Կոմերսանտի սուտը ԵՄ-Վրաստան հարաբերությունների վերաբերյալ

26.10.2017 | 13:57

Ռուսական Կոմերսանտ թերթը հոկտեմբերի 24-ին հրապարակել էր հոդված՝ «Եվրոպան մտածում է Վրաստանի վիզային ռեժիմը վերականգնելու մասին. ԵՄ մեկնողները պետք է «նախնական թույլտվություն» ստանան» վերնագրով։ Այս լուրը, որը ակտիվորեն վերատպվել էր ռուսական այլ լրատվամիջոցների կողմից նշում է, որ փաստորեն Եվրոպան վերականգնում Վրաստանի հետ ԵՄ վիզային ռեժիմը ։

Ըստ այս հոդվածի՝ Թբիլիսին կարծում է, որ մի կողմից Եվրախորհրդարանի այս  որոշումը պայմանավորված է  վիզաների վերացումից հետո Վրաստանից աննախադեպ թվով անօրինական ներգաղթողների թիվը նվազեցնելու ձգտումով, իսկ մյուս կողմից՝ Վրաստանի իշխանությունների հետ հարաբերությունները չփչացնելու ցանկությամբ։ Այնուհետև Կոմերսանտը նշում է․ «Հիշեցնենք, որ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացումը համարվում էր Թբիլիսիի՝ մինչ օրս կատարած հիմնական նվաճումը եվրաինտեգրման ճանապարհին»: Փաստորեն Կոմերսանտը ներկայացնում է Եվրախորհրդարանի նախագիծը որպես Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին կատարված կարևորագույն ձեռքբերման ձախողում։

Մինչդեռ, իրականում, խոսքը «Եվրոպական զբոսաշրջության և տեղեկատվության թույլտվության համակարգի» ներդրման նախագծի մասին է, որի համաձայն ԵՄ հետ վիզա ազատականացման համաձայնագիր ստորագրած երկրների քաղաքացիները պետք է ստանան համապատասխան նախնական թույլտվություն Եվրամիության տարածք մուտք գործելուց առաջ։ Այս նախագիծը առաջարկվել է դեռևս 2016թ. և նպատակ ունի ամրապնդել ԵՄ անվտանգությունը։ Ավելին՝ այս նոր կարգավորումը վերաբերվելու է Վրաստանից բացի ավելի քան  50 այլ երկրների՝ այդ թվում ԱՄՆ-ին, Ավստրալիային, Նոր Զելանդիային, Իսրայելին և այլն։

Հետևաբար, ներկայացնել այս նախագիծը որպես վրաց-եվրոպական հարաբերությունների ձախողում, ոչ այլ ինչ է, քան Կոմերսանտի կողմից արվող պրոպագանդա և փաստերի աղավաղում։ Ավելին՝ հայկական լրատվամիջոցների մի մասն էլ ակտիվ արտատպում է այս սուտը։






Կարդացեք նաև։

Իսրայելի Քնեսեթում ապատեղեկատվություն է հնչել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Փետրվարի 14-ին Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, մերժեց Հայոց ցեղասպանության օրը նշելու վերաբերյալ Յեշ Աթիդ կուսակցության ներկայացրած նախագիծը։ Դրա ներկայացումից հետո Իսրայելի փոխարգործնախարար Ցիպի Խոտովելին Քնեսեթի պատգամավորներին ԱԳՆ անունից առաջարկել էր դեմ…


Ռուսական ԶԼՄ-ները պատմել են հորինված ակցիայի մասին

Ռուսական մի շարք ԶԼՄ-ներ պատմել են Եվրոպայում «Ների՛ր ինձ» խորագրով ֆլեշմոբի մեկնարկի մասին, որով ներգաղթյալների կողմից բռնաբարության ենթարկված զոհերը, իբր, ներողություն են խնդրում իրենց բռնաբարողներից։ «Եվրոպայում հանդուրժողականության մակարդակն անցնում է…


ParaTV-ն աղավաղել է Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալու պատմությունը

Օրերս, «Պարադիպլոմասի» առցանց հեռուստատեսությունը հրապարակել էր՝ «Ռուս-պարսկական պատերազմները և Արևելյան Հայաստանի ազատագրումը» վերտառությամբ մի հոլովակ: Հոլովակում կան բազմաթիվ վրիպումներ, ակնհայտ սխալներ, իրական փաստերի միտումնավոր բացթողումներ: Եթե անգամ վերանանք այն մանիպուլատիվ…


Նժդեհի արձանի դեմ ստորագրահավաքը լի է ստերով

Ռուսական որոշ շրջանակներում տեղ գտած աղմուկը (կամ, անգամ հիստերիան)՝ Գարեգին Տեր-Հարությունյանի (Նժդեհի) անձի ու գործունեության նկատմամբ, չի դադարում: Այդ երկրում անգամ ստորագրահավաք են սկսել, որպեսզի պահանջեն հայկական իշխանություններից՝ հանել Նժդեհի…