել և տարածել Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման մասին ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հայտարարությունը:

Ադրբեջանական ստերի մասով պարզվեց, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ն․Սավչենկոն չի սատարել ադրբեջանցի դիվերսանտներին, Ալեքսանդր Լապշինն ինտերպոլով չի հետախուզվել, իսկ Ադրբեջանի որսած «հայ դիվերսանտն» ամենևին էլ դիվերսանտ չէր։ Նաև նկատեցինք, որ Ադրբեջանական քարոզչամեքենան որոշեց «գրավել» արդեն վաղուց գրավված մի գյուղ:

Ներկայացրեցինք նաև Էդուարդ Շարմազանովի սուտը ռուսական զենքի վերաբերյալ և անդրադարձանք Արմեն Ռուստամյանի հարցազրույցին քառօրյա պատերազմում ռուսական «ռեսուրսի շնորհիվ հաղթանակի» մասին։

Sut.am-ի թիմը ներկայացրեց ԵԱՏՄ-ի օգուտների վերաբերյալ Վարդան Արամյանի «գիտական» հոդվածի 3 սխալները, Վիգեն Սարգսյանի «մարդահամարը» և Հայաստանում 29.8%, (իրականում՝ 55%) աղքատության ցուցանիշի սուտը։

Sut.am-ի թիմն անդրադարձավ նաև ԱԱԾ «գաղտնի» ճոխություններին, Միհրան Պողոսյանի Զապորոժեց դարձած Range Rover-ին և ոստիկանության կողմից Ջրառատի միջադեպի իրականության աղավաղմանը։ Մենք նաև հաջողացրեցինք պարզել, որ բազմաթիվ պաշտոնյաների ոստիկանությունը «գոլդ» համարներով անձնագրեր է տվել:


Փորձեցինք նաև պարզել ՀՀԿ հազարավոր անդամների իրական քանակը։ Ներկայացրեցինք «Նաիրիտի» պահեստների այրման արգասիքների վտանգը, որը վրիպել էր ԱԻՆ-ի աչքից (և անգամ օդից նկարեցինք կրակը)։ Արձանագրեցինք, որ ԶԼՄ-ների նախորդ տարվա տարածած անհեթեթ տեղեկությունը Հայաստանում «կենսաբանական զենքերի» լաբորատորիաների վերաբերյալ այս տարի հասավ Regnum և լայն տարածում ստացավ։ Անդրադարձանք նաև ԵՊՀ ռեկտորի, Հայկ Բաբուխանյանի, Վիգեն Սարգսյանի ու Հ1-ի զրպարտանքին տարկետման իրավունքի պահպանման համար պայքարող ակտիվիստ ուսանողների վերաբերյալ։

 

Գրեցինք նաև Հայաստանի հետ ուղղակի առնչություն չունեցող, բայց Հայաստան հասած որոշ ստերի մասին: Օրինակ, ֆիքսեցինք, որ լրատվամիջոցները կեղծում են Թբիլիսիի շոգից բողոքող երիտասարդի պահանջը և ակտիվորեն տարածում «հիսուսի պես ջրի վրայով քայլող» հոգևորականի և կոկորդիլոսի մտացածին արկածները։ Պակաս զավեշտալի չէր որոշ լրատվամիջոցների կողմից ռուսական տանկերը Իրաքի փոխարեն Իրան «ուղարկելը»:

Եվ իհարկե բոլորի հիշողություններում դեռ թարմ է ՀՀԿ-ի օգտին վարչական ռեսուրսը չարաշահած 114 դպրոցների և մանկապարտեզների տնօրենների մասին մեր հրապարակումը, որն ուղկցվեց սկանդալներով ու դատական պորցեսներով: Իսկ խորհրդարանական ընտրություններից հետո մենք հրապարակեցինք ընտրախախտումներով լի տեղամասերի տեսախցիկների կադրերի մի համեստ ժողովածու:

Ծաղրանկարները՝ Մեդիալաբի






Կարդացեք նաև։

Ովքե՞ր են ամենաշատը ստի վրա բռնվել 2017-ին

Sut.am-ը, մշտապես հետևելով պաշտոնյաների ելույթներին, պաշտոնական մարմինների կողմից տարածված հայտարարություններին և լրատվական դաշտում տեղ գտած հրապարակումներին, անցնող տարվա ընթացքում հասցրել է բացահայտել ապատեղեկատվության տարածման բազմաթիվ դրվագներ: Մենք փորձեցինք առանձնացնել 2017-ի…


Սերժ Սարգսյանի ստերի նոր շարքը «Արմենիա TV»-ի եթերից

Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարին, որի ընթացքում խոսել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության, տնտեսական, ինտեգրացիոն քաղաքականությունների և 2018-ին սպասվող փոփոխությունների մասին։ Որոշ հարցերի…


Երևանի զարգացման 2014-2017թթ․ քառամյա ծրագրի չիրականացած կետերը

Օրերս լրացան 2014 թվականին քաղաքապետարանի կողմից հաստատված «Երևանի զարգացման 2014-2017թթ․ քառամյա ծրագրի» ժամկետները։ 152 էջանոց ծրագրով նախատեսվել էր մի շարք կարևոր աշխատանքներ կատարել, սակայն դրանցից մի քանի խոշորները չեն իրականացվել,…


Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից. Սահմանադրություն

Օրերս զինված ուժերի հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-րդ տարեդարձի   կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ պետության և եկեղեցու կապի մասին: Մասնավորապես, նախարար Սարգսյանը նշեց. «Եկեղեցին չի կարող…