Հ1-ը «փոխեց» աշխարհահռչակ գիտնականի կարգավիճակը

08.11.2017 | 16:38

Նոյեմբերի 7-ին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդման առավոտյան 9-ի թողարկումը լուսաբանել էր համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի գիտնականներ Յուրի Օգանեսյանի և Անի Ափրահամյանի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Անգրագիտություն

«Օրակարգը» այս թողարկման ընթացքում ամերիկահայ ֆիզիկոս Անի Ափրահամյանին ներկայացրել էր որպես Յուրի Օգանեսյանի կին, իսկ թողարկման վերջում էլ նշել էր, որ գիտնականները զույգ են։ Սակայն դա սուտ է՝ երկու գիտնականները ոչ զույգ են, ոչ էլ ամուսիններ:

Ավելին՝ «Օրակարգը» որևէ կերպ չի անդրադարձել այն հանգամանքին, որ ամերիկահայ գիտնական Անի Ափրահամյանը բազմաթիվ գիտական ձեռքբերումներ ունեցող և միջազգային ճանաչում վայելող գիտնական է, մինչդեռ Յուրի Օգանեսյանի գիտական կոչումները Հանրայինի եթերում թվարկվում են։

Այնինչ, Անի Ափրահամյանը Ամերիկայում ամենահայտնի միջուկային ֆիզիկոսներից է: Նա նաև Ֆիզիկոսների ամերիկյան ասոցիացիայի միջուկային ֆիզիկայի ստորաբաժանման ղեկավարն է:

Դժվար է ասել, թե ինչով է պայմանավորված այս սուտը։ Միգուցե «Օրակարգի» լրագրողների ոչ կոմպետենտությամբ։ Հնարավոր է նաև, որ լրագրողը չէր պատկերացնում, որ կինը կարող է հաջողակ գիտնական լինել:

Գիտություն

Բացի այդ, «Օրակարգում» հատուկ շեշտվում է, որ Յուրի Օգանեսյանը այցելել է Հայաստան Համահայկական գիտական համաժողովին մասնակցելու համար։ Ըստ հաղորդավարի խոսքի՝ գիտնականը ՀՀ նախագահից անցյալ տարի խնդրել էր Համահայկական գիտական համաժողովը դարձնել ամենամյա։ Այնուհետև մեջբերվում է գիտնականի խոսքը․ «Ասացի լավ կլիներ, որ դա լիներ ամեն տարի, ընդունվեց։ Այս տարի երկրորդն էր, պատկերացրեք, ոչ պակաս, նույնիսկ ավելի լավ»։

Համահայկական գիտական համաժողովը Սերժ Սարգսյանի կողմից ամենամյա դարձնելու վերաբերյալ «Օրակարգի» անդրադարձը երևի որևէ կերպ հեռուստադիտողի ականջը չծակեր, եթե այս հաղորդումը չհեռարձակվեր ՀՀ իշխանությունների կողմից վերջերս կայացված և հայկական գիտությանը վնաս հասցնող երկու խոշոր որոշումից հետո։ Դրանցից առաջինը գիտության ֆինանսավորման կրճատումն է։ Հիշեցնենք, որ կառավարության 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով ՀՆԱ-ից կրթության ոլորտին հատկացվող մասնաբաժինը նվազեցվելու է․ այս տարվա 2,34%-ը 2018-ին կլինի 2,18%,  2019-ին` 1,99%, իսկ 2020-ին` 1.85%։  Իսկ երկրորդը ուսման նպատակով տարկետման իրավունքը վերացնող «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն է։ Հետևաբար, անկախ կազմակերպվող կոնֆերանսների և գիտաժողովների քանակից՝ Հայաստանի կառավարության կողմից գիտության հանդեպ վերաբերմունքը 2017թ․-ին միանշանակ բացասական է եղել։






Կարդացեք նաև։

Ծուխ հեռուստադիտողների աչքերին Հանրայինի եթերից

Մարտի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեկնարկած «Իմ քայլը» նախաձեռնությունը հայաստանյան համապետական սփռում ունեցող գրեթե բոլոր հեռուստաընկերությունների լրատվական թողարկումները խուսափում են լուսաբանել։ Շարժման իրականցրած ակցիաները չի լուսաբանում նաև Հանրային հեռուստաընկերությունը։ Դրա…


Հ1-ը 2017 թ-ի ԱԺ ընտրությունների գնահատականներից միայն դրականն է «հիշում»

Ապրիլի 8-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կիրակնօրյա ամփոփ թողարկման՝ «360 աստիճան»-ի շրջանակներում անդրադարձ է կատարվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Ռեպորտաժի հեղինակը նշել է, որ ԵՄ-ն և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դրական են գնահատել տեղի…


Հեռուստաընկերությունները խոսում են ամեն ինչից, բացի «Իմ քայլը» ակցիայից (լրացված)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հրապարակեց Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ պայքարի ճանապարհային քարտեզը: Այն հրապարակվեց Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում, որից հետո հայտարարվեց, որ ՔՊ անդամները քայլերթով Գյումրիից հասնելու են…


Հ1-ը լռում է զինծառայողի վիրավորման հանգամանքների մասին

Վերջին օրերին հայկական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվեց նախկին զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ գումարի հանգանակության կազմակերպումը։ Դրամահավաքին միանալու կոչ էր արել էր նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Սարգսյանի կոչից…