Ինչպես են ԶԼՄ-ները գրավում մարդկանց ուշադրությունը (Clickbait)

07.12.2017 | 18:57

Clickbait-ը՝ որպես արդի լրագրության անբաժան մաս

Այս տեխնոլոգիան ակտիվ օգտագործում են գրեթե բոլոր լրատվականները։ Շարադրելով այնպիսի վերնագրեր, որոնցում կա խայծ (bait), ԶԼՄ-ներն ապահովում են որոշակի հետաքրքրություն` հետևաբար ավելի շատ դիտում իրենց կայքերում։

Սենսացիոն վերնագրեր, դիտարժան լուսանկարներ․ Clickbait վերնագրերով նյութերի նպատակն է ստիպել ընթերցողին անցնել նյութի հղումով։ Clickbait վերնագրերը սովորաբար լինում են թերի, չեն փոխանցում ամբողջական տեղեկատվություն, իսկ ավելի հաճախ պարունակում են ապատեղեկատվություն կամ ճշմարտության աղավաղում։

Ամենից տարածված Clickbait-երի տասնյակը

1 Ասույթի, ամենօրյա խոսքի առկայություն վերնագրում:

«Որտե՞ղ է թաքնված շան գլուխը. գյուղնախի մութ խաղերը»
http://newspress.am/archives/55246

2 «Այս», «նա», «ինքը» և այլ դերանուններ. այսպես ընթերցողի մոտ ուղիղ կոնտակտի զգացողություն է առաջանում, երբ կայքը մատնանշումով առանձնացնում է «գործող անձանց»:

«Այս մարդը ճանճի մեկ խայթոցի պատճառով կորցրեց ամեն ինչ»
http://orer.news/?p=307743&l=am

3 Վերնագիրը դիմում է ընթերցողին և առաջարկում սեղմել հղմանը:

«Տեսեք, թե ինչ եղավ այն բանից հետո, երբ գրադարանում քնած այս աղջկա լուսանկարը հայտնվեց համացանցում»
http://bestinfo.am/archives/6132

4 Հակասություններ․ ընթերցողի մոտ էմոցիոնալ ապրումներ առաջացնելու փորձ։ Երկու մասից կազմված նյութ, որի երկրորդ մասն առաջացնում է էմոցիոնալ հետաքրքրություն։ «Այն ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր»։

«Առաջին հայացքից թվում է, թե սա սովորական լուսանկար է, սակայն չեք պատկերացնի, թե ինչպես վարվեց եղբայրը քրոջ համար ժամեր անց. ՖՈՏՈՇԱՐՔ»
http://good-info.am/?p=59346

5 Կետադրական նշանների անհիմն չարաշահում և բարձրագոչ, տագնապ առաջացնող բառեր․ «Շտապ!!!» կամ ընդհատվող վերնագրեր․․․

«Հրատապ. Հայ երգիչ Գագիկը Բադալյանը եղել է Վեգասի միջադեպի վայրում. նրա մասին որևէ տեղեկություն չկա»
https://www.arenanews.am/news/view/2538.html

6 Clickbait-ի տարածված կանոններից է նաև վառ նկարագրությունը։ Որքան շատ է նկարագրությունը, այնքան շատ են դիտումները։

«22-ամյա այս գեղեցիկ աղջիկը հազվագյուտ համախտանիշով է տառապում. նա սեռական օրգան չունի (Photo)»
http://blognews.am/arm/news/483230/

7 Հրամայական վերնագիր. «Սեղմիր և կտեսնես»:

«Սա տեսնել է պետք. հարբած Վոլոչկովայի խայտառակ պահվածքը»
http://hing.am/sa-tesnel-e-petkh-harbatc-volochkovayi-xaytarak-pahvatckheh/

8 Վերնագիր, որն իր կառուցվածքով հետաքրքրություն և հարցեր է առաջացնում ընթերցողի կողմից, իսկ պատասխանը թաքնված է բուն նյութում։

«ՖՈՏՈ. Ահա թե ինչ եղավ աղջկա ձեռքը, հնայով դաջվածք անելուց հետո» 
http://armlur.am/722452/

9 Հարց․ նյութի հեղինակները հաճախ վերնագրերում հարց են տալիս, որը կարող է հետաքրքրել ընթերցողին։ Պատասխանը, սակայն, գտնվում է միայն նյութում:

«Ու՞մ մեղքով է ձգձգվում շինարարությունը»
http://www.hraparak.am/?p=159714&l=am/

1018+, գայթակղիչ վերնագրով կամ լուսանկարով նյութ:

Սեքսն այնտեղ, որտեղ չեք պատկերացնի
http://lraber.info/?p=17776&l=am

Սոցիալական ցանցերը, ինչպիսին օրինակ Facebook-ն է, արդեն սկսել է ֆիլտրել և արգելափակել Clickbait վերնագրերով նյութերը։ Միայն այս տարի սոցցանցում աշխատանքի են անցել մոտ 3000 փորձագետտներ, ովքեր հետևելու են կեղծ լրատվության տարածմանը։ Բացի այս, Facebook-ում գործում է անկախ Stopclickbait նախագիծը, որտեղ գեներացվում են Clickbait-ի ամենավառ օրինակները։ Այն առայժմ գործում է միայն անգլալեզու հարթակում։

Facebook-ի կազմակերպած հարցումների արդյունքով պարզ է դառնում, որ ընթերցողների մեծամասնությունը նախընտրում է այնպիսի վերնագրեր, որոնք հստակ փոխանցում են դրան հաջորդող տեղեկությունը։ Սակայն դա չի խանգարում իրենց սեղմել նաև բացահայտ Clickbait վերնագրերին։ Այս մասին Chicago Tribune կայքին պատմել է սոցիալական ցանցի փոխնախագահ Ադամ Մոսսերին։

Ռաֆայել Աֆրիկյան






Կարդացեք նաև։

Hraparak.am-ը մանիպուլացնում է

Հրապարակ կայքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա հետ կապված նյութ է հրապարակել, որտեղ որոշակի մանիպուլատիվ գործիքներ են կիրառվել։ Վիճահարույց է հիմնականում նյութի վերնագիրը և նկարը։ Վերնագիր «ՄԵՆՔ ԱԶԵՐԻ ՉԵՆՔ, ՈՐԻ…


Ինչպե՞ս ստուգել լուրի իսկությունը

Վերջին տարիներին լրատվական սեգմենտում հաճախ կարելի է հանդիպել կեղծ տեղեկություների (Fake news), որոնց զոհը դառնում են ոչ միայն շարքային քաղաքացիները (սպառողները), այլև լրագրողները։ Լրագրողները, հաճախ ցանկանալով ավելի արագ հրապարակել այս…


«Արարատ» հեռուստաընկերությունը արշավ է սկսել հասարակական կազմակերպությունների դեմ

«Արարատ» հեռուստաընկերությունը և որոշ ռուսալեզու լրատվամիջոցներ, վերջին ամսում արշավ են սկսել Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների դեմ: Եթերում և մամուլում տարածվող մի շարք ապատեղեկատվությունների շնորհիվ այս ԶԼՄ-ները փորձում են…


Ադրբեջանական ԶԼՄ-ները հայ փաստաբանների գործադուլը դարձրեցին «հացադուլ»

Օրերս պարզ դարձավ, որ ավելի քան 100 փաստաբաններ «ապօրինի զննությունների և խուզարկությունների դադարեցման նպատակով»  պատրաստվում են սեպտեմբերի 13-ին գործադուլ հայտարարել: Օգոստոսի 28-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում փաստաբան Երվանդ Վարոսյանը հրապարակեց 154…