Կառավարությունը և «Ռազմինֆոն» հրապարակում են «գաղտնի» տեղեկություններ (թարմացված է)

04.12.2017 | 16:17

Այս տարվա հոկտեմբերին պաշտպանության նախարարությունը կառավարությանն առաջարկել է 5 տարով երկարացնել «65 Ռազմական գործարան» ընկերության ռազմամթերքի արտադրության արտոնագիրը:

«Ընկերությունը հիմնականում զբաղվում է հրաձգային զենքի, հրետանու առանձին համակարգերի նորոգմամբ և զորքերում տեխնիկական սպասարկման աշխատանքներով, ավիացիոն խոցման միջոցների արտադրությամբ», – գրում է Razm.info կայքը և ներկայացնում մատակարարված արտադրանքի  ընդհանուր արժեքը (ըստ տարեթվերի)։

5 տարվա ընթացքում 100% պետական բաժնեմաս ունեցող ընկերությունը կատարել է պետական պատվերով նախատեսված զենքի արտադրության աշխատանքներ, որի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 2 մլն ԱՄՆ դոլար։

Կոռուպցիոն ռիսկերը գնահատելու համար SUT.am-ը հարցում ուղարկեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ հարցնելով նրան, թե որքան արժողությամբ զենք է գնել պաշտպանության նախարարությունը «65 ռազմական գործարանից» 2012-2017 թվականների ընթացքում։

Սակայն մեր հարցմանն ի պատասխան ստացված գրությամբ տեղեկացանք, որ ՊՆ-ն մերժել է մեզ տեղեկություն տրամադրել։ Մերժմանը հիմնավորում բերված կետերից մեկը ՀՀ պաշտպանության նախարարի 2015թ․ հուլիսի 9-ի «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» հրամանի 48-րդ կետն է։

Դրա համաձայն՝ գաղտնի է համարվում պլանային և հաշվետու տվյալները պայմանագրային պարտավորությունների և գործարքների ուղղությամբ, այսինքն հենց այն տվյալները, որոնք հրապարակված են թե՛  Razm.info կայքում և թե՛ կառավարության համապատասխան որոշման նախագծում։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ուժային կառույցի գաղտնի գնահատած տեղեկությունը մենք գտնում ենք բաց աղբյուրներում։ Ավելի վաղ գրել էինք ազգային անվտանգության ծառայության կողմից գաղտնագրված գնումների մասին, որոնք հրապարակված էին պետական գնումների կայքում։






Կարդացեք նաև։

Չծառայած մեդալակիր իշխանավորների ցուցակ (լրացված)

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի Ազգային ժողովում առաջին ընթերցման ժամանակ, ի թիվս ամենի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զարմանք հայտնեց, թե ինչ խղճով է ՊՆ պատվոգիր ստացել ընդդիմադիր…


Վիգեն Սարգսյանի սուտը` իր ծառայության և առաջարկվող նախագծի մասին

Հոկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նշել էր․ «Երկար ժամանակ հասարակությունում քննարկվում էր, թե արդյո՞ք պաշտպանության…


Կամ Վիգեն Սարգսյանը ստում է, կամ ՀՀ բնակչությունը 2 միլիոն է

Ամիսներ առաջ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում ներկայացնում էր «Պատիվ ունեմ» և «Ես եմ» երկու պայմանական ծրագրերը՝ որպես «ազգ-բանակի» կոնցեպտի բաղադրիչներ: Քննարկման ընթացքում պաշտպանության…


Վրացական կողմը սուտ է հանում ՀՀ պաշտոնյաներին

Վրաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանը դեռևս հուլիսին հաստատել է իր մասնակցությունն Agile Spirit 2017 զորավարժություններին: Մասնավորապես, Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան «Ազատություն» ռ/կ հարցմանն ի պատասխան հայտնել…