Գիշերային ակումբների մասին Կարեն Կարապետյանի հանձնարարականը մինչ օրս կատարված չէ

25.12.2017 | 14:59

2016 թվականի նոյեմբերի 10-ին վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նաև քաղաքաշինության կոմիտեի ղեկավարներին  հանձնարարեց բազմաբնակարան շենքերում և նրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների ու նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, անհրաժեշտության դեպքում այլ վայրեր տեղափոխելու նպատակով ներկայացնել օրենսդրական առաջարկություններ։

Նա շեշտեց, որ խոսքը գնում է ստրիպտիզ և նմանատիպ այլ զվարճանքի ակումբների մասին: «Որովհետև շատ բողոքներ կան, այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ մենք պետք է արձագանքենք», – ասաց Կարեն Կարապետյանը:

Այս հանձնարարականից անցել է ավելի քանի մեկ տարի, սակայն գեթ մեկ գործնական քայլ չի ձեռնարկվել։ Վարչապետին ուղղված մեր գրության պատասխանը ստացանք Երևանի քաղաքապետարանից:

«․․․գիշերային ակումբների և զվարճանքի այլ օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, ինչպես նաև ըստ անհրաժեշտության դրանք այլ վայր տեղափախելու նպատակով համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ կատարելու համար մշակվում է նախագիծ», – ասված է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունից ստացված գրությամբ։

Արձանագրելով, որ նախարարությունները չեն կատարել վարչապետի հանձնարարականը՝ փաստենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը ինքնակառավարվող մարմին է և ենթակա չէ կառավարությանը: Այսինքն, կառավարությունը չի կարող մեր հարցմանը պատասխանելու իր պարտականությունը պատվիրակել քաղաքապետարանին – դա հակասում է թե օրենսդրությանը և թե տեղական ինքնակառավարման մարմինների անկախության սկզբունքին:






Կարդացեք նաև։

Քաղաքապետարանի՝ 107 մլն դրամանոց մրցույթը հաղթած ընկերությունն ունի ընդամենը 3 աշխատող

Ընթացիկ տարում Երևանի քաղաքապետարանը և «Արա-Արաքս Գրուպ» ՍՊԸ-ն թվով 7 պայմանագիր են կնքել՝ ընդհանուր 107,153,200 դրամ արժողությամբ։ Պայմանագրերով նախատեսվում է մայրաքաղաքի տարբեր հատվածներում շինարարական աշխատանքներ կատարել՝ մանկապարտեզի վերանորոգում, բազմաբնակարան շենքերի…


Երևանի քաղաքապետարանն ու չվերանորոգված տանիքները. յուրացրած 10 մլն դրամի հետքերով

Դեռևս նախորդ տարվա փետրվարի 12-ին Երևանի քաղաքապետարանի և «Աննա 80» ՍՊ ընկերության միջև ստորագրվել են 61,200,000 դրամ արժողությամբ պայմանագրեր, որոնց համաձայն՝ ընկերությունը պարտավոր էր վերանորոգել մայրաքաղաքի մի շարք շենքերի տանիքները։…


Քաղաքապետարանի մրցույթում հաղթել է «սև ցուցակում» գտնվող ընկերությունը, գինը՝ 103 մլն դրամ

Երևանի քաղաքապետարանը 2018 թվականի մարտ ամսին  «Մեծ հիմք»  շինարարական ընկերության հետ 4 պայմանագիր* է կնքել՝ Երևանի թիվ 9, 13, 134,  57  և 96 մանկապարտեզների վերանորոգման նպատակով։ Այս պայմանագրերի ընդհանուր արժեքը…


Կարեն Կարապետյանը «սխալմամբ» մեծ աճ է գրանցել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում սկսել է հրապարակել կառավարության գրանցած ցուցանիշները՝ անդրադառնալով նաև նախորդ տարվա ցուցանիշներին: Դրանցից ինֆոգրաֆիկայի միջոցով պատկերված է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված աճը:…