Վահրամ Բաղդասարյանը մոռացել է թոշակների բարձրացման խոստման մասին

20.11.2017 | 17:40

Այսօր Ազգային ժողովում իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մեկնաբանելով 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն, այն անվանել է իրատեսական։

«Մենք ժողովրդին հայտարարել էինք, որ ընտրություններից առաջ և ընտրություններից հետո աշխատավարձեր և թոշակներ չեն բարձրանալու։ Դա շատ հազվադեպ է լինում, որ քաղաքական ուժը ընտրություններից առաջ այդպիսի հայտարարություններ է անում», – մասնավորապես ասել է Բաղդասարյանը։

Հիշեցնենք, սակայն, որ ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթած Հանրապետական կուսակցության փոփոխությունների խորհրդանիշ Կարեն Կարապետյանը քարոզարշավի ավարտից ընդամենը 2 օր առաջ՝ մարտի 30-ին, «Ռ-էվոլյուցիա» հաղորդման ժամանակ խոսել էր նաև 2018-ին թոշակների և նվազագույն աշխատավարձերի բարձրացման մասին։

«Եթե ամեն ինչ նույն տեմպերով շարունակվի, ապա 2018-ին կլինի թոշակի և նվազագույն աշխատավարձի բարձրացում», – հայտարարել էր վարչապետը։

Տեմպերն էին վատը, թե՞ սա պարզապես հերթական չիրագործված խոստումն է, դժվար է ասել, սակայն փաստենք, որ ի հեճուկս Վահրամ Բաղդասարյանի պնդումների՝ աշխատավարձերի և թոշակների բարձրացման նախընտրական խոստում, այնուամենայնիվ, եղել է։

Նշենք, որ 2018 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կազմելու է 1.307 մլրդ դրամ (2017 թվականի 1.210 մլրդ-ի փոխարեն), ծախսային մասը՝ 1.464 մլրդ դրամ (2017 թվականի 1.360 մլրդ-ի փոխարեն), դեֆիցիտը՝ 157 մլրդ դրամ (2017 թվականի 150 մլրդ դրամի փոխարեն):

Ծախսերի համամասնություններն էական փոփոխություններ չեն կրել։ Ամենաշատ գումարն ուղղվելու է սոցիալական պաշտպանության ոլորտին՝ 408,6 մլրդ դրամ։ Հաջորդ խոշոր ուղղությունն ընդհանուր բնույթի հանրային ծառայություններն են՝ 272 մլրդ դրամ, որին հաջորդում են պաշտպանությունը (246,9 մլրդ դրամ) և տնտեսական հարաբերությունները՝ շուրջ 150 մլրդ դրամ։

Բյուջեին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։






Կարդացեք նաև։

ԱԺ-ում քննարկվող օրենքով գաղտնի նկարահանում նախատեսված չէ

Հունվարի 17-ին Ազգային ժողովում քննարկման ներկայացվեց «Ոստիկանության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Գործող օրենքում առաջարկվող փոփոխություններին բացասական են արձագանքել մի շարք պատգամավորներ, այդ թվում…


Վարչապետի հետաքրքիր պատկերացումները ակցիզային հարկի մասին

Խոսելով վերջին ամիսներին Հայաստանում արձանագրված բարձր գնաճի մասին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ուշագրավ մի հայտարարություն է արել։ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի կարագի գնի բարձրացման մասին հարցին ի պատասխան վարչապետն…


Սերժ Սարգսյանը խուսափում է հարցազրույց տալ հայկական ԶԼՄ-ներին

2017 թվականի ընթացքում Սերժ Սարգսյանը, համաձայն ՀՀ Նախագահի պաշտոնական կայքի, 12 հարցազրույց է տվել։ Այսինքն, միջինում ամսական մեկ հարցազրույց։ Նախագահական գրասենյակն, ընդհանրապես, աչքի չի ընկնում իր պերճախոսությամբ: Սերժ Սարգսյանի մամուլի…


Գիշերային ակումբների մասին Կարեն Կարապետյանի հանձնարարականը մինչ օրս կատարված չէ

2016 թվականի նոյեմբերի 10-ին վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նաև քաղաքաշինության կոմիտեի ղեկավարներին  հանձնարարեց բազմաբնակարան շենքերում և նրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային…