«Ես եմ»-ով 5 մլն դրամ պատվովճարի միակ հիմքը Պաշտպանության նախարարի բանավոր խոստումն է

26.12.2017 | 19:36

Ապրիլին տեղի ունեցած «Ազգ-բանակ 2017» համաժողովին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց նախարարության «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը։ Ծրագրերը սկսեցին գործել 2017 թվականի ձմեռային զորակոչի  մեկնարկի հետ՝ նոյեմբերին։ Մի քանի ամիս քննարկված ծրագրերը, սակայն, մեկնարկել են օրենսդրական որոշ բացերով։

Վիգեն Սարգսյանի ներկայացրած «Ես եմ» ծրագրի համաձայն՝ ծառայության ավարտին զինծառայողի հաշվին բնակարան գնելու, մինի ֆերմա կառուցելու կամ ուսումը փոխհատուցելու նպատակով «փոխանցվելու է շուրջ 5 մլն ՀՀ դրամ»։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ կետն ամրագրում է, որ այս դեպքում «պատվովճարի չափը, տրման կարգը և պատվովճարի տնօրինման ուղղությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Թեև, ՊՆ-ի ներկայացրած ծրագիրն արդեն փաստացի ուժի մեջ է, խոստացված 5 մլն դրամ պատվովճարի սահմանման վերաբերյալ ՀՀ Կառավարության որոշում գոյություն չունի՝ սահմանված չեն ո´չ չափը, ո´չ էլ տնօրինման ուղղությունները:

Այսինքն, ծառայության համար 5 մլն պատվովճարը, որի մասին հայտարարում են պաշտոնյաները, պատմում են ԶԼՄ-ները և Պաշտպանության նախարարության պատրաստած տեսահոլովակները այս պահին որևէ փաստաթղթով ամրագրված չէ։ Մեզ հետ հեռախոսազրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց, որ կառավարության՝ 5 մլն պատվովճար սահմանող որոշումը դեռ չկա և որ այն «կլինի մեկ-երկու ամսվա ընթացքում»։

Թերևս սա կարող էր խնդիր չլինել, եթե այժմ ընթացող զորակոչով զինակոչիկներից չպահանջեին «Ես եմ» ծրագրին մասնակցության մասով կողմնորոշվել նախքան դեկտեմբերի 29-ը (փաստացի զինկոմիսարիատները պահանջում են կողմնորոշվել առ դեկտեմբերի 27-ը):

Այսինքն, զինակոչիկները պետք է այժմ կողմնորոշվեն, թե արդյո՞ք պատրաստ են ծառայել 3 տարի՝ ակնկալելով վերջում ստանալ պատվովճար, որի չափն ու տնօրինման ուղղությունները դեռևս սահմանված չեն (և պետք է հիմնվել միմիայն Վիգեն Սարգսյանի բանավոր խոստման վրա):

Հավելենք, որ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է մտավախությունը, թե ծրագիրն այս զորակոչին արդեն ընտրած զինակոչիկները, պայմանավորված օրենսդրական այս բացով, կարող են խնդիր ունենալ՝ հղում անելով նախարար Վիգեն Սարգսյանի համապատասխան հայտարարությանը, որը, փաստացի, այս պահին միակ հիմքն է «Ես եմ» ծրագրով խոստացված պատվովճարի հատկացման համար։






Կարդացեք նաև։

Կարպիս Փաշոյանի դեմ մեդիա-տեռորը փորձարկվել է նաև Նիկոլ Փաշինյանի դեմ

Ժամանակակից լրատվությունը սահմանակցում է մի կողմից պրոպագանդայի, մյուս կողմից մանիպուլյացիայի հետ։ Մեդիայի նպատակը հաճախ մի փոքր այլ է, քան օբյեկտիվ տեղեկության մատակարարումը։ Հաճախ այն կարծիքի ստեղծման, կարծրատիպեր կոտրելու, այս կամ…


«Տուշոնկաները» ՊՆ-ին կրկնակի թանկ չեն մատակարարվել

Օրերս հետաքննող լրագրողների «Հետք» պարբերականը բանակին մատակարարվող մսի պահածոների վերաբերյալ ուշագրավ թվեր է ներկայացրել։ «Ո՞ւմ արտադրած զինվորի բաժին պահածոն էր հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ. ՊՆ-ի խոշոր մատակարարը» վերնագրով նյութում ներկայացված…


«Չեմ տեսել, որ զինվորի հաց գողացողները կրակի մեջ չընկնեն» (տեսանյութ)

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած տեսանյութի վերաբերյալ հասարակական քննարկումները չեն դադարում: Ապրիլյան պատերազմի ժամանակ զինծառայողներին ուղարկված սնունդն ու պարագաները Մանվել Գրիգորյանի առանձնատանը տեսնելուց հետո որոշեցինք վերհիշել,…


ՌԴ Ռազմական Ոստիկանությունը Գյումրիում է՝ ի հեճուկս ՀՀ ՊՆ-ի ու պայմանագրերի

Ռուսասական հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը վերջերս հաղորդագրություն տարածեց, որտեղ հայտնում է․ «Ճանապարհային երթևեկության անվտանգության, զինվորական օբյեկտների պահպանման, ինչպես նաև զինվորական կարգապահությունը ապահովվելու նպատակով Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում ստեղծվում է…