ԶԼՄ-ներին ապակողմնորոշող լուր են տարածում Հայաստանի «ազատության ցուցանիշի» վերաբերյալ

22.12.2017 | 18:00

Դեկտեմբերի 21-ին news.am լրատվական կայքը լուր է հրապարակել, որում հայտնում է, որ «Հայաստանը զբաղեցրել է 22-րդ հորիզոնականը «Ազատության բարոմետրի» վարկանիշում»։

«Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի «Ազատության բարոմետրի» կազմած 2017 թվականի վարկանիշում ազատության որակի առումով Հայաստանը զբաղեցրել է 22-րդ տեղը», – գրում է լրատվամիջոցը։

Սակայն news.am-ն իր հրապարակած լուրում չի հայտնել, որ համաձայն այդ զեկույցի՝ Հայաստանը 22-րդ տեղը զբաղեցնում է 30 երկրների շարքում։ Ավելին, քանի որ նշված չէ, որ զեկույցը տարածաշրջանային բնույթ ունի,  ընթերցողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ ցուցանիշը համաշխարհային է։ Մինչդեռ խոսքը 30 երկրների մասին է, որտեղ, փաստացի, Հայաստանի գրանցած ցուցանիշը լավագույնը չէ։

News.am-ի հրապարակումից մեկ օր անց այս լուրը որոշ փոփոխություններով հրապարակել է նաև armtimes.com-ը՝ կրկին չհայտնելով, որ զեկույցը վերաբերում է 30 երկրների։ Ավելին, լրատվականը նյութի վերնագրում ավելացրել է «միջազգային վարկանիշում» ձևակերպումը, ինչն էլ ավելի է խեղաթյուրել իրականությունը։

«Ազատության բարոմետր Ասիա»-ն գերմանական Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի Հարավարևելյան և Արևելյան Ասիայի գրասենյակի նախագիծն է։ Այն ուսումնասիրում է նշված տարածաշրջանում, ինչպես նաև Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում տնտեսական, քաղաքացիական, քաղաքական ազատության մակարդակը։

2017 թվականի զեկույցում Հայաստանը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ բարելավել է իր դիրքը մեկ հորիզոնականով․ նախորդ զեկույցում այն զբաղեցնում էր 23-րդ հորիզոնականը։ Համաձայն «Ազատության բարոմետր»-ի 2017 թվականի զեկույցի՝ ազատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Նիդերլանդներում։ Վերջին՝ 30-րդ, հորիզոնականում Ռուսաստանն է։

Ի դեպ, համաձայն մեկ այլ հեղինակավոր կազմակերպության՝ Freedom House-ի 2017 թվականի զեկույցի, Հայաստանում ազատությունը 100 միավորանոց սանդղակով գնահատվում է 45 միավոր (սանդղակում 0-ն բացասական ցուցանիշն է, իսկ 100-ը դրականը, այսինքն՝ 100 միավոր ստանում է ամենաազատ երկիրը, իսկ 1 անազատը), կազմակերպությունը երկիրը դիտարկում է որպես «մասամբ ազատ»։ Նույնանման ցուցանիշ ունեն նաև Պակիստանը, Մալազիան, Մալին և Հոնդուրասը։  






Կարդացեք նաև։

Շարմազանովը ստում է Հայաստանում ժողովրդավարության վերաբերյալ

Հոկտեմբերի 22-ին, Ազատության «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում Հանրապետական կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, խոսելով  Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասնամյակի ընթացքում Հայաստանում գրանցված առաջընթացից, նշել էր․«Հայաստանում ժողովրդավարությունը լրիվ այլ մակարդակի վրա է․ բացեք բոլոր…


Հայկական ԶԼՄ-ները շրջանառում են «Հրապարակի» տարածած ապատեղեկատվությունը

«Հրապարակ» օրաթերթը հոկտեմբերի 10-ի համարում, ինչպես նաև օրաթերթի կայքէջում հրապարակել է ««Կայֆոտ» տնային հանձնարարություն Սվիտալսկուց» վերնագրով նյութը: Նյութի հեղինակը պնդում է, որ Հայաստանի և Եվրամիության միջև վիզայի ազատականացման նախապայմաններից մեկը…


ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչը խեղաթյուրել է ՀԿ-ի բարձրաձայնած խնդիրները

Սեպտեմբերի 11-ին Վարշավայում մեկնարկել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Մարդկային հանձնառությունների իրականացման շուրջ (HDIM) ամենամյա հանդիպումը: Հանդիպմանը Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ներկայացնում են երեք հասարակական կազմակերպություններ, իսկ պաշտոնական Երևանի դիրքորոշումը ներկայացնում է ԵԱՀԿ-ում ՀՀ…


Մեղրիի և Ագարակի գազամատակարարումը շարունակ ձգձգվում է

Իրանի և Հայաստանի կառավարությունները դեռևս 2011թ. դեկտեմբերին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանին օժանդակություն հատկացնելու վերաբերյալ։ Հուշագրի շրջանակներում Իրանի կառավարությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին (այժմ՝ «Գազպրոմ Արմենիա») տրամադրել է 2 միլիոն դոլարի դրամաշնորհ՝…